Էլիսոն Բրի Շերմերհորն (անգլ.՝ Alison Brie Schermerhorn, դեկտեմբերի 29, 1982(1982-12-29), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է Էլիսոն Բրի անունով (անգլ.՝ Alison Brie), ամերիկացի դերասանուհի։ Բրին լայն ճանաչման է արժանացել հատկապես «Միություն» և «Խենթերը» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ[1][2]։
Էլիսոն Բրի Շերմերհորնը ծնվել և մեծացել է Հոլիվուդում։ Նրա մայրը եղել է հրեա էր և դասավանդում էր Հարավային Կալիֆոռնիայի հրեական հասարակական կենտրոնում (անգլ.՝ Jewish Community Center), որի թատրոնում էլ կայացել է Էլիսոնի առաջին ելույթը։ Դա եղել է «Օզ երկրի կախարդները» ներկայացումը, որտեղ նա հանդես է եկել 5-6 տարեկանում։ Բրին ավարտել է Հարավային Փասադենայի ավագ դպրոցը և ընդունվել Կալիֆորնիական արվեստի համալսարանը[3] : Էլիսոնը ուսման ընթացքում մասնակցում է ուսանողների փախանակում ծրագրին, դրա պատճառով էլ նա մի կիսամյակը անց է կացրել շոտլանդական Թագավորական ակադեմիայում։ Նա ավարտել է ուսումը 2005 թվականին և ստացել է բակալավրի աստիճան։ Միչև իր դերասանական կարիերան սկսելը աշխատել է որպես անիմատոր մանկական միջոցառումների ժամանակ, նաև խաղացել է Կալիֆորնիայի թատրոններում՝ «Odyssey», «Write-Act» և «Rubicon[4][5]: