Սիրո տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո տոն

Ամսաթիվապրիլի 15
ՀաստատվածՎրաստանի խորհրդարանի կողմից XX դարի վերջին
Ավանդույթներսիրահարները նվերներ են տալիս միմյանց

Սիրո տոն, Վրաստանում ամեն տարի ապրիլի 15-ին նշվող աշխարհիկ տոն։ Աշխատանքային օր է, եթե չի համընկնում ազատ օրվա հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում այս տոնը նշելու նախաձեռնությունը պատկանում է ազգային շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկին՝ Բեսիկա Չուբինիձեին։ Բեսիկայի գաղափարին կողմ են արտահայտվում բազմաթիվ վրացի պատգամավորներ, և XX դարի վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից «Սիրո տոնը» հայտարարվում է որպես տոնական օր[1]։ Նախապես տոնը մտածվել էր որպես Արևմտյան Եվրոպայում նշվող «Սիրահարների օրվան» («Սուրբ Վալենտինի օր») այլընտրանք, սակայն արդյունքում ստացվեց հակառակը։ Վրացի երիտասարդները խանդավառությամբ ընդունեցին նոր տոնի գաղափարը, սակայն շարունակեցին տոնել նաև հինը։

«Սիրո տոնին» Վրաստանում սիրահարներն արդեն ավանդաբար միմյանց տալիս են նվերներ, ծաղկեփնջեր, կոնֆետ, օծանելիք, միմյանց համար անակնկալներ են պատրաստում կամ ընտանիք կազմելու առաջարկություն անում։ Այդ օրը Վրաստանում մի քանի անգամ ավելի շատ ծաղիկ է վաճառվում, քան «սովորական» օրերին[2].

«Սիրո տոնից» բացի, Վրաստանում նշվում է նաև «Հոգևոր սիրո օրը», որը հոգևոր տոն է ու նշվում է Վրաց ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ հուլիսի 16-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Грузии 15 апреля отмечают День любви — Грузия, праздники БалтИнфо.ru
  2. «Грузия отмечает День любви — Грузия, праздник — Росбалт-Кавказ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Православная церковь Грузии отмечает «Гергетоба» — день «духовной любви»». РИА Новости. 16 июля 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]