Jump to content

Ռոբերտ Գիյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գիյոմ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1927(1927-11-30)[1][2]
Ծննդավայր՝Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[1][1][2] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, postal worker, motorman, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, videographer և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0347039
robertguillaume.com

Ռոբերտ Գիյոմ (անգլ.՝ Robert Guillaume, ի ծնե Ռոբերտ Փիթեր Ուիլյամս (անգլ.՝ Robert Peter Williams);նոյեմբերի 30, 1927(1927-11-30)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[1][1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Սպորտի գիշեր» հեռուստասերիալում Այզեկ Ջաֆֆեի և «Օճառ» հեռուստասերիալում Բենսոնի և նրա «Բենսոն» սփին-օֆֆի դերերով[3], ինչպես նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում Ռաֆիկայի մանդրիլի հնչյունավորմամբ[4]։

Ծնվել է Սենթ Լուիսում (Միսսուրի նահանգ)։ Հարբեցող մորից ստացել է Ռոբերտ Ուիլյամս անունը[5]։ Այն բանից հետո, երբ նրա մայրը լքել է ընտանիքը, Ռոբերտի և նրա եղբայրների և քույրերի դաստիարակությամբ զբաղվել է իր տատիկ Ժանետ Ուիլյամսը[6]։ Մինչ դերասանական կարիերան սկսելը սովորել է Սենթ Լուիսի համալսարանում, Վաշինգտոնի համալսարանում և ծառայել ԱՄՆ-ի բանակում։ Իր բեմական անվան համար նա ընտրել է «Գիյոմ» ազգանունը, որը ֆրանսերենում Վիլյամ անվան նմանակն է։

Թատրոն և երաժշտական ​​կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Գիյոմը սկսել է աշխատել Քլիվլենդի «Karamu Players» թատրոնում, որտեղ հանդես է եկել երաժշտական կատակերգություններում և օպերաներում։ 1959 թվականին շրջագայել է աշխարհով մեկ՝ որպես «Անվճար և հեշտ» մյուզիքլի մասնակից։ 1961 թվականին իր դեբյուտն է կատարել Բրոդվեյում՝ «Kwamina» մյուզիքլում։ Նաև խաղացել է այնպիսի մյուզիքլներում, ինչպիսիք են «Ոսկե տղա», «Հաղթանակի ադամանդներ», «Տղաներ և տիկնիկներ», «Ժակ Բրելը ողջ է և առողջ և ապրում է Փարիզում» և «Purlie!»։ Առաջադրվել է Թոնի մրցանակի՝ «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլում Նաթան Դեթրոյթի դերի համար[7]։

Գիյոմը «Robert de Cormier Singers»-ի անդամ էր, որի հետ նա հանդես էր գալիս համերգներով և հեռուստատեսությամբ։ Նա նաև ձայնագրել է մի ալբոմ, որը կոչվում էր «Just Arrived»[8] որպես «The Pilgrims» ֆոլկ եռյակի մաս[8]։ «The Pilgrims»-ը ստեղծվել է «Columbia Records»-ի պրոդյուսեր Թոմ Ուիլսոնի կողմից, որը ցանկանում էր մրցակցություն ստեղծել հանրահայտ ժողովրդական «Փիթեր, Փոլ և Մերի» եռյակի համար։ 1964 թվականի սկզբին «The Pilgrims»-ը ձայնագրել էր մի քանի երգ, սակայն Ուիլսոնը դեռ չէր կարողանում ընտրել համապատասխան թրեքը խմբի դեբյուտային սինգլի համար։ Այդ ընթացքում Ուիլսոնը հանդիպել է այն ժամանակ անհայտ երգահան Պոլ Սայմոնին, որը նրան ցույց է տվել իր «The Sound of Silence» ստեղծագործությունը։ Ուիլսոնը հավանել է երգը և Սայմոնին առաջարկել ձայնագրել դրա դեմո տարբերակը խմբի համար, բայց երբ Սայմոնը և նրա ընկերը՝ Արտ Գարֆանկելը, ձայնագրել են երգը, Ուիլսոնը հրաժարվել է այն օգտագործել[9]։

1964 թվականին նա խաղացել է Սփորթինգ Լայֆին «Պորգի և Բես» մյուզիքլում, որը բեմադրվել է Նյու Յորքի Սիթի Սենթր թատրոնում[10]։ Հետագայում նա նույն դերը խաղացել է Ավստրիայում 1966 թվականին Վիեննայի ժողովրդական օպերայում, այս արտադրությունը թողարկվել է որպես հեռուստատեսային ֆիլմ։ Այնուհետև նա «Օպերայի ուրվականը» մյուզիքլի լոս-անջելեսյան արտադրության մեջ խաղացել է գլխավոր դերը՝ փոխարինելով դերասան Մայքլ Քրոուֆորդին[11]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենսոնի դերում «Օճառ» հեռուստասերիալում, 1977 թվական

Գիյոմը նկարահանվել է այնպիսի հեռուստասերիալների դրվագներում, ինչպիսիք են «Լավ ժամանակներ», «Ջեֆերսոնները», «Սենֆորդն և որդին», «Զանգով փրկվածները․ քոլեջի տարիները», «Բել-Էյրի նոր արքայազնը» և «Ուրիշ աշխարհ»[11]։ Գիյոմը խաղացել է նաև բժիշկ Ֆրանկլինի և Ահարոն Կարոթերսի դերերը «Բոլորը ընտանիքում» և «Դոկտոր Մարկուս Ուելբի» հեռուստասերիալների դրվագներում[12]։ 1977 թվականից մինչև 1979 թվականը նկարահանվել է որպես սպասավոր Բենսոն Դյուբուա ABC-ի «Օճառ» հեռուստասերիալում[13]։ 1979 թվականից մինչև 1986 թվականը Գիյոմը շարունակել է խաղալ այս դերը «Օճառ» սերիալի սփին-օֆֆում՝ «Բենսոն» անվանմամբ[10]։ Գիյոմը 1979 և 1985 թվականներին Բենսոն Դյուբուայի դերի համար արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։

1984 թվականի նոյեմբերի 28-ին Գիյոմը հեռուստատեսային իր աշխատանքի համար ստացել է աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում[14][15]։ Նա աստղ է ունեցել նաև Սենթ Լուիսի «Փառքի ծառուղում»[16]։

1985 թվականին Գիյոմը նկարահանվել է «Հյուսիս և հարավ» մինի սերիալում աբոլիցիոնիստ առաջնորդ Ֆրեդերիկ Դուգլասի դերում, որը փախել էր ստրկությունից և դարձել դրա վերացման շարժման առաջնորդը մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը[6]։

Հետագա տարիներին նա խաղացել է ամուսնական խորհրդատու Էդվարդ Սոյերի դերը «Ռոբերտ Գիյոմի շոու» հեռուստասերիալում (1989 թվական), դետեկտիվ Բոբ Բալարդին «Խաղաղօվկիանոսյան կայարան»-ում (1991–1992), և գործադիր պրոդյուսեր Իսահակ Ջաֆֆին Աարոն Սորկինի «Սպորտային գիշեր» հեռուստասերիալում (1998-2000 թվականներ)։ Նա նաև նկարահանվել է «8 պարզ կանոն իմ դեռահաս դստեր հետ հանդիպելու համար» հեռուստասերիալի մի դրվագում[13]։ Վերջին անգամ նա հեռուստատեսությամբ նկարահանվել է 2016 թվականին Օպրայի «Where Are They Now?» շոույում։

Հնչյունավորման դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիյոմը հնչյունավորել է կերպարներին այնպիսի անիմացիոն սերիալներում, ինչպիսիք են «Մոլորակի կապիտանի փրկարար թիմ», «Ձկնային ոստիկանություն» և «Հեքիաթներ բոլոր երեխաների համար»[17]։ Նա նաև հնչյունավորել է Ռաֆիկիին «Առյուծ արքան» մուլտֆիլմում և դրա շարունակություններում[18]։ 1995 թվականին նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Առյուծ արքան» աուդիոգրքի տարբերակում կերպարը հնչյունավորելու համար։ Նա հնչյունավորել է պարոն Թիքնոուզին «Երկիրը ժամանակից առաջ VIII. Մեծ սառցակալումը»[19]։ 2004 թվականին նա հնչյունավորել է Իլայ Վենսին «Half-Life 2» տեսախաղում և դրա շարունակություններում[20]։

Անձնական կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 -1984 թվականներին Գիյոմն ամուսնացած է եղել Մարլեն Ուիլյամսի հետ, ում հետ ունեցել է երկու որդի՝ Քևին և Ժակ[6]։ 1986 թվականին ամուսնացել է Դոննա Բրաունի հետ։ Նրանք ունեցել են դուստր՝ Ռեյչելը[11][21]։ Նրա որդին՝ Ժակը, մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 23-ին 33 տարեկանում ՁԻԱՀ-ի բարդությունների պատճառով։

1999 թվականին Գիյոմը ինսուլտ է տարել Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքի Walt Disney ստուդիայում «Սպորտային գիշեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ[8], որից նա բավականին արագ ապաքինվել է[10]։

Գիյոմը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից 2017 թվականի հոկտեմբերի 24-ին 89 տարեկանում, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա նահանգ) իր տանը[13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Հայերեն վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր Նշումներ
1973 Սուպերֆլայ Դինամիտ Super Fly T.N.T. Ջորդան Հեյնս
1980 Կարծես հին ժամանակներ են Seems Like Old Times Ֆրեդ
1984 Արքայազն Ջեքը Prince Jack Մարտին Լյութեր Քինգ
1986 Վերցնել կենդանի կամ մահացած Wanted։ Dead Or Alive Ֆիլմոր Ուոքեր
1987 Նրանք ինձ դեռ Բրյուս են անվանում They Still Call Me Bruce վետերանների գործերի նախարարության սպա
1989 Վստահիր ինձ Lean on Me բժիշկ Ֆրենկ Նապիեր
1990 Մահվան օրդեր Death Warrant Հոքինս
1993 Մետեոր մարդ The Meteor Man Թեդ Ռիդ
1994 Առյուծ արքան The Lion King Ռաֆիկի մուլտֆիլմ, հնչյունավորում
1996 Անշիջանելի լրտես Spy Hard գործակալ Սթիվ Բիշոփ
Երկրի առաջնեկը First Kid Ուիլքս
1998 Զատկի պատմության պահապանները The Easter Story Keepers երգերի կատարող միանգամից վիդեո, մուլտֆիլմ, հնչյունավորում
Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը The Lion King II։ Simba’s Pride Ռաֆիկի
1999 Սիլիկոնային աշտարակներ Silicon Towers Դետեկտիվ Գրին
2001 Երկիրը ժամանակից առաջ VIII. Մեծ սառցակալումը The Land Before Time VIII։ The Big Freeze պարոն Թիքնոուզ միանգամից վիդեո, մուլտֆիլմ, հնչյունավորում
2002 Մատնաչափիկ Թոմի և Մատնաչափիկի արկածները The Adventures of Tom Thumb & Thumbelina Բեն
13րդ երեխան 13th Child Ռայլի
2003 Մեծ ձուկ Big Fish բժիշկ Բենեթ
2004 Առյուծ արքան 3։ Հակունա մատատա The Lion King 3։ Hakuna Matata Ռաֆիկի միանգամից վիդեո, մուլտֆիլմ, հնչյունավորում
2008 Ջոնաթան Սպերրիի գաղտնիքները The Secrets of Jonathan Sperry պարոն Բարնս
2011 Սաթին Satin բժիշկ Բիշոփ
2012 Կոլումբոսի շրջան Columbus Circle Հովարդ Մայլս
2013 Լողափից դուրս Off the Beach բժիշկ Բլեք Կարճամետրաժ ֆիլմ

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Հայերեն վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր Նշումներ
1966 Պորգին Վիեննայում Porgy in Wien Չկա տվյալ հեռուստաֆիլմ
1969 Ջուլիա Julia Ռոբերտ Բարոն դրվագ․ The Wheel Deal
1970 Բժիշկ Մարկուս Ուելբի Marcus Welby, M.D. Ահարոն Կարոթերս դրվագ․ The Soft Phrase of Peace
1975 Սենֆորդն և որդին Sanford and Son Ալբերտ Բրոկ դրվագ․ Steinberg and Son
Բոլորը ընտանիքում All in the Family բժիշկ Ֆրանկլին դրվագ․ All in the Family
Ջեֆերսոնները The Jeffersons Չարլզ Թոմփսոն դրվագ․ George Won’t Talk
1977 Լավ ժամանակներ Good Times Ֆիշբոն դրվագ․ Requiem for a Wino
1977—1980 Օճառ Soap Բենսոն Դյուբուա հեռուստասերիալ, գլխավոր դեր
1979 Երեխան ձախ դաշտից The Kid from Left Field Լարի Կուպեր հեռուստաֆիլմ
1979—1986 Բենսոն Benson Բենսոն Դյուբուա հեռուստասերիալ, գլխավոր դեր
1980—1981 Սիրո նավակ The Love Boat Ֆրենկ Բելոկ / Ալան Քերթիս 3 դրվագ
1981 Փարլի Purlie Պերլի «Հաղթական» Ջադսոն հեռուստաֆիլմ
1982 Կոտրված հալո ունեցող երեխան The Kid with the Broken Halo Բլեյք
1983 200 I.Q. ունեցող երեխա The Kid with the 200 I.Q. Պրոֆեսոր Միլս
1985 Հյուսիս և Հարավ North And South Ֆրեդերիկ Դուգլաս Մինի սերիալ, 6 դրագ
1986 Սուրբ Ծնունդ Christmas Ջոն Գրին հեռուստաֆիլմ
Հյուրանոց Hotel Ֆրենկ Սթոուներ դրվագ․ Shadow Play
1987 Փերի Մեյսոն. Սկանդալային խրոնիկյորi դեպքը Perry Mason։ The Case of the Scandalous Scoundrel Հարլան Վեյդ հեռուստաֆիլմ
Աղեղնազեն Crossbow Նոլան Բեն Սանիման Ալ Հեդրեմ 2 դրվագ
1989 Պենտհաուս The Penthouse Յուջին Սենտ Քլեր հեռուստաֆիլմ
Ռոբերտ Գիյոմ շոու The Robert Guillaume Show Էդվարդ Սոյեր հեռուստասերիալ, գլխավոր դեր
Կրակ և անձրև Fire and Rain Քարթեր հեռուստաֆիլմ
Քույր Քեյթ Sister Kate Պարոն Թաունսենդ դրվագ․ Neville’s Hired Hand
1991—1992 Ուրիշ աշխարհ Another World Դին Ուինսթոն / պրոֆեսոր Մերֆի 3 դրվագ
Խաղաղօվկիանոսյան կայան Pacific Station Դետեկտիվ Բոբ Բալարդ հեռուստասերիալ, գլխավոր դեր
1992 Սպանություն առանց դրդապատճառի. Էդմունդ Փերիի պատմությունը Murder Without Motive։ The Edmund Perry Story ոստիկանության կոմիսար հեռուստաֆիլմ
Լոս Անջելեսի օրենք L.A. Law Էդվարդ Ռոլինս դրվագ․ Diet, Diet My Darling
Ձկնային ոստիկանություն Fish Police Դետեկտիվ Քեթֆիշ մուլտսերիալ, գլխավոր դեր, հնչյունավորում
Ջեքի տարածքը Jack’s Place Թեդ Սիլ դրվագ․ Romance Takes a Curtain Call
Driving Miss Daisy Հոք Քոլբերն հեռուստաֆիլմ
Mastergate Սիդլի Սելերս
Դուք պետք է հիշեք սա You Must Remember This Քեռի Բադդի
1993 Ադամս ընտանիքը The Addams Family Պարոն Քորբլարբ դրվագ․ Color Me Addams, մուլտսերիալ, հնչյունավորում
Ախտորոշում` սպանություն Diagnosis։ Murder Մորիսի հայրը դրվագ․ Miracle Cure
Զանգով փրկվածները․Քոլեջի տարիները Saved by the Bell։ The College Years բժիշկ Արթուր Հեմինգս դրվագ․ A Question of Ethics
1994 Բարկի օրենքը Burke’s Law Յուջին Սայերս դրվագ․ Who Killed the Fashion King?
Մոլորակի կապիտանի փրկարար թիմ Captain Planet and the Planeteers քաղաքացի դրվագ․ Bug Off; մուլտսերիալ, հնչյունավորում
Բել-Էյրի նոր արքայազնը The Fresh Prince of Bel-Air Փիթ Ֆլետչեր դրվագ․ You’d Better Shop Around
Գրեյհաունդներ Greyhounds Ռոբերտ Սմիթ հեռուստաֆիլմ
Cosmic Slop Գլիսոն Գոլայթլի
1995 Մոխրի զավակներ Children of the Dust Մոսբերգեր մինի սերիալ, 2 դրվագ
1995—1999 Տիմոն և Պումբա The Lion King’s Timon & Pumbaa Ռաֆիկի մուլտսերիալ, 12 դրվագ, հնչյունավորում
1995—2000 Հեքիաթներ բոլոր երեխաների համար Happily Ever After։ Fairy Tales for Every Child պատմող մուլտսերիալ, գլխավոր դեր, հնչյունավորում
1996 Lamb Chop’s Chanukah and Passover Surprise Ռոբերտ հեռուստաֆիլմ
Հետապնդելով երազանքները. Գեյլի Դիվերի պատմությունը Run for the Dream։ The Gail Devers Story Սուրբ Դիվերս
Խուճապ երկնքում Panic in the Skies! Ռոբ Բարնս
Պանդորայի ժամացույցը Pandora’s Clock Դեսպան Լի Լանկասթեր մինի սերիալ, 2 դրվագ
Կայծեր Sparks պրոֆեսոր Բեռնարդ Սլեյթեր դրվագ․ Porky’s Revenge
Promised Land Մարտին Վուլրիջ դրվագ․ Christmas
Բյուրեղյա քարանձավ Crystal Cave Մերլին հեռուստաֆիլմ
Ալքիմիա Alchemy
1997 Լավ վարքագիծ Goode Behavior բժիշկ Բաքսթեր դրվագ․ Goode Daddy
Մայր սագ. ռեփ և հանգեր Mother Goose։ A Rappin’ and Rhymin’ Special պատմող հեռուստատեսային մուլտֆիլմ, հնչյունավորում
Հրեշտակի դիպչումը Touched by an Angel դատավոր Դոուս դրվագ․ Jones vs. God
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Ջորջ Բեյլի Merry Christmas, George Bailey պարոն Գաուեր հեռուստաֆիլմ
Metropolitan Hospital Չկա տվյալ
1998 Հնարավորության սահմաններից դուրս The Outer Limits պարոն Բրաուն դրվագ․ Monster
Նրա թիկնապահը His Bodyguard Հարեթ հեռուստաֆիլմ
1998—2000 Սպորտի գիշեր Sports Night Այզեկ Ջեֆֆե հեռուստասերիալ, գլխավոր դեր
2000 Մոիշա Moesha Արթուր դրվագ․ All This, and Turkey Too
2002 Հպարտ ընտանիք The Proud Family բժիշկ Փարքեր դրվագ․ Behind Family Lines
2003 8 պարզ կանոն իմ դեռահաս դստեր հետ հանդիպելու համար 8 Simple Rules for Dating My Teenage Daughter Կոդի Գրանտ դրվագ․ Every Picture Tells a Story
2004 Ապագայի քաղաք Century City դատավոր դրվագ․ To Know Her
2008 ՀՏՀ։ Հանցագործության տեսարանի հետաքննում CSI։ Crime Scene Investigation Սոնի Բրիջս դրվագ․ Young Man with a Horn
2013 Wanda Sykes Presents Herlarious պատմաբան հեռուստասերիալ


Թիվ Վերնագիր Դեր Նշումներ
1994 Animated StoryBook։ The Lion King Ռաֆիկի
2000 The Lion King։ Simba’s Mighty Adventure
2003 Disney’s Extreme Skate Adventure
2004 Timon & Pumbaa Virtual Safari 1.5
Rafiki’s Challenge
Half-Life 2 բժիշկ Էլայ Վենս
2005 Kingdom Hearts II Ռաֆիկի անգլերեն տարբերակի հնչյունավորում
2006 Half-Life 2։ Episode One բժիշկ Էլայ Վենս
2007 Kingdom Hearts II։ Final Mix+ Ռաֆիկի անգլերեն տարբերակի հնչյունավորում
Half-Life 2։ Episode Two բժիշկ Էլայ Վենս
2012 Sorcerers of the Magic Kingdom Ռաֆիկի

Աղբյուրներ՝[10][8][22][23][24][25][26]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանքի վերնագիր Արդյունք
1977 Թոնի Լավագույն դերասան մյուզիքլում Տղաներ և տիկնիկներ Առաջադրված
Դրամա Դեսկ Լավագույն դերասան մյուզիքլում Առաջադրված
1979 Էմմի Երկրորդ պլանի լավագույն դերասան կատակերգական հեռուստասերիալում Օճառ Հաղթանակ[27]
1980 Լավագույն դերասան կատակերգական հեռուստասերիալում Բենսոն Առաջադրված
1982 Առաջադրված
1983 Առաջադրված
1984 Առաջադրված
1985 Հաղթանակ[28]
1983 Ոսկե գլոբուս Լավագույն դերասան կատակերգական սերիալում Առաջադրված
1984 Առաջադրված
1985 Առաջադրված
2000 Սպուտնիկ Լավագույն դերասան հեռուստասերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլ Սպորտի գիշեր Առաջադրված
2000 Էկրանային դերասանների Գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Richard Huff (1999-01-21). «Stroke Sidelines Guillaume». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին. Վերցված է 2011-08-27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Jeremy Gerard (1994-06-12). «The Lion King». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012-11-09-ին. Վերցված է 2011-08-27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Robert Guillaume Biography — " Family "Pulled Together, A Dream Becomes a Career, From Tony Award to Television — Louis, Actor, Black, and Told — JRank Articles». Արխիվացված է օրիգինալից 2017-10-27-ին. Վերցված է 2017-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Robert Guillaume». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Ellen Hawkes (1992-05-24). «The Anger Sustained Me». Toledo Blade. Արխիվացված է օրիգինալից 2015-11-06-ին. Վերցված է 2011-08-27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «Robert Guillaume, Emmy-winning actor in 'Soap' and 'Benson,' dies at 89». The Los Angeles Times. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Homeward Bound». Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին. Վերցված է 2017-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Robert Guillaume, Emmy Award Winning-Star of 'Benson', Dies at 89». The New York Times. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 «Robert Guillaume». The Los Angeles Times. Վերցված է 2017-10-24-ին.
  12. Guillaume, Robert (1975-10-20). «Emmy TV Legends Interviews». www.emmytvlegends.org. Emmy TV Legends. Արխիվացված է օրիգինալից 2017-10-16-ին. Վերցված է 2017-08-02-ին. «Boy, that Marcus Welby must make fifteen million house calls a week» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 13,2 «Robert Guillaume Emmy Winning for Soap actor dies at 89». San Francisco Gate. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Robert Guillaume | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին. Վերցված է 2016-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Robert Guillaume – Hollywood Star Walk – Los Angeles Times». projects.latimes.com. Արխիվացված է օրիգինալից 2017-09-08-ին. Վերցված է 2016-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. St. Louis Walk of Fame. «St. Louis Walk of Fame Inductees». stlouiswalkoffame.org. Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին. Վերցված է 2013-04-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «'Benson' star Robert Guillaume dead at 89». Chicago Tribune. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Emmy-winning actor Robert Guillaume dies at age 89». KGTV. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Mr. Thicknose». Behind the Voice Actors. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Half-Life 2 voice cast revealed». Game Spot. 2004-06-25. Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Robert Guillaume». Biography. Արխիվացված է օրիգինալից 2017-10-27-ին. Վերցված է 2017-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Robert Guillaume, Emmy-winning Benson and Sports Night actor, dies at 89». Entertainment Weekly. October 24, 2017. Վերցված է October 24, 2017-ին.
  23. «Robert Guillaume: Credits». TV Guide. Վերցված է October 24, 2017-ին.
  24. «Robert Guillaume». Hollywood.com. Արխիվացված է օրիգինալից October 25, 2017-ին. Վերցված է October 24, 2017-ին.
  25. «Overview for Robert Guillaume». Turner Classic Movies. Վերցված է October 24, 2017-ին.
  26. «Robert Guillaume – Broadway Cast & Staff | IBDB». www.ibdb.com. Վերցված է 2022-12-06-ին.
  27. «Outstanding Supporting Actor In A Comedy Or Comedy-Variety Or Music Series 1979». Academy of Television Arts and Sciences. Վերցված է August 27, 2011-ին.
  28. «Outstanding Lead Actor In A Comedy Series 1985». Academy of Television Arts and Sciences. Վերցված է August 27, 2011-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Գիյոմ» հոդվածին։