Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը
անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ, արկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ, միջնադարի մասին ֆիլմ և աչալուրջների մասին ֆիլմ
ԹեմաՌոբին Հուդ
Թվականհունիսի 14, 1991[3], հունիսի 28, 1991, սեպտեմբերի 5, 1991[4] և 1991
Լեզուանգլերեն
ՌեժիսորԿևին Ռայնոլդս[5][1][6][…]
ՊրոդյուսերՔևին Քոսթներ և Փեն Դենշեմ
Սցենարի հեղինակՓեն Դենշեմ
ԴերակատարներՔևին Քոսթներ[5][6][7][…], Մորգան Ֆրիման[7][8][9][…], Քրիստիան Սլեյթեր[7][8][9][…], Մերի Էլիզաբեթ Մաստրանտոնիո[5][8][9][…], Ալան Ռիքման[8][9][10][…], Մայք ՄակՇեյն[11], Շոն Քոնների[9][11], Ջերալդին ՄակԷվան[8][9][11], Մայքլ Ուինքոթ[8][9][11], Ջեք Ուայլդ[9][11], Բրայան Բլեսիդ[8][9][11], Daniel Newman?[8][9][11], Նիք Բրիմբլ[8][9][11], Ուոլթեր Սփերոու[9][11], Փեթ Ռոուչ[12][11], Քրիստոֆեր Ադամսոն[12][11], Ջոն Հելամ[12][11], Daniel Newman?, Soo Drouet?[11], Daniel Peacock?[11], Հարոլդ Ինոսենթ[11], Michael Goldie?[11], Liam Halligan?[11], Marc Zuber?[11], Merelina Kendall?[11], Imogen Bain?[11], Ջիմի Գարդներ[11], Bobby Parr?[11], John H. Francis?[11], Douglas Blackwell?[11], Andy Hockley?[11], John Dallimore?[11], Դերեկ Դիդման[11], Howard Lew Lewis?[11], John Tordoff?[11], Andrew Lawden?[11], Susannah Corbett?[11], Sarah Alexandra?[11], Richard Strange?[11], Բրայան Ադամս[11], Behrooz Afrakhan?[11], Դևիդ Բոուլս[11], Kenneth W Caravan?[11], Jon Church-Fraser?[11], Mickey Curry?[11], Alexander Hall?[11], Larry Klein?[11], Lucien Morgan?[11], Bill Payne?[11], Derek Pykett?[11], Neil Riddaway?[11], Graham Riddell?[11], Keith Scott?[11], Mark Thomason?[11] և Fred Wood?[11]
ՕպերատորԴուգլաս Միլսոմ
ԵրաժշտությունՄայքլ Քեյմեն
ՄոնտաժՓիթեր Բոյլ
Նկարահանման վայրAysgarth Falls?[13], Hardraw Force?, Seven Sisters?[13], Հադրիանոսի պատ[13], New Wardour Castle?[13] և Burnham Beeches?[13]
ԿինոընկերությունMorgan Creek Productions
Տևողություն143 րոպե
Շահույթ390 500 000 $[14]

Ռոբին Հուդ։ գողերի արքայազնը (անգլ.՝ Robin Hood: Prince of Thieves), ռեժիսոր Քևին Ռեյնոլդսի արկածային ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինը Լոքսլիից, ով անգլիացի ազնվական է, ընկերոջ և մահվան դատապարտված մավր Ազիմի հետ փախչում է արաբական գերությունից, որտեղ հայտնվել էր Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Փախուստի ժամանակ Ռոբինի ընկերոջը ծանր վիրավորում են, և նա որոշում է մնալ և մահանալ կռվելով, որպեսզի հեռանալու ժամանակ տա մնացածներին։ Նա Լոքսլիին խնդրում է հոգ տանել իր քրոջ՝ Մարիանի մասին։ Ազիմի հետ վերադառնալով Անգլիա՝ ազնվականը պարզում է, որ կալվածքը սնանկացված է, հայրը՝ սպանված, իսկ հողերը գրավել է Նոթինգհեմի շերիֆը, որն օգտվել էր Անգլիայի օրինական թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի բացակայությունից և պատրաստվում է տապալել նրան թագավորական գահից։ Հավաքվելով Շերվուդյան անտառում յեոմեններից կազմված խումբ՝ Լոքսլին, ում կոչում են Ռոբին Հուդ, սկսում է վրեժխնդիր լինել շերիֆից և օգնել նրա կողմից հարստահարված ժողովրդին։

Շուտով Ռոբին Հուդի բանակը սկսում է ստեղծել մեծ խնդիրներ շերիֆի համար։ Նա նշանակում է մեծ գլխագին առաջնորդի գլխի համար, բայց ժողովուրդը չի դավաճանում իր հերոսին։ Շերիֆը օգնության է կանչում վարձկան զինվորներին, որոնց հավաքում է կելտերից։ Նրանք իրականացնում են բարեհաջող օպերացիա և բացահայտում են ավազակների ապաստարանը, բայց ավազակների մեծ մասին հաջողվում է թաքնվել։ Այդ իսկ ժամանակ Նոթինգհեմի շերիֆը փորձում է ուժով ամուսնանալ Մարիան Դյուբայի հետ, որն ուներ թագավորական ծագում։ Այն օրը, երբ պետք է տեղի ունենար ապստամբ գերիների գլխատումը և շերիֆի հարսանիքը, Ռոբին Հուդը իրականացնում է վտանգավոր օպերացիա։ Նրան և իր օգնականներին հաջողվում է փրկել իրենց ընկերներին և կանգնեցնել շերիֆին։ Վերջնական մարտի ժամանակ Ռոբինը առավելություն է վերցնում շերիֆի նկատմամբ, իսկ Ազիմը սպանում է դժոխքի ծնունդին՝ Մարտիանա կախարդին։

Ֆիլմի եզրափակիչ դրվագում Ռիչարդ Առյուծասիրտը, ով տուն էր վերադարձել, օրհնում է Ռոբինի և Մարիանի ամուսնությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քևին Քոսթներ Ռոբին Հուդ Ռոբին Հուդ
Մորգան Ֆրիմեն Ազիմ Ազիմ
Մերի Էլիզաբեթ Մաստրանտոնիո Մարիան Դյուբուա Մարիան Դյուբուա
Քրիստիան Սլեյթեր Ուիլլ Սքարլեթ Ուիլլ Սքարլեթ
Ալան Ռիքման Նոթինգհեմի շերիֆը Նոթինգհեմի շերիֆը
Մայքլ Մաքշեյն Եղբայր Տուկ Եղբայր Տուկ
Բրայան Բլեսսեդ Լորդ Լոքսլի Լորդ Լոքսլի
Մայքլ Ուինքոթ Գայ Գիսբորն Գայ Գիսբորն
Նիք Բրիմել Փոքրիկ Ջոն Փոքրիկ Ջոն
Սու Դրուե Ֆաննի Ֆաննի
Դենիել Նյուման Գայլուկ Գայլուկ
Շոն Քոնների Թագավոր Ռիչարդ Թագավոր Ռիչարդ
Ուոլթեր Սփերրոու ծերուկ Դունկան ծերուկ Դունկան
Ջերալդին Մաքյուեն կախարդ Մարտիանա կախարդ Մարտիանա
Իմոջեն Բեյն Սարա Սարա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգերի ցանկը IMDb-ի տվյալներով[15].

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամարկղային շահույթը ԱՄՆ-ում կազմել է 165 միլիոն $:
  • Ըստ լուրերի՝ Քևին Քոսթները ցանկացել է խոսել ֆիլմում բրիտանական առոգանությամբ, բայց ռեժիսոր Քևին Ռեյնոլդսը չի թույլատրել նրան անել դա։ Քոսթները պնդում է, հրաժարվելու պատճառը եղել է այն, որ ինքն այդքան էլ ճիշտ չէր խոսում ակցենտով[16]։
  • Շոն Քոներին, ով կատարել է Ռիչարդի դերը, երկու օրվա աշխատանքի դիմաց ստացել է $ 250 000: Այդ գումարը նա հատկացրել է բարեգործության[16]։
  • Նոթինգհեմի շերիֆի դերը ամենասկզբից առաջարկվել է Ռիչարդ Գրանտին։ Արդյունքում դրան արժանացել է Ալան Ռիքմանը[16]։
  • Ջրվեժի տեսարանում, որտեղ Ռոբին Հուդը հայտնվում է մերկ վիճակում, Քևին Քոսթներին փոխարինել է նմանակը[16]։
  • Ֆիլմի սցենարը՝ գրված Պեո Դեմշամի և Ջոն Ուոթսոնի կողմից, գնահատվել է $1,2 միլիոն[16]։
  • Մարիանի դերը նախապես նշանակված էր եղել Ռոբին Ռայթ Պենի համար, բայց նա դուրս է մնացել նախագծից հղիության պատճառով։ Մերի Էլիզաբեթ Մասթրանտոնիոն ստացել է այդ դերը նկարահանումներից չորս օր առաջ[16]։
  • Շոն Քոներիին նախապես նշանակված էր եղել կատարելու Լորդ Լոքսլիի դերը, բայց նա հրաժարվել է, քանի որ կարծում էր, որ վերջին տարիների ընթացքում շատ է հայրերի դերեր կատարել[16]։
  • Կելտերի հարձակման տեսարանների ժամանակ մի դերասանը կատարել է բոլոր այն մարդկանց դերերը, ում սպանում էին[16]։
  • Բրիտանական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Մել Գիբսոնը խոստովանել է, որ նրան առաջարկել են գլխավոր դերը, բայց նա հրաժարվել է, քանի որ նրան որոշ ժամանակ առաջ առաջարկել էին Համլետի դերը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0102798/
  2. https://www.filmaffinity.com/en/film498665.html
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=robinhoodprinceofthieves.htm
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 http://www.the-numbers.com/movie/Robin-Hood-Prince-of-Thieves
  6. 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film498665.html
  7. 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/robin-hood-ksiaze-zlodziei
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 http://www.ofdb.de/film/1314,Robin-Hood---K%C3%B6nig-der-Diebe
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 http://www.imdb.com/title/tt0102798/fullcredits
  10. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6949.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 11,42 11,43 11,44 11,45 11,46 11,47 11,48 Internet Movie Database — 1990.
  12. 12,0 12,1 12,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.movie-locations.com/movies/r/RobinHoodPrince.html#.VpkOEfmLS00
  14. Box Office Mojo — 1999.
  15. «Տեղեկություն մրցանակների և անվանակարգերի մասին» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 «Дополнительные факты о киноленте» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]