Մոսկովյան Կրեմլ (Ֆաբերժեի ձու)
Մոսկովյան Կրեմլ | |
---|---|
Ստեղծման թնական | 1906 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Օնիքս (միներալ), ոսկի, արծնապակի և ապակի |
Բարձրություն | 36,1 սանտիմետր |
Լայնություն | 18,5 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Մոսկովյան Կրեմլ» (ռուս.՝ Московский Кремль), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1903 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին՝ 1906 թվականին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2], քանի որ 1904-1905 թվականներին ընթանում էր Ռուս-Ճապոնական պատերազմը[1]։
Այսօր «Մոսկովյան Կրեմլ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[3] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Ֆաբերժեի ձվերից ամենամեծն է։ Ձվի վրա ներկայացված է Մոսկվայի Վերափոխման մայր տաճարը[5], որտեղ պսակադրվել են Ռուսաստանի բոլոր արքաները, այդ թվում և կայսր Նիկոլայ II-ը։ Ձվի դեկորն իրենից ներկայացնում է սպիտակ թափանցիկ էմալից պատրաստած ստորին հատվածով ձու[6], որի գագաթը պսակված է հղկված ոսկե գմբեթով։ Պատուհաններից կարելի է տեսնել եկեղեցու ինտերիերը։ Ձուն տեղադրված է կարմիր ոսկուց կրկնակի պատրաստած Սպասկայա և Վոդոզվոդնայա աշտարակներից կազմված տակդիրին։ Աշտարակները զարդարված են Ռուսական կայսրության զինանշանով և Մոսկվայի զինանշանով[1]։ Իսկական Կրելմի կրկնօրինակ-մանրակերտը ստեղծելու խնդիր չուներ Ֆաբերժեն, ուստի այս ձուն ստեղծվել է նրա երևակայությամբ, որտեղ կան Կրեմլի պատեր, աշտարակներ և եկեղեցիներ[6]։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձու-ժամացույցի ներսում տեղադրված է լարովի ժամացույց[5]։ Բացի այդ, այս ձվին համակցված է նաև երաժշտական տուփ, որը բանալիով լարելուց հետո հնչեցնում է քերովբեկան երաժշտություն[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1906 թվականի[7] Զատկի տոնին է նվիրել։ Ձուն պահվել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի մանուշակագույն հյուրասենյակում՝ Ալեքսանդրովյան ամրոցում[2]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «Яйцо Московский Кремль Фаберже 1906». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ïàñõàëüíîå ÿéöî «Ìîñêîâñêèé Êðåìëü»». www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Moscow Kremlin Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «Московский Кремль - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Яйцо пасхальное «Московский Кремль»
- Մոսկովյան Կրեմլ ձուն(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոսկովյան Կրեմլ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |