Օննիկ Քեչյան
Օննիկ Քեչյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5 (18), 1900[1] |
Մահացել է | ապրիլի 17, 1962[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Օննիկ Զենոբի Քեչյան (մայիսի 5 (18), 1900[1] - ապրիլի 17, 1962[1], Սոֆիա, Բուլղարիա[1]), բուլղարահայ դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմ է բարձրացել 1919 թվականին՝ Նիկոմեդիայում (Իզմիթ), ապա խաղացել նաև՝ Կոստանդնուպոլսում։ Հույն-թուրքական պատերազմից հետո հազարավոր հայերի նման արտագաղթել է Բուլղարիա։ Մահացել է 62 տարեկան հասակում՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականից զբաղվել է նաև ռեժիսորությամբ։ Բեմադրություններից են՝
- Ալեքսանդր Շիրվանզադե, «Նամուս», «Պատվի համար»
- Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղբար»
- Մուրացանի «Ռուզան»
- Ստոյանովի «Վարպետները»
1922 թվականից սկսել է աշխատել Բուլղարիայի տարբեր հայաշատ քաղաքներում՝ Ռուսչուկում (Ռուսե, 1924-1926), Պլովդիվի «Սևումյան» (1927-1930), 1936 թվականից՝ ՀՕԿ-ի Սոֆիայի մասնաճյուղի «Շիրվանզադե» թատերախմբերում։ Բուլղարիան ֆաշիստական լծից ազատագրվելուց (1944) հետո եղել է «Երևան» մշակութային միության Սոֆիայի թատերական խմբակի կազմակերպիչներից։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր՝
- Սուրեն (Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար»)
- Մանուկ աղա (Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ»)
- Աբեղա (Լևոն Շանթ, «Հին աստվածներ»)
- Շմաա (Ալեքսանդր Օստրովսկի, «Անմեղ մեղավորներ»)
- Յագո (Ուիլյամ Շեքսպիր, «Օթելլո»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |