«Ջաջուռ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 17. | Տող 17. | ||
|CoordAddon = |
|CoordAddon = |
||
|CoordScale = |
|CoordScale = |
||
|երկրի քարտեզի չափ = |
|երկրի քարտեզի չափ = 300 |
||
| երկրամասի քարտեզի չափ = |
| երկրամասի քարտեզի չափ = |
||
| շրջանի քարտեզի չափ = |
| շրջանի քարտեզի չափ = |
||
Տող 65. | Տող 65. | ||
}} |
}} |
||
'''Ջաջուռ''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք։ |
'''Ջաջուռ''', գյուղ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք։ |
||
[[Պատկեր:Jajur 2.JPG|մինի| |
[[Պատկեր:Jajur 2.JPG|մինի|260px|[[Մինաս Ավետիսյան|Մինասի]] հոր՝ Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատանը]] |
||
== Կլիմա == |
== Կլիմա == |
||
Տող 72. | Տող 72. | ||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է [[1828]] թվականին։ [[1896]]-[[1898]]թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ-ին։ |
Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է [[1828]] թվականին։ [[1896]]-[[1898]]թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ-ին։ |
||
[[Պատկեր:Hushakotogh.JPG|մինի| |
[[Պատկեր:Hushakotogh.JPG|մինի|260px|Զինվորի արձան՝ այն նվիրված է 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված և տուն չվերադարձած զինվորներին ու հերոսներին։]] |
||
Գյուղում գործում է [[Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)|Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում]]։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց [[2005]] |
Գյուղում գործում է [[Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)|Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում]]։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց [[2005]] թվականին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է [[Մինաս Ավետիսյան]]ի անունը։ |
||
== Բնակչություն == |
== Բնակչություն == |
||
Նախնիները 1828 |
Նախնիները 1828 թվականին գաղթել են [[Արևմտյան Հայաստան]]ի [[Մուշ]], [[Կարս]], [[Էրզրում քաղաք|Էրզրում]], [[Խնուս]] բնակավայրերից։ |
||
Ըստ ազգային վիճակագրական ծառայության |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. |
||
* մինչաշխատունակներ՝ 20% |
* մինչաշխատունակներ՝ 20% |
||
Տող 115. | Տող 115. | ||
== Տնտեսություն == |
== Տնտեսություն == |
||
[[Պատկեր:Ջաջուռի ջրամբար.jpg| |
[[Պատկեր:Ջաջուռի ջրամբար.jpg|260px|մինի|[[Ջաջուռի ջրամբար]]|ձախից]] |
||
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ |
||
Ունի 103 տնտեսություն։ |
Ունի 103 տնտեսություն։ |
21:48, 6 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Ջաջուռ | ||
Ջաջուռ գյուղը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 24.7 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Կլիմայի տեսակ | լեռնային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 972[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312 [2] | |
Փոստային ինդեքս | 2114 | |
| ||
Ջաջուռ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք։
Կլիմա
Գյուղը տեղադրված է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Ունի կրաքարի, սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն, կան նաև գորշ ածխի պաշարներ։
Պատմություն
Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1828 թվականին։ 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ-ին։
Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005 թվականին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։
Բնակչություն
Նախնիները 1828 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ.
- մինչաշխատունակներ՝ 20%
- աշխատունակներ՝ 56%
- հետաշխատունակներ՝ 24%
Ջաջուռի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 486 | 1517 | 797 | 1092 | 815 | 887 | 742 | 563 | 824 | 886 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի 103 տնտեսություն։
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 347 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 70, 72, 1183 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Պատմամշակութային կառույցներ
Ջաջուռում կա XIX դարի գերեզմանոց և XX դարի կիսակառույց եկեղեցի։
Գյուղում կա XIII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Գյուղը զգալի տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։
Հայտնի մարդիկ
Ջաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում կա՝ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց, արհեստական ջրամբար։
Տես նաև
- Ջաջուռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)
- Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)
Տեղեկություններ
- Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
- Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
- Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
- Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
- Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
- Ունի Բուժկետ [4]
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
- ↑ Հայաստանի համայնքների միություն, Ջաջուռ, Շիրակ