Մուշե Ա Այլաբերցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուշե Ա Այլաբերեցիից)
Մուշե Ա Այլաբերցի
Ծնվել էանհայտ
Մահացել է534
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Մուշե Ա Այլաբերացի (ծ. թ. անհայտ, գ. Այլաբերք-Ալափարս (Կոտայք գավառ) – 534), Ամենայն հայոց կաթողիկոս 526 թվականից։ Հաջորդել է Սամվել Ա Արծկեցուն։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, Սյունիքի եպիսկոպոս Մուշեի մահից հետո Սյունյաց նախարարի այրին՝ Սահակիա իշխանուհին, կաթողիկոսին հրավիրում է Սյունիք՝ եպիսկոպոսական ընտրություններ անցկացնելու։ 526 թվականին մեկնում է Սյունիք, գումարում ընտրական ժողով և եպիսկոպոս ձեռնադրում հայր Երիցակին[1]։ Կաթողիկոսական գահին Մուշե Ա Այլաբերացուն հաջորդել է Սահակ Բ Ուղկեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.


Նախորդող՝
Սամվել Ա Արծկեցի
Կաթողիկոս
526–534
Հաջորդող՝
Սահակ Բ Ուղկեցի