Jump to content

Տիտաններ (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հունական դիցաբանության տիտանների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տիտան (այլ կիրառումներ)։

Տիտան (հին հունարեն՝ Τιτᾶνες,Τιτάν), հունական դիցաբանության մեջ երկրորդ սերնդի աստվածներն են, Գեայի և Ուրանոսի որդիները և դուստրերը՝ Օվկիանոսը, Կեոսը, Կրիոսը, Հիպերիոնը, Հապետոսը և Կրոնոսը ինչպես նաև սրանց որդիները, որոնք աշխարհը տիրելու համար պայքարի դուրս եկան օլիմպիական աստվածների դեմ։ Զևսը պարտության մատնեց նրանց և գցեց Հադեսի խավար աշխարհ[1]։ Տիտանները պաշտպանել են Կրոնոսին, որը խեղել ու տապալել է Ուրանոսին, և ազատագրել իրենց եղբայր կիկլոպներին և հեկատոնքեյրներին տարտարոսից, որտեղ նրանց նետել էր Ուրանոսը։

Տիտանները ամուսնացել են իրենց քույրերի՝ տիտանուհիների հետ. Օվկիանոսը՝ Տեթիսի (նրանցից սերվել են օվկիանուհիները), Կեոսը՝ Փեբեի (նրանց զավակներն են՝ Լետոն և Աստերիան), Կրիոսը՝ Էվրիբեի (սերունդը՝ Աստրեոսը, Պալանտոսը, Պերսեսը), Հիպերիոնը՝ Թեայի (որդիները՝ Հելիոս, Սելենե, Էոս), Հապետոսը՝ Կլիմենեի (որդիները՝ Պրոմեթևս, Եպիմեթևս, Ատլաս), Կրոնոսը՝ Հռեայի (զավակները՝ Հերա, Հեստիա, Աիդ, Զևս, Դեմետրա, Պոսեյդոն)։ Տիտանների անունները վկայում են այն մասին, որ նրանք անձնավորել են բնության տարերքը (Օվկիանոսն ու Տեթիսը՝ ծովը, Հիպերիոնը և Թեյան՝ երկինքը, Կեոնը և Փեբեն՝ լույսը)։ Զևսի կողմից Կրոնոսի տապալվելուց հետո տիտանները ապստամբել են նոր աստվածների՝ օլիմպոսների դեմ (տիտանների մի մասը անցել է Զևսի իսկ մյուսը օլիմպոսյանների կողմը կամ բոլորովին չի մասնակցել կռվին)։ Կռիվը տեղի է ունեցել Օթրիս և Օլիմպոս լեռների վրա։ Օլիմպոսյանները հաղթել են կիկլոպների և հեկատոնքեյրների օգնությամբ։ Տիտանոմաքիայի (տիտանների դեմ մղած մարտի) ելքը ամրապնդել է նոր աստվածների իշխանությունը։ Տիտանոմաքիայի մասին ասքը նման է գիգանտոմաքիայի մասին առասպելին։ Ուշ առասպելներում տիտանները հաշտվում են օլիմպոսի աստվածների հետ և վերաբնակվում են Երանելյաց կղզիներում։

Երկրորդ Սերնդի աստվածներ / տիտաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրոնոս

Համաձայն Հեսիոդի, Ուրանոսի վեց որդիները (ըստ ավագության).

Հռեա

Համաձայն Հեսիոդի, Ուրանոսի և Գեայի վեց դուստրերը.

Ըստ Պսևդո-Ապոլլոդորոսի, նրանք յոթն էին (այդ թվում Դիոնա).

Ըստ օռփիկների էլ, նրանք յոթն էին (այդ թվում Դիոնա).

Ըստ Դիոդորոսի, նրանք ապրում էին Կնոսոսում, և նրանք հինգն էին` Հռեա, Թեմիս, Մնեմոսինե, Փեբե և Տեթիս

Կրտսեր Սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանուհիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանների քույրերը Ուրանոսի և Գեայի դուստրերը՝ Հռեա, Թեյա, Թեմիս, Մնեմոսինե, Փեբե, Տեթիս (ըստ այլ թվարկման՝ Մենեմոսինեի և Թեմիսի փոխարեն՝ Կլիմենա ու Եվրիբիա)։ Տիտանուհիները համարվել են նաև Ուրանոսի և Գեայի թոռները (Լետոն, Աստերիան, Սելենեն, Էոսը և ուրիշներ)[2]։

Տիտաններ արխայիկ (ենթադրաբար նախահունական ժամանակաշրջանի)աստվածություններն են, որոնք բնության տարրերի և բնական աղետների անձնավորումն էին։ Տիտանոմաքիայի մասին առասպելը հավանաբար արտացոլում է պայքար նախահունական, բալկանյան աստվածների և նոր աստվածների՝ Օլիմպացիների դեմ, որոնք ներխուժեցին հյուսիսից հունական ցեղերից։

  1. Գ. Մ. Գալստյան (1966). Դիցաբանական անունների ու դարձվածքների համառոտ բառարան. Երևան: «Լույս». էջ 136.
  2. Դիցաբանական բառարան, Ե., 1985, էջ 235։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտաններ (դիցաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 14