Jump to content

Մոննա Վաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոննա Վաննա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1866
բարձրություն86,4 սանտիմետր[2]
լայնություն88,9 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
https://www.wga.hu/html/r/rossetti/monnavan.html կայք
Ծանոթագրություններ
 Monna Vanna by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Մոննա Վաննա» (նաև «Belcolore», անգլ.՝ Monna Vanna, Belcolore), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոննա Վաննան» դարձել է չորս աշխատանքներից մեկը, որտեղ Ռոսսետտին փորձել է ընդօրինակել վենետիկյան հին վարպետների ոճին (Տիցիան, Պաոլո Վերոնեզե և այլք)[3]։ Սկզբնապես Ռոսսետտին նախատեսել է նկարն անվանել Venus Veneta («Վենետիկյան Վեներա»), քանի որ իր իսկ խոսքերով՝ այնտեղ պատկերված է «վենետիկյան գեղեցկության կատարելատիպը»՝ հարուստ ասեղնագործված, սպիտակաոսկեգույն զգեստով տիկինը[4][5]։ Հերոսուհու հանդերձանքի որոշ մանրամասներ ի հայտ են եկել նաև Ռոսսետտիի այլ նկարներում, մասնավորապես՝ զգեստը «Մոննա Ռոզա» նկարի հերոսուհու մոտ[5], մազերի պարուրաձև զարդարանքը հաճախ երևացել է նրա հեղինակած մի շարք դիմանկարներում[3]։ Աշխատանքն ավարտելով՝ նկարիչը որոշել է փոխել անվանումը՝ դարձնելով Monna Vanna (սկզբնապես Ջովաննիիի հերոսուհու անունից, սակայն նկարիչը նաև ցանկացել է ընդգծել Vanna բառի նշանակությունը՝ «սնափառ կին»[3])՝ վերցնելով այն Դանթե Ալիգիերիի բանաստեղծությունների «Նոր կյանք» ժողովածուից[5]։ Ռոսսետտիի կարծիքով՝ նկարը դարձել է իր լավագույն աշխատանքներից մեկը, «ծայրահեղ դեպքում՝ սենյակի ձևավորման համար»[4][5]։ Նկարի համար կեցվածք է ընդունել Ալեքսա Ուայլդինգը[4]։

1873 թվականին նկարիչը կրկին աշխատել է նկարի վրա, բացացրել է հերոսուհու մազերը և փոխել մատանու գույնը (չափազանց վառ գույները բացասական քննադատության են արժանացել), ինչպես նաև ավելացրել է շրջանակ[5]։ Այդ ժամանակ է նա կրկին մտածել անունը փոխել՝ դարձնելով Belcolore՝ որոշելով, որ այն կհնչի ավելի ժամանակակից[5]։ Սակայն հավաքորդների և պատկերասրահների շրջանում, իսկ հետագայում՝ հասարակության մեջ առհասարակ, տարածված մնացել է նախկին անվանումը[5]։

Նկարը հանդիսանում է նկարչի գույների տիրապետման և դրանց սիմվոլիզմի օրինակ. սպիտակ և ոսկեգույն՝ սրբության և անմեղության ավանդական գույները, որոնք հակադրվում են մարջանագույնի և կարմիր երանգներին, ինչի շնորհիվ աղջկա կերպարը դառնում է ավելի երկրային և զգայական[3]։

Առաջին անգամ նկարը հասարակության մեջ ցուցադրվել է 1883 թվականին, ինչից հետո հաջողության է արժանացել այցելուների շրջանում[4]։ Այժմ նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://artuk.org/discover/artworks/monna-vanna-201563
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-monna-vanna-n03054
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Monna Vanna». Rossetti Archive.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Monna Vanna». Rossetti Archive.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Monna Vanna 1866». Tate Britain.