Ելևթերոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելևթերոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ[1]
Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2]
Մահ 189[3] կամ 185[1]
Վատիկանյան բլուր, Վատիկան


Ելևթերոս (հին հունարեն՝ Ἐλευθέριος, լատին․՝ Eleutherius, անհայտ[1], Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2] - 189[3] կամ 185[1], Վատիկանյան բլուր, Վատիկան), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 174 (175)-189 թվականներին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Liber Pontificalis» գրքի նա ազգությամբ հույն է եղել և ծնվել է Հունաստանի Նիկոպոլիս քաղաքում[5][6]։ Նրա ժամանակակիցը՝ Հեգեսիպուսը գրում է, որ Ելևթերոսը եղել է հռոմեական եկեղեցու սարկավագ Անիկետոս պապի օրոք և շարունակել է նաև Սովտեր պապի օրոք, որին էլ հաջորդել է 174 թվականին[7]։ Իր պապության ժամանակաշրջանում պայքարել է մոնտանիստների դեմ։ Ինչպես նաև իրականացրել է առաքելություն Բրիտանիայում քրիստոնեության տարածման գործում։ Թեև այս փաստը որևէ պատմական աղբյուրում չի հիշատակվում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Liber Pontificalis գրքի Ելևթերոսը մահացել է մայիսի 24-ին, և նրա մարմինը ամփոփված է Վատիկանյան բլրի վրա Սուրբ Պետրոսի կողքին։ Ավելի ուշ նրա մարմինը տեղափոխվել է Սան Ջիովաննի դելլա Պինյա, Պանթեոնի կողքին։ 1591 թվականին նրա մասուքները տեղափոխվել են Սանտա Սուսաննա եկեղեցի Սիքստոս V Պապի քրոջ՝ Կամիլլա Պրետտիի խնդրանքով։

Սուրբ Ելևթերոսի հիշատակության օրը մայիսի 26-ին է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barcellona F. S. Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #102392021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Kirsch, Johann Peter (1913). "Pope St. Eleutherius". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
  5. Brusher, Joseph Stanislaus (1980).Popes Through the Ages. San Rafael, California: Neff-Kane. ISBN 978-0-89-141110-9.
  6. Butler, Alban; Attwater, Donald; Thurston, Herbert (1956). Butler's Lives of the Saints (Volume 2). London: Burns & Oates.
  7. Hegesippus, cited in Eusebius. Historia Ecclesiastica. 4.22.. Edition: Eusebius: The History of the Church. Translated by Williamson, G. A. London: Penguin. 1965. p. 181.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սովտեր
Հռոմի պապ
Ելևթերոս

175 - 189
Հաջորդող
Վիկտոր I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելևթերոս (Հռոմի պապ)» հոդվածին։