«Անտանանարիվու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 59. Տող 59.
}}
}}


'''Անտանանարիվու'''<ref>{{Աշխարհի քարտեզ|2010|158}}</ref><ref>{{Արտասահմանյան երկրների աշխարհագրական անունների բառարան|7—31|Антананари́ву}}</ref> ({{lang-mg|Antananarivo}}, Тананари́ве, {{lang-fr|Tananarive}}, Та́на, {{lang-fr2|Tana}}) Մադագասկարի մայրաքաղաքը և նույնանուն նահանգի [[տնտեսական կենտրոնը]]: Հիմնադրվել է [[17-րդ դար]]ի առաջին կեսում [[մերինաներ]]ի [[Անդրիանզակա]] թագավորի կողմից։ Մերինաների լեզվով քաղաքի անվանումը նշանակում է «1000 գյուղ» կամ «1000 զինվորների քաղաք»։Բնակչությունը 2015 թվականի տվյալներով 2 610 000 մարդ: Տեղակայված է Մադագասկար կղզու կենտրոնական մասում, {{нп5|Высоком плато|բարձր լեռնային||Central Highlands (Madagascar)}}, ծովի մակերևույթից 1240–1470 մետր բարձրության վրա: Երկաթուղային և մայրուղային հանգույց է: Անտանանարիվու երկաթուղին կապված է արևելյան ափի (Թումասինան քաղաքում), Ալաուտրա լճի շրջանի (քաղաք [[Амбатундразака|Ամբատունդրազակա]]) և Անցիրաբա քաղաքի հետ: Մայրաքաղաքի ավտոճանապարհները այն կապում են բոլոր նահանգների հետ: Անտանանարիվույում է գտնվում [[Իվատու միջազգային օդանավակայանը]]<ref name=bre>{{БРЭ|статья=Антананариву |ссылка= |id=695633 |автор=Виноградова Н. В. |том=2 |страницы=22—23 |год=2005 }}</ref>:
'''Անտանանարիվու'''<ref>{{Աշխարհի քարտեզ|}}</ref><ref>{{Արտասահմանյան երկրների աշխարհագրական անունների բառարան|7—31|Антананари́ву}}</ref> ({{lang-mg|Antananarivo}}, Тананари́ве, {{lang-fr|Tananarive}}, Та́на, {{lang-fr2|Tana}}) Մադագասկարի մայրաքաղաքը և նույնանուն նահանգի [[տնտեսական կենտրոնը]]: Հիմնադրվել է [[17-րդ դար]]ի առաջին կեսում [[մերինաներ]]ի [[Անդրիանզակա]] թագավորի կողմից։ Մերինաների լեզվով քաղաքի անվանումը նշանակում է «1000 գյուղ» կամ «1000 զինվորների քաղաք»։Բնակչությունը 2015 թվականի տվյալներով 2 610 000 մարդ: Տեղակայված է Մադագասկար կղզու կենտրոնական մասում, {{нп5|Высоком плато|բարձր լեռնային||Central Highlands (Madagascar)}}, ծովի մակերևույթից 1240–1470 մետր բարձրության վրա: Երկաթուղային և մայրուղային հանգույց է: Անտանանարիվու երկաթուղին կապված է արևելյան ափի (Թումասինան քաղաքում), Ալաուտրա լճի շրջանի (քաղաք [[Амбатундразака|Ամբատունդրազակա]]) և Անցիրաբա քաղաքի հետ: Մայրաքաղաքի ավտոճանապարհները այն կապում են բոլոր նահանգների հետ: Անտանանարիվույում է գտնվում [[Իվատու միջազգային օդանավակայանը]]<ref name=bre>{{БРЭ|статья=Антананариву |ссылка= |id=695633 |автор=Виноградова Н. В. |том=2 |страницы=22—23 |год=2005 }}</ref>:


== Պատմություն ==
== Պատմություն ==

17:25, 25 Ապրիլի 2019-ի տարբերակ

Քաղաք
Անտանանարիվու
Antananarivo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄադագասկար Մադագասկար
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1625 թ.
Մակերես88 կմ²
ԲԾՄ1,276 մ
Բնակչություն1,4 մլն. մարդ (2001)
Խտություն10,266.5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքantananarivo.mg
Անտանանարիվու (Մադագասկար)##
Անտանանարիվու (Մադագասկար)

Անտանանարիվու[1][2] (մալագաս. Antananarivo, Тананари́ве, ֆր.՝ Tananarive, Та́на, Tana) Մադագասկարի մայրաքաղաքը և նույնանուն նահանգի տնտեսական կենտրոնը: Հիմնադրվել է 17-րդ դարի առաջին կեսում մերինաների Անդրիանզակա թագավորի կողմից։ Մերինաների լեզվով քաղաքի անվանումը նշանակում է «1000 գյուղ» կամ «1000 զինվորների քաղաք»։Բնակչությունը 2015 թվականի տվյալներով 2 610 000 մարդ: Տեղակայված է Մադագասկար կղզու կենտրոնական մասում, բարձր լեռնային[en], ծովի մակերևույթից 1240–1470 մետր բարձրության վրա: Երկաթուղային և մայրուղային հանգույց է: Անտանանարիվու երկաթուղին կապված է արևելյան ափի (Թումասինան քաղաքում), Ալաուտրա լճի շրջանի (քաղաք Ամբատունդրազակա) և Անցիրաբա քաղաքի հետ: Մայրաքաղաքի ավտոճանապարհները այն կապում են բոլոր նահանգների հետ: Անտանանարիվույում է գտնվում Իվատու միջազգային օդանավակայանը[3]:

Պատմություն

Հիմնադրվել է 17 դարի առաջին կեսին Անալամանգա բլուրի[en] վրա՝ Իմերինի Անդրիանձակի[en] արքայի կողմից(մոտ 1612–1630): 1794 թվականից Իմերինի մայրաքաղաք, հետո Մադագասկարի թագավորություն (Մալագասկյան թագավորություն): 1896 թ. Ֆրանսիական գաղութացումից եւ թագուհի Ռանավալունայի III (1883-1897 թթ.) տապալումից հետո քաղաքը կոչվում էր Թանանարիվե, որը պահպանվեց մինչեւ 1975թվականը: Այն Մադագասկար գաղութի մայրաքաղաքն էր: 1960 թվականի հունիսից անկախ Մալագասյան Հանրապետության մայրաքաղաք, 1975 թվականի դեկտեմբերից՝ Մադագասկարի Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք, 1992 թվականի սեպտեմբերից՝ Մադագասկարի Հանրապետության[3]:

Ճարտարապետություն

Երկար ժամանակ քաղաքում գործնականում քարե շինություններ չեն եղել, բացառությամբ Ռիվայի թագավորական պալատի (1828 թվական, վերակառուցվել է 1880-ական թթ.), քանի որ դրա շինարարությունը արգելվել էր 1825 թվականին Ռանավալունայի թագուհու հրամանով: Քաղաքը գտնվում է երեք բլուրների վրա՝ միմյանց հետ փոխկապակցված թունելների և աստիճանների համակարգով: Այն ընդգրկում է հին շինություններ, պատմական հուշարձաններ և եվրոպական ոճի ժամանակակից շինություններ: Գերակշռում են ցածրահարկ շենքերը: Ամենաբարձր կետում տեղակայված է Ռուվայի շրջանի թագավորների հին նստավայրը, երկրի վարչապետի պալատական շենքերը: Քաղաքի կենտրոնում՝ Անուսի[en] լճի շրջանում, տեղակայված են ժամանակակից գրասենյակային շենքեր: Արդյունաբերական տարածքները գտնվում են մայրաքաղաքի հյուսիսում, արեւմուտքում եւ արեւելքում: Բնակավայրերը զբաղեցնում են լեռների լանջերը[3]:

Կրթություն: Գիտության և մշակույթի օջախներ

Անտանանարիվույում են գտնվում Մադագասկարի գլխավոր համալսարանները, կրթության օջախները, գրադարանները և թանգարանները՝ Մալագասիայի կրթության ակադեմիան[en] (1902 թվականից), Անտանանարիվույի համալսարանը (1961 թվականից), Մադագասկարի Ազգային գրադարանը[National Library of Madagascar] (1961 թվականից), [[|Մադագասկարի Ազգային արխիվը]][en] (1958 թվականից)[4], Պատմության թանգարանը, որը բացվել է Ռուվայում 1897 թվականից, Անտանանարիվույի Համալսարանի Արվեստի և հնագիտության թանգարանը[en][3]: Անտանանարիվույում անց են կացվում «Հիրա Քասի» (մալագաս. Hira Gasy, 1960 թվականից) ազգային թատրոնի դրամատիզացված թատերական երգ ու պարի ներկայացումները, «Ժաննեթ» (ֆր.՝ troupe Jeannette, 1929 թվականից) և «Անտանանարիվու թատրոն» (մալագաս. Antananarivo Teatra) թատերական ընկերությունների ներկայացումները [3][4]: Անտանանարիվույում է գտնվում աստղադիտարանը обсерватория[fr], «Ցիմբազազա» բուսաբանական և կենդանաբանական այգին[en][3].

Տնտեսություն

Անտանանարիվուն երկրի տնտեսական, ֆինանսական, վարչական և առևտրային կենտրոնն է:Անտանանարիվույում կան սննդամթերքի, կաշվի, հագուստի, փայտամշակման եւ տպագրական արդյունաբերության ձեռնարկություններ, ինչպես նաեւ մեքենաների հավաքման գործարան եւ շինանյութերի արտադրություն[3]. Անտանանարիվույում է գտնվում Մադագասկարյան ավանդական «Զումա» շուկան[fr] .

Կլիմա

Անտանանարիվոյի կլիման շատ համաչափ ու մեղմ է, որը պայմանավորված է ծովի մակարդակից բավական զգալի բարձր գտնվելը, (գրեթե 1300 մետր) և կղզին շրջապատող ծովերի մեղմացնող ազդեցությամբ: Խոնավ եղանակը տևում է հոկտեմբերից մինչև ապրիլ, չոր եղանակը՝ մայիսից սեպտեմբեր: Չոր եղանակին հատուկ են տաք ցերեկները և սառը գիշերները:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Անտանանարիվու
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 33,0 32,0 33,0 31,8 30,2 32,6 27,0 28,9 32,3 33,1 33,3 32,1 33,3
միջին առավելագույնը (°C) 26,6 26,5 26,5 25,5 23,7 21,2 20,6 21,7 24,2 26,0 27,0 27,2 24,7
միջին ջերմաստիճանը (°C) 20,8 20,8 20,7 19,5 17,3 15,1 14,3 14,9 16,8 18,7 20,1 20,7 18,3
միջին նվազագույնը (°C) 17,3 17,3 17,0 15,4 13,2 10,9 9,9 10,3 11,4 13,6 15,2 16,7 14,0
բացարձակ նվազագույնը (°C) 10,9 11,0 10,0 9,0 4,0 2,0 2,0 4,4 2,3 6,0 9,3 10,5 2,0
տեղումների քանակը (մմ) 340 290 191 55 19 4 8 6 10 68 135 311 1437

Ֆիլմում

Անտանանարիվույում է տեղի ունենում Կազինո <<Ռոյալ>> ֆիլմի տեսարանը, որտեղ Ջեյմս Բոնդը հետապնդում է ահաբեկիչներին:

Քույր քաղաքներ

  1. Աշխարհի քարտեզ Վինկել Տրիպելի պրոյեկցիայով

    Աշխարհի քարտեզ, Երկիր մոլորակի քարտեզը, որն ընդգրկում է Երկրագնդի ամբողջ մակերեսը[1]:

    Աշխարհի քարտեզները հիմնականում լինում են տարբեր տեսակի, որոնցից առավել կիրառելի են ֆիզիկականը և քաղաքականը: Քաղաքական քարտեզներում ներկայացվում են հասարակական օբյեկտներ, վարչական սահմաններ, բնակավայրեր, տրանսպորտային ցանց և այլն: Ֆիզիկական քարտեզներում ներկայացվում են բնական օբյեկտները` մակերևույթը, ջրագրական ցանցը և ալյն: Երկրաբանական քարտեզները ցույց են տալիս ոչ միայն երկրի մակերևույթը, այլ նաև ընդերքի կառուցվածքը, լեռնային ապարների տեղադիրքը, տեկտոնական խզվածքային գծերը և այլն: Գունային քարտեզներում կիրառվում է գույնի երանգը և նրա ինտենսիվությունը՝ ցույց տալու համար օբյեկտների միջև առկա տնտեսական կամ բնական տարբերությունները:

    Պրոյեկցիաներ

    Քարտեզների ստեղծման համար կիրառվում են արտապատկերման (պրոյեկցիայի) բազմաթիվ եղանակներ: Բոլոր պրոյեկցիաներում անխուսափելի են գծերի, հեռավորությունների, անկյունների, օբյետների ձևերի աղավաղումները, և յուրաքնաչյուր պրոյեկցիա ունի իրեն հատուկ աղավաղումների ձևը և չափը: Ամենից հաճախ կիրառվող պրոյեկցիան համարվում է Մերկատորի պրոյեկցիան, որն ի սկզբանե նախատեսված է եղել ծովային քարտեզների համար:

    Թեմատիկ քարտեզներ

    Թեմատիկ քարտեզներում ցույց է տրվում մեկ կամ մի քանի աշխարհագրական տարրեր: Այս քարտեզները աշխարհի մասշտաբով կարող են ներկայացնել ֆիզիկական, հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսկական պատկերը[2]:

    Պատմական քարտեզներ

    Առաջին քարտեզները, որոնք պատկերել են ամբողջ երկրագունդը ստեղծվել են երկաթե դարից մինչև Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և կատարելագործվել են նորագույն ժամանակաշրջանում ժամանակակից աշխարհագրության կողմից: Պատմական քարտեզները տեղեկատվություն են տալիս հին ժամանակներում հայտնի աշխարհի մասին, որը հիմնվում է փիլիսոփայության և մշակութի վրա: Այս ամենը էականորեն տարբերվում է ժամանակակից քարտեզագրությունից: Այս քարտեզների շնորհիվ գիտնականները փոխանցել են իրենց գիտելիքները ապագա սերունդներին[3]:

    Գրականություն

    • Edson, Evelyn (2011). The World Map, 1300–1492: The Persistence of Tradition and Transformation. JHU Press. ISBN 1421404303
    • Harvey, P. D. A. (2006). The Hereford world map: medieval world maps and their context. British Library. ISBN 0712347607

    Ծանոթագրություններ

    1. American Cartographic Association's Committee on Map Projections (1988). Choosing a World Map. Falls Church: American Congress on Surveying and Mapping. pp. 1–2.
    2. Thematic Maps Map Collection & Cartographic Information Services Unit. University Library, University of Washington. Accessed 27 Dec 2009.
    3. "History of maps and cartography". emporia.edu.
  2. Կաղապար:Արտասահմանյան երկրների աշխարհագրական անունների բառարան
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Антананариву / Виноградова Н. В. // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 22—23. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  4. 4,0 4,1 Мадагаскар / Климанова О. А., Шлёнская С. М. и др. // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 413-421. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.