«Անաստաս Ա Ակոռեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. Անաստաս Ա Ակոռեցի (ծ. թ. անհտ, գ. Ակոռի (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառ) – 667, Ակոռի, ամ...
(Տարբերություն չկա)

09:34, 11 փետրվարի 2010-ի տարբերակ

Անաստաս Ա Ակոռեցի (ծ. թ. անհտ, գ. Ակոռի (Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառ) – 667, Ակոռի, ամփոփվել է իր կառուցած եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 661-ից: Հաջորդել է Ներսես Գ Տայեցուն, եղել է կաթողիկոսի սենեկապետը, վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեի շինարարությունը: 652–659-ին վարել է հայրապետական ընթացիկ գործերը: Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցել է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով ( կործանվել է 1840-ի երկրաշարժից): Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարն անշարժ է դարձրել: Կաթողիկոս. գահին Անաստաս Ա Ակոռեցուն հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցին:

Արտաքին հղումներ

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Ներսես Գ Տայեցի
Կաթողիկոս
661–667
Հաջորդող՝
Իսրայել Ա Ոթմսեցի