Քաոս
- Այս հոդվածը հունական դիցաբանության աստված Քաոսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քաոս (այլ կիրառումներ)։
Քաոս | |
---|---|
Տեսակ | հին հունական առաջին աստվածներ |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն և հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Ծագում | Մշուշ (դիցաբանություն) |
Զավակներ | Գեա, Էրոս, Տարտարոս, Էրեբոս, Նիքս և Ուրանոս |
Chaos (cosmogony) Վիքիպահեստում |
Քաոս՝ հունական դիցաբանության աստվածներից։ Ըստ դիցաբանության՝ Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսն ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել[1]։
Հունական աստվածություններ | |||
---|---|---|---|
Սկզբնական աստվածություններ | |||
|
|||
Ըստ հունական դիցաբանության՝ ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին՝ Գեան։
Քաոսից է առաջացել Տարտարոսը՝ ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, Սերը՝ Էրոսը՝ ամեն ինչին կենդանություն տվող։
Սկսելով աշխարհի ստեղծումը՝ անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը՝ Էրեբոսը և մութ Գիշերը՝ Նիկտային։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը՝ Եթերը, պայծառ օրը՝ Հեմերան։ Գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել իրար[2]։
Այլ հավատալիքներում ասվում է, որ Քաոսն անսահման ժամանակի ծնունդն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաոս» հոդվածին։ |
|