Մասնակից:AvetisyanVard/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նյարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական գիտություն, ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիան (բնականոն և ախտաբանական վիճակներում), օրինաչափությունները ֆիլոգենեզում և օնտոգենեզում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են մորֆոլոգիական գիտությունները՝ անատոմիան, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը և նյարդաֆիզիոլոգիան: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը ՍՍՀՄ–ում կոչվում էր նյարդախտաբանություն:

Դեռես 16- դ․ Ա․ Վեզալիուսը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19- դ․ սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին նեյրոնի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ Գլխուղեղում և ողնուղեղում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին օրգանիզմի շարժիչ և զգացող ֆունկցիաները: 19-րդ դ․ 2-րդ կեսին գիտնականները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, միկրոկառուցվածքի, նյարդային համակարգի ֆիլոգենեզի և օնտոգենեզի բնագավառում: Մեծ նշանակություն ունեցան Վ․ Բեխտերևի, Ի․ Սեչենովի, Ն․ Վվեդենսկու, Չ․ Շերինգթոնի և ուրիշների աշխատանքները: Ռուսաստանն առաջին երկրներից մեկն էր, որտեղ նյարդաբանությունը առանձնացվեց որպես ինքնուրույն գիտություն: 20-րդ դ․ նյարդաբանության կարևորագույն նվաճումներից էր Ի․ Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին, ուղեղի ֆունկցիայի և կառուցվածքի օրինաչափությունների բացահայտումը, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի տարբեր կառուցվածքների կենսաքիմիական տարբերակումը և այլն: ՍՍՀՄ–ում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Վ. Չեռնիգովսկու, Պ. Անոխինի, Լ. Օրբելու, Է. Հասրաթյանի փորձառական հետազոտությունները:

ՍՍՀՄ–ում նյարդաբանության պրոբլեմներով զբաղվել են ՍՍՀՄ ԲԳԱ ուղեղի, ՍՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի, նյարդաբանության ինստիտուտներում (Մոսկվա), ՍՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկության Վ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանության ինստիտուտում (Լենինգրադ), Խարկովում, Մինսկում, Թբիլիսիում: Նյարդաբանության խնդիրները պարբերաբար լուսաբանվել են «Ժուռնալ նևրոպատոլոգիի ի պսիխիատրիի իմենի Ս․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», 1901 թ.-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», 1920 թ.-ից) ամսագրերում:

Արտասահմանում նյարդաբանության խոշորագույն կենտրոններ կան Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Գերմանիայում,Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր: Տարբեր երկրների նյարդաբանները միավորված են նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայում։ Միջազգային կոնգրեսներ են հրավիրվում 1897 թ.-ից:

ՀՍՍՀ–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո: Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է Երևանի քաղաքային պոլիկլինիկայում, 1921 թ.-ին: Այնուհետև՝ 1926 թ.-ին, Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը, պրոֆեսոր Ա. Արզումանյանի գլխավորությամբ: ՀՍՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոններում: Նյարդաբանական բաժանմունքներ կային Լենինականում, Կիրովականում, Գորիսում, Էջմիածնում և այլն: Հայ նյարդաբաններն ուսումնասիրել են նյարդային համակարգի ախտահարումները նյարդաինֆեկցիաների, մասնավորապես մալարիայի, վնասվածքների ժամանակ: Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ գոյացությունների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի հիպոթալամո–մեգէնցեֆալ գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։ [1]

Փոքր արտույտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտույտ փոքր.jpg
Alauda arvensis 2.jpg

Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ մուգ երկնային բծերով, պոչի եզրային փետուրները և հոնքանման շերտերը շիկասպիտակավուն են: Կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր. թևերը և պոչը բաց դարչնագույն են: Քաշը՝ 25-30 գ, թևի երկարությունը՝ 83-98 մմ: Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին: Տարածված է առավելապես կիսանապատների և լեռնային տափաստանների բուսականությամբ աղքատ շրջանում, քարքարոտ սարալանջներին: Հանդիպում է փոքր երամներով կամ զույգերով, երգում է թռիչքի ընթացքում՝ ճախրելով բավական բարձր: Բնադրվում է գետնին: Բույնը սարքում է փոքրիկ փոսիկի մեջ, որը հաճախ ինքն է փորում: Ապրիլ-հունիս ամիսներին դնում է 3-5 կավագույն, մուգ պտերով ձվեր, տալիս է 2-3 սերունդ: Թխսակալում է էգ թռչունը, ձագերը բնից դուրս են գալիս 9-13 օր հետո, թռչելու ունակություն են ձեռք բերում 14-15 օրից: Սնվում է հիմնականում մոլախոտերի սերմերով, մասամբ՝ միջատներով: Տարածված է հարավային Եվրոպայում, հյուսիսարևմտյան և հարավային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում: ՍՍՀՄ-ում՝ ՈՒկրաինայում և՛ Մերձվոլգյան շրջաններում, Անդրբայկալում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Կովկասում: [2]

Համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարաններ, բարձրագույն ուսումնա–գիտական հաստատություններ։ Համալսարանի պատմությունն սկսվում է միջնադարից։ XI դ. բարձրագույն դպրոցներ են գործել Իտալիայում (Բոլոնիայի իրավունքի և Սալեռնոյի բարձրագույն բժշկական)։ XII-XIII դդ. ստեղծվեցին Փարիզի (1215) և Մոնպելյեի (1289, Ֆրանսիա), Քեմբրիջի (1209) և Օքսֆորդի (Անգլիա), Սալամանկայի (Իսպանիա), Լիսաբոնի (1290, Պորտուգալիա), XIV դ. Պրագայի (1348, Չեխիա), Կրակովի (1364, Լեհաստան), Վիեննայի (1365, Ավստրիա), Հայդելբերգի (1386, Գերմանիա), XV դ.՝ Ուպսալայի (1477, Շվեդիա), Կոպենհագենի (1479, Դանիա) համալսարանները։ Միջնադարյան Հ. ունեին արտիստական կամ արվեստների (նախապատրաստական) և երեք բարձրագույն՝ իրավունքի, բժշկ. և աստվածաբանական ֆակուլտետներ։ Արվեստների ֆակուլտետում (ավելի ուշ՝ փիլիսոփայական) դասավանդվել են յոթ ազատ արվեստները։ Դասավանդել են լատիներենով։ Բարձրագույն ֆակուլտետներում շնորհվել են գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։ Միջնադարյան Հ. մագիստրոսների և ուսանողների միավորումներ էին (այստեղից էլ նրանց անվանումը՝ universitas magistrosum et colarium՝ ուսուցիչների և սովորողների միավորումներ)։ Համալսարաններն ունեին իրենց վարչական ինքնավարությունը, իրավասությունը և կանոնադրությունը։ Առաջին համալսարաններն հաճախ ազատ մտքի, առաջավոր գիտական և գաղափարական ուղղությունների օջախներ էին դառնում։ Եկեղեցին և աշխարհիկ իշխանությունները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը համալսարանների վրա։ XV-XVI դդ. համալսարանական սխոլաստիկան մշակույթի և գիտության զարգացման արգելակ դարձավ։ Վերածննդի ժամանակաշրջանում մշակույթի զարգացումը ազդել է համալսարաների դասավանդման վրա։ Հումանիզմի կարևոր կենտրոններ դարձան Օքսֆորդի համալսարանը Անգլիայում, Կրակովինը՝ Լեհաստանում։ 1502-ին Գերմանիայում հիմնված Վիտենբերգի համալսարանը դարձավ Ռեֆորմացիայի կենտրոն։ Կապիտալիզմի դարաշրջանը պայմանավորեց Հ. բուրժ. հասարակության պահանջներին հարմարեցնելու, համալսարանական կրթությանը աշխարհիկ բնույթ տալու, այն քարացածությունից և սխոլաստիկայից ազատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ–ում համալսարանի զարգացումը երկար ժամանակ ետ էր մնում եվրոպականից։ Մինչև անկախության համար պատերազմը Անգլիայի հյուսիսամերիկյան գաղութներում ստեղծվեց 9 կոլեջ (1636-ին՝ Հարվարդի, 1693-ին՝ Ուիլյամի և Մերիի ևն), որոնք հետագայում (հիմնականում XIX դ.) վերածվեցին համալսարանների։ Լատինական Ամերիկայի երկրներում համալսարաններ հիմնվեցին իսպանական գաղութատիրության շրջանում (1538-ին՝ Սանտո–Դոմինգոյի, 1551-ին՝ Մեխիկոյի, Լիմայի ևն)։ Դրանք միջնադարյան իսպանական համալսարանի պատճենն էին և գտնվում էին կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ։ Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ընդհուպ մինչև XX դ., ժամանակակից տիպի համալսարաններ համարյա չեն եղել։ Հնդկաստանում առաջին համալսարանը հիմնել են բրիտանական գաղութատերերը (Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի, բոլորն էլ՝ 1857-ին, Փենջաբի՝ 1882-ին)։ Կոլեջի տիպի մի շարք բարձրագույն դպրոցներ հիմնեցին եվրոպական և ամերիկյան միսիոներական կազմակերպությունները [Ամերիկյան (1866) և Ս. ժոզեֆ (1881) Հ. Բեյրութում, Ալժիրինը՝ 1879]։ Ճապոնիայում համալսարաններ հիմնվեցին Տոկիոյում (1877), Կիոտոյում (1897)։ 1898-ին Չինաստանում բացվեց առաջին համալսարանը (ՊեկինիԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախություն ստացած շատ երկրներում (Ինդոնեզիա, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Սուդան, Իրաք, Թունիս) ստեղծվեցին ազգային առաջին համալսարանները։ Ռուսաստանում համալսարանական կրթության պատմությունն սկսվում է 1725-ից, երբ հիմնվում է Ակադեմիական համալսարանը (գիտությունների ակադեմիային կից)։ 1755-ին բացվեց Մոսկվայի համալսարանը, 1802-05-ին ստեղծվեցին Դորպատի (այժմ՝ Տարտուի), Խարկովի, Կազանի համալսարանը։ 1816-ին հիմնվեց Վարշավայի համալսարանը, 1819-ին՝ Սանկտ–Պետերբուրգինը։ 1835-ի կանոնադրությունը իրավաբանորեն վերացրեց համալսարանի ինքնավարությունը։ Բացվեցին փիլ., իրավաբանական և բժշկ. ֆակուլտետներ։ Բոլոր ֆակուլտետներում պարտադիր ուսումնասիրվում էին աստվածաբանություն, եկեղեցու պատմություն։ 1834-ին հիմնվեց Կիևի համալսարանը։ 1860-ական թթ. բուրժ. բարեփոխումների ժամանակաշրջանում վերականգնվեց համալսարանական ինքնավարությունը, ստեղծվեցին ուսանողական գիտական խմբակներ։ Համալսարանում առաջին անգամ թույլատրվեցին կին ազատ ունկնդիրներ։ 1914-ին Ռուսաստանում կար 10 համալսարան (37,5 հզ. ուսանող)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո համալսարանները սկսեցին վերակառուցել սոցիալիստական հիմքի վրա։ Բարձրագույն կրթությունը դարձավ ձրի, վերացան դասային արտոնությունները, ազգային սահմանափակումը, կանայք տղամարդկանց հավասար բարձրագույն կրթության իրավունք ստացան։ 1918-20-ին հիմնվեցին 15 համալսարաններ (Տաշքենդի, Թբիլիսիի, Ադրբեջանական, Երևանի, վիլնյուսի, Ռիգայի ևն), 20-ական թթ. վերջերին և 30-ականների սկզբներին բացվեցին նոր համալսարաններ։ 1940-41 ուս. տարում ՍՍՀՄ–ում կային 29 Հ. (75,7 հզ. ուսանող)։ 1956-75-ին ստեղծվեցին 28 նոր համալսարաններ, գլխավորապես՝ ինքնավար հանրապետություններում։ 1975-76 ուս. տարում Հ. կադրեր են պատրաստել 105 մասնագիտությունների՝ փաստորեն գիտության բոլոր բնագավառների գծով։ Հ–ում մասնագետների պատրաստումը, համեմատած մյուս բուհերի հետ, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ապահովում են կրթության առավել բարձր ընդհանուր գիտական մակարդակ։ Այստեղ 5 տարվա ուսուցումը սերտորեն կապված է գիտական հիմնարար հետազոտությունների հետ։ Խոշորագույն Հ. հիմնարար գիտությունների գծով գիտամանկավարժական մասնագետներ պատրաստող առաջատար բարձրագույն ուս. հաստատություններ են։ 1975-ին ԽՍՀՄ Հ–ի ասպիրանտուրաներում սովորել է ավելի քան 13 հզ. ասպիրանտ։ Առաջատար համալսարանում մշակվում են բարձրագույն ուս. հաստատությունների մի շարք առարկաների ուս. պլաններ և ծրագրեր։ Համալսարանում են պատրաստվում երկրի բոլոր բուհերի՝ Հ–ի, մանկավարժական ինստ–ների և միջնակարգ մասնագիտական ուս. հաստատությունների բնատեխնիկական և հումանիտար առարկաների դասագրքերի և ուս. ձեռնարկների մեծ մասը։ Համալսարաններին կից կան ԳՀԻ–ներ (1976-ի հունվ. 1-ին՝ 38), հաշվողական կենտրոններ (17), պրոբլեմային և ճյուղային գիտական լաբորատորիաներ (176) և այլ հիմնարկներ։ Բոլոր Հ. ունեն գիտական գրադարաններ, շատերը՝ հրատարակչություններ։ Սովետական խոշորագույն Հ. գիտական լայն համագործակցություն ունեն աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ։ Սովետական 26 Հ. (1976) Համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ են։ Բոլոր Հ. մտնում են միութենական հանրապետությունների բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունների համակարգի մեջ։ Մոսկվայի, Կազանի և Դնեպրոպետրովսկի Հ. անմիջականորեն ենթարկվում են ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությանը, որը լույս է ընծայում սովետական բուհերի, այդ թվում՝ Հ–ի կյանքը լուսաբանող «Բանբեր բարձրագույն դպրոցի» (1940-ից) պարբերականը։ 1972-ին այդ մինիստրությանը կից ստեղծվել է Հ–ի խորհուրդ, որի կազմում են ՍՍՀՄ բոլոր Հ–ի ռեկտորները։ 1977-78 ուս. տարում ՍՍՀՄ–ում կար 66 Հ.։

Կույբիշևի մարզ[խմբագրել | խմբագրել կոդը]

К1002.jpg

Կույբիշևի մարզ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1928 թ.-ի մայիսի 14-ին, որպես Միջինվոլգյան մարզ, 1929 թ.-ի հոկտեմբերի 20-ին վերանվանվել է Միջինվոլգյան երկրամաս, 1935 թ.-ի հունվարի 27-ին՝ Կույբիշևի մարզ: Տարածությունը՝ 53,6 հազ.կմ², բնակչությունը՝ 3093 հազ. (1979 թ.): Կույբիշևի մարզն ունի 25 վարչական շրջան, 10 քաղաք, 19 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կույբիշև: Կույբիշևի մարզը պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1958 թ., 1970 թ.): Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հարավ–արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ Վոլգան առաջացնում է Սամարայի աղեղը: Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի: Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ Ժիգուլները (բարձրությունը՝ մինչև 375մ): Ձախափնյակի հյուսիս–արևմուտքում է Ցածրադիր Զավոլժիեն, հյուսիս–արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ): Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է: Կան նավթ, գազ, այրվող թերթաքարեր, ծծումբ, գիպս, կրաքար, բիտումինուլային դոլոմիտ: Կլիման չոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –13°C-ից –14°C է, հուլիսինը՝ 20–22°C, տարեկան տեղումները՝ 300–450մմ: Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են երաշտներն ու խորշակները: Գլխավոր գետը Վոլգան է: Գերակշռում են սևահողերը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր: Տարածքի 12%-ը անտառածածկ է: Կենդանիներից կան գայլ, աղվես, որմզդեղն, այծյամ, սկյուռ, կրծողներ, թռչուններ, գետերում՝ ձկներ: Բնակչության 82%-ը (1970 թ.) ռուսներ են, բնակվում են նաև մորդվաներ, չուվաշներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք: Միջին խտությունը 1կմ² վրա 57,7 մարդ է (1979 թ.): Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, Տոլյատին, Սիզրանը, Նովոկույբիշևսկը: Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է: Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, նավթաքիմիայով: Կույբիշևի մարզը ՍՍՀՄ–ի էներգետիկ կարևոր կենտրոն է: Աշխատում են խոշոր ՋԷԿ–եր, Վոլգայի ՀԷԿ–ը: Տոլյատի քաղաքում ստեղծվել է մարդատար ավտոմոբիլների արտադրության խոշոր համալիր: Կույբիշևի մարզը Վոլգա–Ուրալյան նավթագազաբեր մարզի նավթարդյունահանող շրջաններից է: Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա–անասնապահական ուղղություն: Մշակում են ցորեն, գարի, կորեկ, տարեկան, վարսակ, արևածաղիկ և այլն: Անասնապահությունն ունի մսակաթնատու և մսաբրդատու ուղղություն: Երկաթուղիների երկարությունը 1277կմ է (1971 թ.), ջրայինը՝ մոտ 300կմ (Վոլգայով), ավտոճանապարհներինը՝ 2,9 հազ.կմ: Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը: Մարզով է անցնում «Դրուժբա» նավթամուղը: Մարզում գործում են 11 բուհ, 8 թանգարան, 5 թատրոն, ֆիլհարմոնիա: Հրատարակվում է մարզային 2 թերթ: Այստեղ է Սերնովոդսկը՝ երկրի հին առողջարաններից մեկը: [3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982
  2. Հայաստանի թռչունները, «Արևիկ» հրատարակչություն, 1988
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6,Երևան, 1980

Վորոնցով–Դաշկով Իլարիոն Իվանովիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

I.I.Vorontsov-Dashkov by M.Zichy (1868).jpg

Իլարիոն Իվանովիչ (1837 թ. մայիսի 27, Պետերբուրգ1916 թ. հունվարի 15, Տավրիյան գուբերնիայի Յալթինսկ ուեզդի Ալուպկա ավան), կոմս, ռուսական պետական գործիչ, գեերալ–լեյտենանտ։ 1859–1862 թթ.-ին մասնակցել է Կովկասյան պատերազմներին, 1865–1867 թթ.-ին՝ Թուրքեստանում մղվող կռիվներին, 1877– 1878 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին։ 1905–1915 թթ.-ին եղել է Կովկասի Փոխարքա։ 1905–1907 թթ.-ի ռուսական հեղափոխության վերելքի պայմաններում կազմակերպել է պատժիչ արշավախմբեր՝ գյուղացիական հուզումները ճնշելու նպատակով։ Վորոնցով–Դաշկովի օրոք ցարիզմի թողտվությամբ և սադրանքով տեղի է ունեցել հայ–ադրբեջանական կոտորածը։ Սիրաշահել է տեղական, մասնավորապես հայ բուրժուազիային՝ անցկացնելով բուրժուա–տնտեսական բարեփոխումներ։ Նրա պնդմամբ Նիկոլայ 2-րդը 1905 թ.-ի օգոստոսի 1-ին ստորագրեց հրամանագիր՝ 1903 թ.-ին բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու և հայկական դպրոցները վերաբացելու մասին։ Վորոնցով–Դաշկովի նախաձեռնությամբ 1913 թ.-ին Կովկասում մտցվեց ժամանակավոր պարտավորյալ գյուղացիների պարտադիր փրկագնում։ Նրա միջնորդությամբ ցարական կառավարությունը ստանձնեց Թուրքիայում հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակցություններ է վարել Հայ Ազգային բյուրոյի հետ և 1914 թ.-ի սեպտեմբերից ձեռնամուխ եղել հայկական կամավորական գնդերի կազմակերպմանը Թուրքիայի դեմ պատերազմելու համար: [1]

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Նոր Բայազետում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոց
Աշակերտներ20
ՀասցեՆոր Բայազետում

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Նոր Բայազետում, հիմնվել է 1867 թ.-ին, Ս․ Աստվածածին եկեղեցու գավթում, քաղաքի հիմնադիրներից մեկի՝ Բ․ Արծրունու կողմից, իր իսկ հիմնած տղաների դպրոցին կից, 20 աշակերտուհով՝ որպես միդասյան դպրոց։ Առաջին դաստիարակչուհին է եղել Գ․ Թադևոսյանը, որը միայն գրագիտություն է սովորեցրել։ 1868 թ.-ին անցել է հոգաբարձության տնօրինության տակ։ Սկզբում պահվել է հանգանակությամբ, այնուհետև Ս․ Թարգմանչաց մարդասիրական ընկերության միջոցներով։ 1879–1880 թթ. ուսումնական տարում դպրոցն ունեցել է 4 բաժանմունք, 63 աշակերտուհի։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, սրբազան և ազգային պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, քերականություն, երգեցողություն, գծագրություն և ձեռագործ։ 1880 թ.-ին տեղափոխվել է նոր շենք, աղջիկների դպրոցը կոչվել է Ս․ Հռիփսիմյան, տղաներինը՝ Ս․ Մեսրոպյան։ 1887–1888 թթ. ուսումնական տարվանից եղել է երկդասյան (5 բաժանմունքով), ունեցել է 74 աշակերտուհի։ 1896–1905թթ.-ը փակվել է ցարական կառավարության հրամանով։ 1918 թ.-ին դարձել է № 2 երկսեռ դպրոց։ [2]

Շուշիի ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողություններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի 70-ից ավելի կամավորական ջոկատներ, Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին մեկնել բուժաշխատողների 23 բրիգադ, կապավորներ, կազմավորված էին ռազմական ստորաբաժանումներ: Կարագյաֆ գյուղից (1741մ բարձունք) մինչև Քիրս` մետ 40կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման չորս ուղություն. առաչինը 26-ի ուղղություն, հրամանատար` Վալերի Չիթչյան, երկրորդը` Շոշի ուղղություն, հրամանատար` Արկադի Կարապետյան, երրորդը` Լաչինի ուղղություն, հրամանատար` Սամվել Բաբայան (Արցախի հերոս), չորրորդ` Քոսալարի ուղղություն, հրամանատար Սեյրան Օհանյան(այժմ ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս): Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, հրամանատար Յուրա Հովհաննիսյան և պահեստային ուժեր` մոտ 300 հոգի, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին բոլոր ուղղություններով: [3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11, Երևան, 1985
  2. Հայկական սովետական հանրագիտարան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 1980
  3. Վալերի Չիթչյան,Հաղթական Հրամանատարը,«ԼԻՄՈՒՇ» ՍՊԸ տպարան, ք. Երևան 2012

Ֆրանսիացիների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղիացիները (Ֆրանսիացիները) մարդասեր են, քաղաքավարի, պերճ և պանծալի, ուշիմ, ճարտարամիտ, քաջահմուտ, բարձրագույն ուսման մեջ. քննող և հետախույզ գրոց, որի պատճառով էլ չափազանց աչալուրջ են և եթե մի վրիպակ են նկատում, գրով խայտառակում են: Աշխույժ են, զվարթամիտ, խորամանկ, հանդուգն, թեթևաբարո, դյուրաշարժ, կարճամիտ՝զի երկար հուսալ չեն հանդուրժում, դյուրամոռաց, ինչպես զրկանքների, այնպես էլ բարերարությունների հանդեպ: Թափառական են և զբոսասեր: Ճարտար պատերազմական արվեստի մեջ: Հանդեսների մեջ փոփողական, զի գրեթե ամեն տարի նորանոր ձևեր են ներմուծում իրենց զգեստների մեջ, կերակրի և ըմպելիքի մեջ փափուկ են համադամ: [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտելիքների շտեմարան, Ա. Փարսադանյան,«ՎՄՎ-ՊՐԻՆՏ 2006»

Գրողների տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտելիքների Շտեմարան, Ալբերտ Փարսադանյան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» 2003