Յուրա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրա Հովհաննիսյան
Ծնվել է 1954
Մահացել է հունիսի 27, 1993(1993-06-27)
Ազգություն հայ

Յուրա Գառնիկի Հովհաննիսյան (1954- հունիսի 27, 1993), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրա Հովհաննիսյանը ծնվել է 1954 թվականի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է Այգեշատի դպրոցում և ավարտել 1971 թվականին։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, աշխատել է Երևանի ռադիոչափումների, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում, արտադրությունում։ 1989 թվականից մասնակցել է Արցախում մղված ինքնապաշտպանական կռիվներին։ 1989 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորի ջոկատներից մեկի հրամանատարը։ Կռվել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Գորիսի և այլ շրջանների ռազմաճակատներում։ Եղել է առանձին մոտոհրաձգային բրիգադի շտաբի պետ՝ փոխգնդապետի զինվորական կոչումով։ Մահացել է 1993 թվականի հունիսի 27-ին, թաղված է Եռաբլուրում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1993 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով Յուրա Գառնիկի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության

Վ. Ղազարյան, Փշրված երազներ, 1996թ.