Jump to content

Վալերի Չիթչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Չիթչյան
փետրվարի 14, 1956(1956-02-14) - նոյեմբերի 14, 1995(1995-11-14) (39 տարեկան)
ԾննդավայրԳետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում և Խոջալուի ազատագրում
Պարգևներ

Վալերի Իսահակի Չիթչյան (փետրվարի 14, 1956(1956-02-14), Գետաշեն, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 1995(1995-11-14), Սևան, Հայաստան), հայ զինվորական գործիչ, Խորհրդային բանակի մայոր, Հայաստանի զինված ուժերի զինվորական, փոխգնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Չիթչյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 14-ին Գետաշենում։ Հայրը եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, արժանացել է երկու Կարմիր աստղ շքանշանի։

Դպրոցն ավարտելուց հետո Վալերին ընդունվել է Բաքվի ռազմական հրամանատարական ուսումնարանը, որն էլ ավարտել է 1978 թվականին։ Նույն թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերի Հեռավոր արևելյան ռազմական օկրուգում։

Արցախյան շարժումը սկսվելուց հետո վերադարձել է Արցախ, նշանակվել 366-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար։ 1992 թվականին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եղել է Պաշտպանության բանակի շտաբի պետի տեղակալ։ 1992-1993 թվականներին եղել Հայաստանի զինված ուժերի արևելյան խմբավորման, իսկ 1993-1994 թվականներին՝ առանձին բրիգադի շտաբի պետ։ 1994 թվականին նշանակվել է N զորամասի մոտոհրաձգային գնդի հրամանատար։ 1992-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի հարավարևելյան սահմանների ինքնապաշտպանական ռազմական գործողություններին։

Շուշիի ազատագրման ժամանակ Վալերի Չիթչյանը ղեկավարել է հարվածի գլխավոր՝ Ստեփանակերտ-Շուշի հյուսիսային ուղղության մարտական գործողությունները[1]։

Զոհվել է ավտովթարից, 1995 թվականի նոյեմբերի 14-ին՝ Սևանի մայրուղու վրա։

Հետմահու շնորհվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

Թաղված Է Եռաբլուր պանթեոնում։

2012 թվականին լույս է տեսել Սեդա Հարությունյանի «Վալերի Չիթչյան։ Հաղթական հրամանատարը։ Հուշեր և խոհեր» գիրքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «9 մայիսի 1992 թ.` Շուշին ազատագրված է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. Վալերի Չիթչյան։ Հաղթական հրամանատարը։ Հուշեր և խոհեր:(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]