Հայերը Մերձբալթյան երկրներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը Մերձբալթյան երկրներում
Ընդհանուր քանակ

Մոտ 20 000

Բնակեցում
{{{2}}} Էստոնիա 3000
{{{2}}} Լատվիա 5000
Լիտվա Լիտվա 2500
Flag of Russia.svg Ռուսաստան (Կալինինգրադի մարզ) 10 000
Լեզու(ներ)
հայերեն, ռուսերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն

Հայերը Մերձբալթյան երկրներում, հայ ժողովրդի մի զանգված, որը հաստատվել է Մերձբալթյան տարածաշրջանում 19-րդ դարից սկսած: Ներկայումս կազմում են 20.500 մարդ (ներառյալ նաև ՌԴ Կալինինգրադի մարզը)։

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Էստոնիայում

Համաձայն 2000 թվականին տեղի ունեցած մարդահամարի, Էստոնիայում բնակվել է ազգությամբ հայ 1444 մարդ[1]: 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի, էթնիկ հայերի թիվը կրճատվել է և հասել 1042-ի[2]: 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1669[3]: Հայերի մեծ մասը բնակվում են մայրաքաղաք Տալլինում: 2000 թվականին մայրաքաղաքում բնակվում էր երկրի հայ բնակչության 58 %-ը[1]:

1991 թվականին ԽՍՀՄ կազմից Էստոնիայի անկախացման արդյունքում՝ խորհրդային այլ երկրների ներգաղթյալները և Էստոնիայում ծնված նրանց երեխաները միանգամից չստացան էստոնական քաղաքացիություն:

Տալլինում ներկայումս գործում է «Արարատ Տալլին» ֆուտբոլային ակումբը, որը համագործակցում է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ:

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Լատվիայում

Համաձայն armeniandiaspora.com էլեկտրոնային կայք էջի՝ Լատվիայում բնակվում են մոտ 5 000 հայեր[4]: Համաձայն 2008 թվականին Լատվիայում իրականացված մարդահամարի, օրինական գրանցում ունեցող հայերի թիվը կազմել է 2 742[5]: Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Ռիգայում:

1887 թվականին հիմնադրվել է Լատվիայի հայ համայնքը: Յագերի զեկույցի մեջ նշված է, որ 1941 թվականին Դաուգավպիլսի շրջանում նացիստական խմբավորումներից մեկի կողմից սպանվել է մեկ հայ[6]: 1999 թվականին Ռիգայի կենտրոնում խաչքար է տեղադրվել: 1991 թվականին սկսել է հրատարակվել հայալեզու «Արարատ» շաբաթաթերթը: 2001 թվականին ձևավորվել է Ռիգայի հայ համայնքը: 2002 թվականին «Արարատ» շաբաթաթերթը հրատարակումը վերսկսվել է:

Լիտվա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Լիտվայում

Լիտվայում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի համաձայն՝ հայերի թիվը երկրում կազմել է 1,233[7]: Համաձայն Լիտվայում գործող հայկական կազմակերպությունների՝ հայերի թիվը երկրում կազմում է մոտ 2 500 մարդ[4]: 1989 թվականին, համաձայն ԽՍՀՄ մարդահամարի, հայերի թիվը կազմել է 1 655 մարդ[8]: Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Վիլնյուսում: Հայ-լիտվական մշակութային կապերը սկիզբ են առել XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն և մշակույթին նվիրված հոդվածներ։ Լիտվերեն են թարգմանվել հայոց նշանավոր գրողների՝ Հակոբ Պարոնյանի, Նար-Դոսի, Րաֆֆու, Գրիգոր Զոհրապի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները: 16-րդ դարում Վիլնյուսում բացվել է հայկական դպրոց, որը գործել է ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսերը[9]: Լիտվայի ամենահայտնի նկարիչներից մեկը եղել է հայազգի Յան Ռուստեմը:

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հիմնական հայ համայնքները Հայերի թիվը լեզուն Մանրամասն
Ռուսաստան Կալինինգրադ 10.000 արևմտա-արևելահայերեն Հայերը Կալինինգրադում
Լատվիա Ռիգա և այլ քաղաքներ 5 000 արևելահայերեն Հայերը Լատվիայում
Էստոնիա Տալլին, Տարտու, Նարվա 3.000 արևելահայերեն Հայերը Էստոնիայում
Լիտվա Վիլնյուս 2.500 արևելահայերեն Հայերը Լիտվայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]