Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորև ներկայացված է Հայաստանի Արարատի մարզի մատուռների ցանկը[ 1] [ 2] [ 3] [ 4] [ 5] [ 6] [ 7] [ 8]
#
Պատկեր
Անուն
Կառուցման տարեթիվ
Բնակավայր և հեռավորությունը նրանից
Լրացուցիչ տվյալներ
1
Մատուռ Թուխ Մանուկ
19-րդ դար
Աբովյան գյուղի մեջ, Մովսես Խորենացու փողոց 18
Վերակառուցվել է 1970 թվականին, բնակելի տան բակում։
2
Մատուռ Թուխ Մանուկ
14-15-րդ դարեր
Բարձրաշեն գյուղից 7 կմ հս-ամ
«Բարձրաշեն» գյուղատեղիում, Գառնի-Արտաշատ հանդամիջյան ճանապարհին, լքված` 1930-ական թվականներին։
3
Մատուռ Սուրբ Կարապետ
19-րդ դար
Բերքանուշ գյուղի մեջ
Ավետիսյանների տնամերձում
4
Մատուռ Սուրբ Օջախ
19-20-րդ դարեր
Դիմիտրով գյուղի հյուսիս եզրին
Հիմնովին վերակառուցվել է 1970-ական թվականներին, գյուղաբնակ Հակոբի կողմից։
5
Մատուռ
12-13-րդ դարեր
Խոսրովի անտառ պետական արգելոցում գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում
Ազատ գետի ձախ վտակ Դարբանդի աջ կողմում։ Կիսաժայռափոր, կիսավեր, կառույցի քարակիր վերնամասն ամբողջությամբ քանդված է։
6
Մատուռ Սբ. Աստվածածին
17-19-րդ դարեր
Լանջանիստ գյուղից 1 կմ հյուսիս
«Հին գյուղատեղ» գյուղատեղիի հյուսիս եզրին, ավերակ եկեղեցու արևելյան կողմում, ժայռափոր։
7
Մատուռ
12-13-րդ դարեր
Լուսաշող գյուղի հարավ-արևմտյան մասում
Հիմնավեր, գերեզմանոցի կենտրոնում։
8
Մատուռ
19-րդ դար
Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք
«Զնջռլու» գյուղատեղիում։
9
Մատուռ
12-13-րդ դարեր
Խոսրովի անտառ պետական արգելոցում գտնվող Խոսրով գյուղատեղիից 2 կմ հյուսիս-արևմուտք, Վեդիից 35 կմ հյուսիս-արևմուտք, Վեդի գետի աջակողմյան Խոսրով վտակի վերին հոսանքի շրջանում
10
Մատուռ Սբ. Թադևոս Առաքյալ
16-րդ դար
Մասիս գյուղի հվ եզրին
Վերակառուցված է 20 դարում, Սուրբ Աստվածածին եկեղեցուց հյուսիս-արևմուտք։
11
Մատուռ
13-րդ դար
Վանաշեն գյուղից 27 կմ արևելք
«Ազիզքենդ» («Ջամուշբասան») գյուղատեղիում։
Քաղաքներ Գյուղեր Խոշորացված համայնքներ
Հայաստանի ամրոցների և բերդերի ցանկերն ըստ վարչական բաժանման