Ագամեդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագամեդես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական
Սեռարական
Հունական գրաձևἈγαμήδης
Երևի համընկնում էAgamedes?
Զբաղմունքճարտարապետություն և շինարարություն
ՀայրԷրգին կամ Ապոլոն
ՄայրԷպիկաստա
Քույր/ԵղբայրTrophonius?
ԱմուսինEpicaste?
Կապված իրադարձություններԴելփյան Ապոլոնի տաճարի շինարարություն
Գիրիեյա թագուհու գանձարան

Ագամեդես (հունարեն՝ Ἀγαμήδης, «շատ իմաստուն»), հին հունական դիցաբանությունում[1] բեոտացի, Օրքոմենի արքա Էրգինի որդին[2] (կամ, ըստ Էվմելի, Ապոլոնի և Էպիկաստի որդին[3]

Դիցաբանությունում - հանրահայտ ճարտարապետ և շինարար (իր եղբոր՝ Տրոֆոնիեմի հետ միասին)։ Կառուցել է Դելփյան Ապոլոնի տաճարը[4], Մանտինեի Պոսեյդոնի տաճարը[5], Ֆիվայի Ամփիտրիոնի պալատը (Ալկմենայի հասանեկան հարկաբաժնով)[6], թագուհիներ Գիրիեայի[7] և Ավգիայի գանձարաններ։

Գոյություն ունի Ագամեդեսի մահվան մի քանի տարբերակ։

Ըստ Պավսանիուսի[8], Գիրիեայի գանձարանի կառուցման ժամանակ, եղբայրները պատի վրա չամրացված քար էին թողել, որպեսզի այն հնարավոր լինի հանել դրսից։ Գիրիեյը, նկատելով, նրա գանձարանը կողոպտվում է առանց կողպեքները և կնիքները վնասելու, գանձարանում թակարդ է տեղադրում։ Ագամեդեսը, մտնելով գանձարան, թակարդն է ընկնում և Տրոֆոնիեմը, որպեսզի թույլ չտա տաժանակիր մահապատիժ, որը սպասվում էր եղբորը, ինչպես նաև վախենալով ճանաչվելուց, գլխատում է Ագամեդեսին։[7]

Ըստ Պինդարի[9] և Պլուտարքոսի[10], կառուցելով Դելփյան տաճարը, եղբայրները Ապոլոնից պարգև են խնդրում։ Վերջինս պատասխանում է, որ նրանք կպարգևատրվեն յոթերորդ օրը և յոթերորդ օրը եղբայրները մահանում են քնի մեջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ։ Մոսկվա։ 1991-1992 թթ.։ Երկու հատորով։ Հատոր 1, էջ 32; Ֆ. Լյուբկեր։ Դասական հնությունների իրական բառարան։ Մոսկվա, 2001 թ.։ Երեք հատորով։ Հատոր 1, էջ 53
  2. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն։ Հատոր IX, էջ 37, 4
  3. Ա. Ֆ. Լոսև։ Հույների և հռոմեացիների դիցաբանություն։ Մոսկվա, 1996 թվական։ Էջ 429
  4. Հոմերոս։ Օրհներգեր II 118; Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն X 5, 13
  5. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն VIII 10, 2
  6. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն IX 11, 1
  7. 7,0 7,1 Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն IX 37, 5
  8. Պավսանիուս։ Հելլադայի նկարագրություն, Գիրք IX, 37.5-6
  9. Պինդար, դրվագ 2-3 Բերգկ; Կեղծ-Պլատոն։ Ակսիոք էջ 367
  10. Պլուտարքոս։ Բարոյականություններ, Սփոփանքի խոսք Ապոլոնին