Նոր Նախիջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նոր Նախիջևան
Нахичевань-на-Дону
Զինանշան

Սուրբ Խաչ եկեղեցին Նոր Նախիջևանում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1779 թ.
Ժամային գոտիUTC+3
Նոր Նախիջևան (Ռուսաստան)##
Նոր Նախիջևան (Ռուսաստան)

Նոր Նախիջևան կամ Դոնի Նախիջևան[1] (ռուսերեն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван), հայաբնակ շրջան է Դոնի Ռոստով քաղաքում, Ռուսաստան։ 1778 թ, Եկատերինա Բ հրավիրել է հայ վաճառականներ Ղրիմից Ռուսաստան և նրանք հաստատել են գաղութ Դոնում, որը կոչել են Նոր Նախիջևան հայկական շրջանի՝ Նախիջևանի անունը գործածելով։ 1928 թ, Նոր Նախիջևանը միացվել է Դոնի-Ռոստովին։

Պատմություն

Նախապես կոչվել է Նախիջևան։ 1838 թվականին Երևանի նահանգի (այժմ Ադրբեջանում) Նախիջևանից տարբերելու համար վերանվանվել է Նոր Նախիջևան։ XIX դարի սկզբին Նոր Նախիջևանը արհեստա-արդյունաբերական և արևտրական կենտրոն էր։ Քաղաքամերձ գյուղերում զարգանում էին անասնապահությունը և հողագործությունը։ Զարգացավ քաղաքաշինությունը։ Քաղաքում կառուցվեցին 6 հայկական եկեղեցի, արվարձանում Սուրբ Նշան վանքը։ Նոր հաստատված բնակչությանը արտոնություններ էին տրամադրվում։ 1783 քաղաքում տպարան է բացվում։ Գործում է հոգևոր ճեմարան, իգական և արական գիմնազիաներ, արհեստագործական և արևտրական ուսումնարաններ։ Ընդհանուր առմամբ 1819 թվականին Նոր Նախիջևանում գործում էին 9 բարեգործական և լուսավորական հիմնարկություններ։ 1900 թվականին կառուցվում է թատրոնի նոր շենքը։

Նշանավոր անձինք Նոր Նախիջևանից

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.