Սարգիս Սարյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Սարյան
Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան
Սարգիս Սարյան-100.jpg
Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, 2017
Ծնվել էհունվարի 26, 1917(1917-01-26)
ԾննդավայրՆոր Նախիջևան, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 1962(1962-08-20) (45 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ
Ծնողներհայր՝ Մարտիրոս Սարյան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Սարգիս Սարյան (Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան, (հունվարի 26, 1917(1917-01-26), Նոր Նախիջևան, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 1962(1962-08-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից:

Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1950 թվականին «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բանդելլոյի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Կազմել է «Չարենցը գրականության մասին» ժողովածուն (Երևան, 1957

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը» (Երևան, 1956) և «Սովետահայ գրականությունը» (Երևան, 1964) գրքերը։ Մահացել է Երևանում 1962 թվականին՝ Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից[1]:

2017 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվել է Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն[2]:

Ս. Սարյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետպատերազմյան սովետահայ գրականությունը խաղաղության համար մղվող պայքարում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 103 էջ։
  • Սովետահայ արդի պատմվածքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 128 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 494-495 
  2. «Բացվելու է Մարտիրոս Սարյանի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2017-03-01