Արծվանիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիստ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արծվանիստ
Վանեվանք վանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3218[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1404
Արծվանիստ (Հայաստան)##
Արծվանիստ (Հայաստան)
Արծվանիստ (Գեղարքունիքի մարզ)##
Արծվանիստ (Գեղարքունիքի մարզ)

Արծվանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ափամերձ հարթավայրում, Կոթիկ գետի շրջանում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 53 կմ հարավ–արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1950 մետր հեռավորության վրա[2]։

Նախկինում Ալաչալու Ներքին անվամբ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[3]։

Բնակչություն

Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից։

Արծվանիստի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 1253 1530 1662 1819 2596 2497 2524 3064 3233

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

Արծվանիստի հարավարևելյան ծայրամասում կանգուն է Վանեվան վանքը (10դ.), որի համալիրի մեջ է մտնում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (903 թ.)։ Գյուղից 3 կմ հարավ կա ավերակ գյուղատեղի, ուր գտնվում են Հնեվանքը և Քոլատակի սբ. Աստվածածին եկեղեցին։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Արծվանիստ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 64
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 35» (PDF). Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.