Google Map Maker

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google Map Maker
Изображение логотипа
google.com/mapmaker
Տեսակքարտեզների համատեղ ստեղծում
Շտաբ կայանՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրանցումպարտադիր
Լեզուիսպաներեն, անգլերեն, ամհարերեն, արաբերեն, բելառուսերեն, բենգալերեն, բոսնիերեն, բուլղարերեն, կատալաներեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, Տագալերեն, ֆիններեն, ֆրանսերեն, կանադական ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, գուջարատի, եբրայերեն, հինդի, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մալայլամ, մարաթհի, նորվեգերեն, օրիա, պարսկերեն, լեհերեն, պորտուգալերեն, փենջաբերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սինդհի, սլովակերեն, սլովեներեն, Spanish language in the Americas?, շվեդերեն, սվահիլի, թամիլերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն և վիետնամերեն
ՍեփականատերԳուգլ
ՀեղինակԳուգլ
Բացվածհունիս 2008[1]
 Google Map Maker Վիքիպահեստում

Google Map Maker, քարտեզագրաֆիկական ծառայություն Google-ից, որը թողարկվեց 2008 թ. հունիսին։ Սա Google Map-ից տարբերվում է նրանով, որ Map Maker-ը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենք ավարտեն քարտեզագրաֆիկական ինֆորմացիան։ Ի տարբերություն OpenStreetMap-ի Google-ը այս քարտեզը համարում է անձնական մտավոր սեփականություն։ Այս պռոեկտի հիմնական նպատակը՝ բավականին բարձր որակի տվյալների ստացում, որից հետո նրանք հրապարակվում են և օգտագործվում են Google Maps-ի գործող ծառայության համար, սակայն Map Maker-ում կատարված միանգամից չեն արտացոլվում Google Maps-ում։

Ինտերֆեյս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտատերերը կարող են խմբագրել կամ փոփոխել անմիջապես քարտեզում և հնարավոր է նաև ավելացնել նոր օբյեկտներ, ինչպիսիք են՝ ճանապարհները, գետերը և այլն։ Բացի այդ օգտատերերը կարող են ավելացնել շենքեր, անտառներ, ջրվեժներ և այլ խոշոր օբյեկտներ։ Առաջին հայացքից կայքը նման է Google Maps-ին։ Այստեղ հասանելի են 3 ռեժիմներ՝ քարտեզային, արբանյակային և հիբրիդային, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին նայել քարտեզային տվյալներ, արբանյակային նկարներ և իրենց կոմբինացիան։ Հասանելի են նաև 3 տեսակի նկարելու գործիքներ՝ պիտակներ, գծեր (ճանապարհներ, գետեր նկարելու համար) և պոլիգոն (տների, լճերի, այգիների սահմանները բնորոշելու համար)։

Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակում այս ծառայությունը հասնալի է հետևյալ տարածքներում։ Օգտատերերը կարող են փոփոխություններ կատարել անկախ իրենց աշխարհագրական դիրքից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pocket-lint.com/news/120440-google-map-maker-launches-uk
  2. «Google Map Maker Availability». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Map Maker» հոդվածին։