Արամ Խաչատրյան (ժամանակագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հրապարակախոս, համաշխարհային դասական[1][2][3]։

Արամ Խաչատրյան
Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1903թ. հունիսի 6
Թիֆլիս
Մահացել է1978թ. մայիսի 1
Կայքakhachaturianmuseum.am
Ստորագրություն

Մանկություն և երիտասարդություն (1903-1921)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվական հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվարձանում կազմարարար Եղիա Խաչատրյանի ընտանիքում, ով ինչպես և ապագա կոմպոզիտորի մայրը՝ Ղումաշը, ծնունդով նախկին Նախիջևանի նահանգի /պատմական Գողթն գավառ/ Վերին և Ներքին Ազա գյուղերից էին

1911-1913 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառությունը Ս. Արղուտինսկայա (Արղության) - Դոլգորուկայայի վարժարանում։

Արամ Խաչատրյանը՝ Սոֆյա Արղության-Դոլգորուկայայի վարժարանում, 1910

1913-1921 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառությունը Թիֆլիսի առևտրական ուսումնարանում։

Մասնակցություն ուսումնարանին կից գործող սիրողական փողային նվագախմբի փորձերին։

1915 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախուստ թուրքական հետապնդումներից դեպի Եկատերինոդար (Կրասնոդար) եղբոր՝ Վաղինակի մոտ (բարեբախտաբար թուրքական զորքերը չեն մտնում Թիֆլիս)։

1919 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանի առաջին այցը Թբիլիսիի օպերային թատրոն՝ Զ. Փալիաշվիլիի «Աբիսալոմ և Էթերի» ներկայացմանը։

1921 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջադարձային տարի Արամ Խաչատրյանի կյանքում։

Ուղևորություն դեպի Հայաստան մի խումբ հայ մշակութային գործիչների հետ։

Տեղափոխություն Մոսկվա՝ ավագ եղբոր՝ Սուրենի առաջարկով։

Կրթություն (1922-1935)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանը և Նիկոլայ Մյասկովսկին,
Մոսկվա, 1935

1922-1924 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառությունը Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժնում։

Ընդունելությունը Գնեսինների անվան Մոսկվայի երաժշտական տեխնիկում, թավջութակի դասարան (Ս. Բիչկովի և պրոֆեսոր Ա. Բորիսյակի ղեկավարությամբ)։

Մինչև 19 տարեկանը Արամ Խաչատրյանը չի ստացել պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն։

1925-1928 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառությունը տեխնիկումի նորաբաց կոմպոզիտորական դասարանում (Մ. Ֆ. Գնեսինի ղեկավարությամբ)։

Ակտիվ գործունեություն Մոսկվայի Հայաստանի Մշակույթի տանը։

Հանդիպում կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանին, նկարիչ Մ. Սարյանին։

Երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար» (1927 թվական), «Ատամնաբույժն արևելյան» (1928 թվական), «Խաթաբալա» (1928 թվական) և այլն/:

Այցելություն Հայաստան Հայկական երկրորդ դրամատիկական ստուդիայի հետ (1928 թվական)։

Առաջին ստեղծագործությունները՝ «Պար» ջութակի և դաշնամուրի համար, «Պոեմ» դաշնամուրի համար, «Երգ-պոեմ» ջութակի և դաշնամուրի համար և այլ գործեր։

1929 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտում է Գնեսինների երաժշտական տեխնիկումը։

Ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարան։

Ամուսնությունը Ռոմելլա Բարսեղյանի հետ։

Ստեղծագործությունների առաջին հրատարակությունները՝ «Պոեմ» դաշնամուրի համար, «Պար» և «Երգ-պոեմ» ջութակի և դաշնամուրի համար։

Պատվո մարմարե տախտակ. Արամ Խաչատրյան

1930 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դստեր՝ Նունե Խաչատրյանի ծնունդը։

1932 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանը ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։

1933 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար տրիոյի առաջին կատարումը Փարիզում (Ֆրանսիա

Ամուսնությունը Նինա Մակարովայի հետ (Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանի ուսանողուհի)։

«Պարային սյուիտ»-ի երեք մասերի առաջին կատարումը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։

1934 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտում է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, գերազանցության դիպլոմ, «Երաժշտական արվեստի գործչի» կոչում։

Կոմպոզիտորի անունը ոսկյա տառերով գրված է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճի մուտքի մոտ գտնվող Պատվո մարմարե տախտակին։

Առաջին սիմֆոնիայի ստեղծումը (կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքն է Ն. Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանում Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելիս)։

Առաջին սիմֆոնիայի կլավիրը (ձեռագիր)

1935 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սիմֆոնիա, առաջին կատարումը (ապրիլի 23), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ, դիրիժոր՝ Էուգեն Սենկար

«Պեպո» /հայկական առաջին հնչունային ֆիլմ/ կինոֆիլմի էկրանավորումը, երաժշտության հեղինակ՝ Արամ Խարատրյան։

'

Կարիերայի սկիզբ (1936-1948)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանը իր Կոնցերտների առաջին կատարողների հետ,
1947 թվական

1936 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար /ասպիրանտուրայի ավարտական աշխատանք/:

Առաջին հեղինակային համերգը, Մոսկվայի հայ մշակույթի տուն։

1937 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվել է Կոմպոզիտորների միության Մոսկվայի մասնաճյուղի նախագահի տեղակալ։

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, առաջին կատարումը, Մոսկվա, Սոկոլնիկիի զբոսայգու սիմֆոնիկ բեմահարթակ (դաշնակահար՝ Լև Օբորին, դիրիժոր՝ Լ. Շտեյնբերգ

1938 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զանգեզուր» ֆիլմի էկրանավորում, երաժշտության հեղինակ՝ Արամ Խարատրյան։

Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1939 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Կազմկոմիտեի նախագահի տեղակալ։

Աշխատանքներ «Երջանկություն» բալետի վրա Հայաստանում։

«Երջանկություն» բալետ, առաջին ներկայացումը (սեպտեմբեր), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

«Երջանկություն» բալետ առաջին բեմադրությունը (հոկտեմբերի 24), Մոսկվայի Մեծ թատրոն, հայկական մշակույթի առաջին տասնօրյակ, (բեմադրությունը՝ Ի.Արբատովի

1940 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդու՝ Կարեն Խաչատրյանի ծնունդը։

Երաժշտություն Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության համար։

Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, նվիրված է Դավիդ Օյստրախին։

Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, առաջին կատարումը, Մոսկվա (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, մենակատար Դ. Օյստրախ, դիրիժոր՝ Ա. Գաուկ)։

1941 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար, Ե. Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն։

Ստալինյան մրցանակ Ջութակի կոնցերտի համար։

1942 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գայանե» բալետի երաժշտության ստեղծման աշխատանքների ավարտ /Պերմ/:

«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը (դեկտեմբերի 9), Պերմ, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն (բեմադրությունը՝ Ն. Անիսիմովայի)։

1943 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գայանե» բալետի երաժշտությունից 1-ին սյուիտի առաջին կատարումը, Մոսկվա։

Երկրորդ սիմֆոնիայի («Զանգով սիմֆոնիա») ստեղծումը։

Երկրորդ սիմֆոնիա, առաջին կատարումը (դեկտեմբերի 30), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Բորիս Խայկին

ԽՍՀՄ Պետական մրցանակ («Գայանե» բալետի ստեղծման համար, հոնորարը Խաչատրյանը տրամադրել է պատերազմական ծախսերին)։

1944 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ պետական օրհներգի ստեղծումը։

Երկրորդ սիմֆոնիայի կատարումը, նոր խմբագրություն (մարտի 6), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ալ. Գաուկ)։

1945 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվեր՝ առանձնատուն Երևանում Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որի հիման վրա 1978 թվական հիմնվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:

Ելույթ Համամիութենական ռադիոյով՝ «Սիմֆոնիկ երաժշտության մասին» թեմայով։

1946 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, նվիրված է Սվյատոսլավ Կնուշևիցկուն։

Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, առաջին կատարումը (նոյեմբեր), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ալ. Գաուկ, մենակատար` Ս. Կնուշևիցկի)։

«Երեք կոնցերտային արիա» սոպրանոյի համար, նվիրված է Նինա Մակարովային։

1947 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոկրատ երիտասարդության և ուսանողների առաջին փառատոն, Պրահա, երաժիշտների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։

«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը, Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (բեմադրությունը՝ Ն. Անիսիմովայի)։

Երրորդ սիմֆոնիայի (Սիմֆոնիա-պոեմ) ստեղծումը, նվիրված է Հոկտեմբերյան հեղափոխության 30-ամյակին։

Երրորդ սիմֆոնիայի առաջին կատարումը (դեկտեմբերի 13), Լենինգրադ, Ֆիլհարմորնիայի Մեծ դահլիճ (Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ե. Մրավինսկի

1948 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի համագումար նիստ, մեղադրանք ֆորմալիզմի մեջ։

Ուղևորություն Հայաստանի մարզերով (աշուն)։

«Ձոն Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին» ստեղծագործության առաջին ներկայացումը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (Համամիութենական ռադիոկոմիտեի մեծ սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ալ. Գաուկ)։

Հետագա տարիներ (1949-1978)[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմի էկրանավորում, երաժշտության հեղինակ՝ Արամ Խաչատրյան։

Պատկեր:Aram Khachaturian conductor.jpg
Արամ Խաչատրյան, հեղինակային սիմֆոնիկ համերգ

1950 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժորական գործունեության սկիզբը (փետրվարի 10)։

Մանկավարժական գործունեության սկիզբը, Գնեսինների երաժշտական ինստիտուտ և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա։

Առաջին համերգային շրջագայությունները, Յարոսլավլ և Ռիբինսկ (որպես դիրիժոր)։

«Հանդիսավոր պոեմի» առաջին կատարումը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (Համամիութենական ռադիոկոմիտեի մեծ սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ալ. Գաուկ)։

Ուղևորություն Իտալիա, խորհրդային մշակույթի գործիչների պատվիրակություն, (Հռոմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ)։

Չեխոսլովակիայի Կոմպոզիտորների միության առաջին պլենում, Պրահա։

«Սպարտակ» բալետ, աշխատանքների սկիզբը։

1951 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (Կիևի, Օդեսայի և Խարկովի ֆիլհարմոնիկ նվագախմբեր, մենակատարներ` Դ. Օյստրախ և Ս. Կնուշևիցկի)։

Ուղևորություն Իսլանդիա, Խորհրդային Միության մշակութային գործիչների պատվիրակություն, «Իսլանդիա-ԽՍՀՄ» ընկերության բարեկամության միամսյակ, (Ռեյկյավիկ

Խաչատրյանը - Խաղաղության կողմնակիցների երկրորդ համամիութենական համաժողովի պատվիրակ։

Երևան, հեղինակային սիմֆոնիկ համերգներ, (մենակատարներ՝ Դ. Օյստրախ և Ա. Կապլան)։

1952 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատրյանը - Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի և Գնեսինների երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր։

Մոսկվա, hեղինակային սիմֆոնիկ համերգ, Միությունների տան սյունասրահ (Համամիութենական ռադիոկոմիտեի մեծ սիմֆոնիկ նվագախումբ, մենակատար Լ. Կոգան

Բուլղարիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

«Գայանե» բալետ, նոր բեմադրություն, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն (բեմադրությունը՝ Ն. Անիսիմովայի)։

1953 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադ և Ռիգա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (Լատվիայի ռադիոյի նվագախումբ, մենակատարներ` Դ. Օյստրախ և Լ. Օբորին

Ուղևորություն Իտալիա, Խորհրդային պատվիրակություն, Իտալիա-ԽՍՀՄ ընկերության բարեկամության միամսյակ (Հռոմ

«Ադմիրալ Ուշակով» և «Նավերը փոթորկում են բաստիոնները» ֆիլմերի էկրանավորումը, երաժշտության հեղինակ՝ Արամ Խաչատրյան։

1954 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեսթերում (մենակատարներ՝ Մ. Լիմպանի, Դ. Օյստրախ)։

Տալլին, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (Էստոնական ռադիոյի նվագախումբ, մենակատարներ՝ Լ. Կոգան և Ս. Կնուշևիցկի)։

Հայաստան, 18 հեղինակային սիմֆոնիկ համերգներ (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

«Սպարտակ» բալետի աշխատանքների ավարտը։

Երաժշտություն Բ. Լավրենևի «Լերմոնտով» դրամայի համար։

1955 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ, Խորհրդային պատվիրակություն, հանդիպում կոմպոզիտոր Յան Սիբելիուսի հետ։

«Ձոն ուրախության» առաջին ներկայացում, Մոսկվայի Մեծ թատրոն (Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբ, դիրիժոր՝ Մ. Թավրիզյան

1956 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» բալետ, առաջին բեմադրությունը (դեկտեմբերի 27), Լենինգրադի օպերայի և բալետի Կիրովի թատրոն (այժմ՝ Մարիինյան), (բեմադրությունը՝ Լ. Յակոբսոնի, դիրիժոր՝ Ֆելդտ, նկարիչ՝ Խոդասևիչ)։

Ուղևորություն Բուդապեշտ, կոմպոզիտոր Բելա Բարտոկի տարեդարձի տոնակատարություն։

1957 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գայանե» բալետ, նոր խմբագրություն, Մոսկվայի Մեծ թատրոն (բեմադրությունը՝ Վ.Վայնոնենի)։

Լատինական Ամերիկա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի քաղաքներում։

Ուղևորություն Պրահա, «Սպարտակ» բալետի բեմադրության նախապատրաստական աշխատանքներ։

Ընտրվել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։

1958 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» բալետ, նոր բեմադրություն (մարտի 11), Մոսկվայի Մեծ թատրոն (բեմադրությունը՝ Ի. Մոիսեևի, դիրիժոր՝ Յու. Ֆայեր, նկարիչ Ալ. Կոնստանտինովսկի)։

Արևմտյան Սիբիր, Կուզբաս և Ալթայ, հեղինակային սիմֆոնիկ համերգներ /կոմպոզիտոր Դ.Կաբալևսկու հետ/:

Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

1959 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորություն Ավստրիա. Վիեննայի դեմոկրատական երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնի ժյուրիի անդամ։

Ընտրվել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի միության նախագահության անդամ, «ԽՍՀՄ - Լատինական Ամերիկա» խորհրդային ասոցիացիայի նախագահ։

Լենինյան մրցանակ («Սպարտակ» բալետի ստեղծման համար)։

1960 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկա և Եվրոպա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ Մեքսիկայի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Կուբայի, Ֆրանսիայի, Բելգիայի քաղաքներում։

Հանդիպումներ. Հավանայում՝ Է. Հեմինգուեյ, Ֆիդել Կաստրո, Էռնեստո Չե Գևարա, Փարիզում՝ Դ. Միյո, Օ. Մեսսիան, Ա. Ժոլիվե, Ֆ. Պոլենկ, Մ. Լոնգ։

Հայաստան, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատարներ՝ Ս. Կնուշևիցկի և Յ.Վարդանյան)։

Ընտրվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» (Accademia Nazionale di Santa Cecilia) երաժշտական արվեստի իտալական ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի կոնսերվատորիայի (Conservatorio Nacional de Música, ք. Մեխիկո) պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի համալսարանի (ք. Մորելիա) պատվավոր անդամ։

«Սպարտակ» բալետ, Ռիգայի օպերային թատրոն (բեմադրությունը՝ Ե. Չանգայի

1961 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա, Ավստրիա և Իտալիա, Եգիպտոս և Լիբանան, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Հանդիպում Եգիպտոսի նախագահ Համալ Աբդել Նասերի և Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, Եգիպտոս։

Լենինգրադ, հեղինակային համերգներ (մենակատարներ՝ Դ. Շաֆրան, Ժ. Տեր-Մերկերյան

Ուղևորություն Բուլղարիա /Սոֆիա/, «Գայանե» բալետի բեմադրության նախապատրաստական աշխատանքներ։

«Սպարտակ» բալետ, առաջին կատարումը Հայաստանում, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, (բեմադրությունը՝ Ե. Չանգայի, դիրիժոր` Հ․ Ոսկանյան, նկարիչ` Ա․ Միրզոյան):

Ընտրվել է՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մշակույթի ակադեմիայի թղթակից անդամ։

Կոնցերտ-ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, նվիրված է Լեոնիդ Կոգանին։

Սոնատ դաշնամուրի համար, նվիրված է Նիկոլայ Մյասկովսկուն։

1962 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» բալետ, նոր բեմադրություն (ապրիլի 4), Մոսկվայի Մեծ թատրոն (բեմադրությունը՝ Լ. Յակոբսոնի, դիրիժոր՝ Յու.Ֆայեր)։

Լեհաստան, «Վարշավայի աշուն» փառատոն, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Կոնցերտ-ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, առաջին կատարումը, Յարոսլավլ (Յարոսլավլի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատար՝ Լ. Կոգան)։

1963 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորություն Վիլնյուս /Լիտվա/:

Ճապոնիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (մենակատարներ՝ Լ. Կոգան, Լ. Օբորին)։ Հանդիպում ճապոնացի կոմպոզիտոր Կ. Յամադայի հետ։

Իտալիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Վատիկան, հանդիպում Հռոմի պապ Հովհաննես XXIII-ի հետ։

Ծննդյան 60-ամյակի տոնակատարություններ, հոբելյանական համերգներ Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում, Լենինականում, Կիրովականում, Կիևում, Խարկովում, Բաքվում, Սումգայիթում, Թբիլիսիում։

Ուղևորություն Ռումինիա, ԽՍՀՄ-ի և Ռումինիայի կոմպոզիտորների միության քարտուղարության համատեղ նիստ։

Ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ։

Ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ։

Հանդիպում Իգոր Ստրավինսկու հետ։

Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, նվիրված է Մ. Ռոստրոպովիչին։

1964 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիա և Գերմանիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Ուղևորություն Բուխարեստ, Ջ. Էնեսկուի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։

Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, առաջին կատարումը, Գորկի (Գորկիի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ի. Ուսման, մենակատար՝ Մ. Ռոստրոպովիչ)։

Ուղևորություն Վիլնյուս, «Սպարտակ» բալետի բեմադրությունը։

1965 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորություն Շվեյցարիա, ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։ Հանդիպում Չարլի Չապլինի հետ /Շվեյցարիա/:

Ուղևորություն Ռումինիա ռումինական ռադիոյի հրավերով, սիմֆոնիկ նվագախումբ, Ջութակի կոնցերտի ձայնագրություն։

Հունաստանի միջազգային փառատոն, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (մենակատարներ՝ Յա. Ֆլիեր, Վ. Պիկայզեն, Ն. Շախովսկայա)։

1967 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն Պովոլժիեում անցկացվող փառատոնին։

Ռիգա, Լատվիայի կոմպոզիտորների հինգերորդ համագումար։

1968 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հեղինակային սիմֆոնիկ համերգներ Վաշինգտոնում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Ինդիանապոլսում, Դետրոյթում, Հարթֆորդում, Կանզաս-Սիթիում և Ռոչեստեր քաղաքներում (մենակատար՝ Կ. Գեորգիան)։

«Սպարտակ» բալետ, նոր խմբագրություն (երրորդ բեմադրություն), Մոսկվայի Մեծ թատրոն (բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի, դիրիժոր`Գ. Ռոժդեստվենսկի, նկարիչ` Ս. Վիրսալաձե, Սպարտակ – Վլադիմիր Վասիլև, Ֆրիգիա – Եկատերինա Մաքսիմովա, Էգինա – Նինա Տիմոֆեևա, Կրասոս – Մարիս Լիեպա

Կոնցերտ-ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար, առաջին կատարումը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ (Համամիութենական ռադիոյի և կենտրոնական հեռուստատեսության սիմֆոնիկ մեծ նվագախումբ, դիրիժոր՝ Ռ. Ռոժդեստվենսկի, մենակատար՝ Ն. Պետրով)։

Ուղևորություն Վարշավա և Բուդապեշտ, «Սպարտակ» բալետի բեմադրություն։

1969 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորություն Հարավսլավիա, հանդիպում հարավսլավցի կոմպոզիտորների հետ։

Բուլղարիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (մենակատարուհի՝ Կ. Գեորգիան)։

1970 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Արևմտյան Բեռլին, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

1971 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիա, Հոլանդիա, Նորվեգիա և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (մենակատարներ՝ Կ. Գեորգիան, Վ. Պիկայզեն)։

Ուղևորություն Երևան, Ա. Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։

Ուղևորություն Չեխոսլովակիա, հանդիպում չեխ կոմպոզիտորների հետ։

ԽՍՀՄ Պետական մրցանակ (ջութակի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի, դաշնամուրի և նվագախմբի, կոնցերտ-ռապսոդիաների տրիադայի համար)։

1972 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան և Մինսկ, հեղինակային սիմֆոնիկ համերգներ (մենակատարներ՝ Կ. Գեորգիան, Ն. Պետրով)։

Ուղևորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Ուղևորություն Ֆրանսիա, «Ի պաշտպանություն հույն հայրենասերների» կոնգրես։

Չեխոսլովակիա /Բրատիսլավա/, «Երաժշտության» միջազգային փառատոն, հեղինակային սիմֆոնիկ համերգ։

«Գայանե» բալետ, նոր բեմադրություն, Լենինգրադի Փոքր օպերայի և բալետի թատրոն (բեմադրությունը՝ Բ. Էյֆմանի

Ընտրվել է Կիևի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր։

Ուղևորություն Հայաստան, Մարտիրոս Սարյանի հուղարկավորությունը։

Երևան քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվում է Արամ Խաչատրյանի անունով:

1973 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան 70-ամյակի տոնակատարություններ, հեղինակային համերգներ Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, Երևանում, Լենինականում, Կիրովականում, Լենինգրադում։

ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական նստաշրջան։

Ուղևորություն Հայաստան /Երևան/, հոբելյանական երեկո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։  

1974 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գայանե» բալետ, նոր բեմադրություն, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (բեմադրությունը՝ Վ. Գալստյանի, նկարիչ՝ Մ. Ավետիսյան, դերերում՝ Գայանե՝ Ն. Դավթյան, Արմեն՝ Վ. Գալստյան

Արևմտյան Բեռլին, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Ուղևորություն Մոնակո, Մոնակոյի միջազգային երաժշտական փառատոն։

Փարիզ, կոմպոզիտորի մեծարման հանդիսություն /ծննդյան 70-ամյակի կապակցությամբ/:

Սոնատ-ֆանտազիա թավջութակի համար։

1975 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսի, «Անդրկովկասյան երաժշտական գարուն» փառատոն։

Ուղևորություն Հունգարիա, Խորհրդային երաժիշտների պատվիրակության անդամ։

Թավջութակի սոնատի կատարումը, Բուդապեշտ։

Ավստրիա և Ֆինլանդիա, հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Ուղևորություն Լեհաստան (քաղաք Լոձ), «Գայանե» բալետի բեմադրություն։

Սոնատ-մոնոլոգ ջութակի համար։

1976 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորի կնոջ՝ Նինա Մակարովայի մահը։

Ուղևորություն Ռիգա, «Գայանե» բալետի բեմադրություն (բեմադրությունը՝ Բ.Էյֆմանի)։

Երգ-սոնատ ալտի համար։

Որոշում Երևանում հիմնելու կոմպոզիտորի Տուն-թանգարանը (հուլիսի 21)։

1977 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա, Բելգիա, ԱՄՆ (Հոնոլուլու, Հավայան կղզիներվերջին համերգը) և Հայաստան (Երևան), հեղինակային սիմֆոնիկ համերգներ։

Ուղևորություն Ֆրանսիա (Փարիզ, բուժումների)։

1978 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Խաչատրյանի շիրիմը, Երևանի Կոմիտասի անվան պանթեոն

Համամիութենական Ուսանող – կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (հունվար)։

5.03.1978 – ելույթը Ս.Պրոկոֆևին նվիրված երեկոյին։

1.05.1978 – Կոմպոզիտորի մահը (1 ամիս և 5 օր հետո կլրանար նրա 75-ամյակը)։

5.05.1978 – Վերջին հրաժեշտը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։

6.05.1978 - Վերջին հրաժեշտը, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

6.05.1978 – Հուղարկավորությունը, Երևանի Կոմիտասի անվան պանթեոն։ 1978 թվական  – հիմնադրվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը[4]

1978 թվական  – հիմնադրվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арутюнов, Д. А. (2003). "Арам Хачатурян. Жизнь и творчество (+CD)". Слово/Slovo.
  2. Юзефович, В. (1990). Арам Хачатурян: Монография. – М.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Խուբով, Գ. (1977 թվական). Արամ Խաչատրյան. Երևան: «Սովետական գրող» հրատ.
  4. 4,0 4,1 «Տուն-թանգարան Տուն-Թանգարան». www.akhachaturianmuseum.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.