Սպարտակ (բալետ)
«Սպարտակ» - Արամ Խաչատրյանի բալետն է` գրված 1954-ին, լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։[1] 1959-ին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի:
Բովանդակություն |
[խմբագրել] Բովանդակությունը
Պատկերված են մ. թ. ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է` բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ` «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ` ազգային վառ նկարագրով:[2]
[խմբագրել] Բեմականացումները Երևանի օպերային թատրոնում
- 1961 - բալետմայստեր Եվգենի Չանգա
- 1978, 1982, 1987 - բալետմայստեր Վիլեն Գալստյան
- 2009 - բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ
[խմբագրել] Դերակատարներ
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Սպարտակի դերակատարումով հանդես են եկել
- Վանուշ Խանամիրյանը,
- Վիլեն Գալստյանը,
- Սերգեյ Բարանովը,
- Հովհաննես Դիվանյանը,
- Ռուբեն Մուրադյանը
և այլք:
[խմբագրել] Գործող անձինք
- Սպարտակ - ապստամբ ստրուկների առաջնորդ
- Կրասոս - հռոմեացի զորավար
- Ֆրիգիա - Սպարտակի սիրելին
- Էգինա - կուրտիզանուհի, Կրասոսի պատանդը
- գլադիատոր
- երեք հովիվ
- հովվուհիներ
[խմբագրել] Այլ տեղեկություններ
- «Սպարտակի» ժողովրդահերոսական թեմայով, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրության (1967, Լենինգրադ) հիման վրա ստեղծվել է ֆիլմ-բալետ (1976, Մոսֆիլմ):
- 2001 թ. Ռուսաստանի Դաշնության բանկը թողարկել է 100-ռուբլիանոց ոսկե հուշադրամ՝ նվիրված Մեծ թատրոնի 225-ամյակին, որի դարձերեսին պատկերված է այդ թատրոնում բեմադրված «Սպարտակ» բալետից մի տեսարան:[3]
[խմբագրել] Հղումներ
- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003, հ. 4, էջ 494
- ↑ http://www.cbr.ru/bank-notes_coins/base_of_memorable_coins/coins1.asp?cat_num=5217-0028