Կարեն Դուրգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Դուրգարյան
Ծնվել էմարտի 14, 1969(1969-03-14) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ և Հայաստանի վաստակավոր արտիստ

Կարեն Պայքարի Դուրգարյան (մարտի 14, 1969(1969-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ (2006

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1997 թվականից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Մուսինի դասարանում։ 1995 թվականից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժոր, 1997 թվականին՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր։ 1997 թվականին հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Ալդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում։ 2001 թվականին դարձել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը։

2001-2002 թվականներին բեմադրել է Բիզեի «Կարմեն» և Բելինիի «Նորմա» օպերաները, որոնք 2003 թվականին բեմադրել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2002-2003 թվականներին Գ. Ռոժդեստվենսկու հետ համատեղ Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերան և 5 համերգով հանդես է եկել Կալիարիում։ Հյուրախաղերով հանդես է եկել Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր։ 2000 թվականին աշխատել է արաբական հայտնի երգչուհի Ֆայրուզի հետ, ում հետ 2000-2001 թվականներին և 2003 թվականին մասնակցել է Բեյրութի փառատոներին։ 2005 թվականին Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ 2006 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և բացել է 11-րդ միջազգային երաժշտական Օլիմպոս փառատոնը։ 2008 թվականին Դամասկոսի արաբական մշակութային փառատոնի ժամանակ հանդես է եկել միջազգային նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ[1]։

2015 թվականի դեկտեմբերի 17-ին ազատվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի պաշտոնից՝ հաստիքի կրճատման կապակցությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարեն Դուրգարյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]