Երևանի Կամերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Կամերային թատրոն
Երևանի կամերային թատրոնի մուտքը
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1981, դեկտեմբերի 15
Կայքerkat.am
 Yerevan Chamber Theatre Վիքիպահեստում

Երևանի Կամերային թատրոն, պետական թատրոն Երևանում։ Ստեղծվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈՒՀԱ), թիմի կապիտան՝ Արա Երնջակյան։ Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում կայացած ՈՒՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972)։

Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ։ 1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։

Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կամերային թատրոն

Իր գոյության տարիների ընթացքում Կամերային թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնք հանրահայտ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։

այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում։

Պրեմիերաներն ըստ տարեթվերի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 – Ա. Երնջակյան “Յոթ կատակ Հայաստանից”
  • 1976 – Ա. Երնջակյան “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”
  • 1982 – Ա. Երնջակյան “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների” (“Ալքիմիկոս”)
  • 1982 – Ա. Երնջակյան “Սովորական համերգ”
  • 1982 – Ա. Երնջակյան “Նկարներ ցուցահանդեսից”
  • 1983 – Ա. Երնջակյան “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”
  • 1983 – Դ. Դեմիրճյան “Քաջ Նազար”
  • 1984 – Ա. Երնջակյան “Էտյուդ կանանց մասին” (ռուսերեն լեզվով)
  • 1984 – Պ. Զեյթունցյան “Խիրոսիմա”
  • 1985 – Ա. Երնջակյան “Երևանյան օրերի քրոնիկա”
  • 1985 – Ա. Երնջակյան “Երկաթուղի” (“Քավարան”)
  • 1985 – Վ. Շեքսպիր “Համլետ” (ռուսերեն լեզվով)
  • 1986 – Վ. Շեքսպիր “Համլետ” (հայերեն լեզվով)
  • 1986 – Է. Ռաձինսկի “Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն”
  • 1986 – Խ. Ապեր “Մկների ժողով”
  • 1986 – Բ. Սթեյվիս “Գալիլեյ”
  • 1986 – Մ. դե Գելդերոդդ “Խեղկատակների դպրոց”
  • 1987 – Վ. Մայակովսկի “Բաղնիք”
  • 1988 – Ա. Երնջակյան “Հայք”
  • 1990 – Ա. Երնջակյան “Հայր մեր”
  • 1993 – Ա. Երնջակյան “Ես իմ անուշ Հայաստանի…”
  • 1997 – Ա. Երնջակյան “Կաբարե”
  • 1998 – Ա. Երնջակյան “Անտեր Ground”
  • 1999 – Ա. Երնջակյան “Տիտանիկ, made in Armenia”
  • 2001 – Ա. Երնջակյան “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
  • 2001 – Ա. Երնջակյան “Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն”
  • 2002 – Ա. Երնջակյան “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”)
  • 2003 – Է. Ռաձինսկի “Ներոն”
  • 2004 – Ա. Երնջակյան “Կառավարական համերգ”
  • 2004 – Ա. Երնջակյան “Սոնատ թավջութակի համար”
  • 2004 – Մ. Ռոնցոնի “610 Բեդֆորդ Դրայվ. Ես ամերիկացի եմ”
  • 2005, 2021 – Ա. Երնջակյան “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ”
  • 2005 – Ա. Երնջակյան “Էտյուդ կանանց մասին” (հայերեն լեզվով)
  • 2006 – Ա. Երնջակյան “Ի զե՛ն”
  • 2007 – Ա. Երնջակյան “ԱՐՄմագեդոն”
  • 2008 – Ք. Ֆրեշետտ “Փնտրվում է տղամարդ"
  • 2008 – Ա. Երնջակյան “Շատ love story”
  • 2008 – Ա. Երնջակյան “Հոբելյանական հաճախորդ” (“Ուզբեկական փլավի  բաղադրատոմսը”)
  • 2008 – Ա. Երնջակյան “Ամեն օր Ամանոր”
  • 2009 – Լ. Գերշ “Ինչ տարբերություն, թե ում հետ”
  • 2010 – Ա. Երնջակյան “Լուսատտիկների կանչը”
  • 2012 – Ա. Երնջակյան “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” (հայերեն լեզվով)
  • 2012 – Ըստ Ջ. Բոլդի, Ա. Հարությունյան “Սկոտչ և Վիսկի”
  • 2013 – Ա. Երնջակյան “Կախարդական պարահանդես”
  • 2013 – Ա. Երնջակյան “Սիրային քառանկյունի”
  • 2014 Ա. – Երնջակյան “Անտեր Ground”
  • 2015 – Գ. Սեյրանյան “Ժամանակի վարագույրը”
  • 2015 – Ա. Երնջակյան “ԱՐՄմագեդոն”
  • 2015 – Լ. Երնջակյան “Շոու No 3”
  • 2015 – Ա. Երնջակյան “Սիրո խոստովանություն”
  • 2016 – Ա. Երնջակյան “Ճերմակ արագիլներ”
  • 2016 – Վ. Շեքսպիր, Լ. Երնջակյան “Ռոմեո & Ջուլիետ”
  • 2017 – Ա. Երնջակյան “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”
  • 2018 – Ա. Երնջակյան, Լ. Երնջակյան “Cabaret Restart”
  • 2018 –Պ. Ջենովեզե, Ա. Հարությունյան “Սև արկղ”
  • 2019 – Ա. Երնջակյան, Ա. Հարությունյան “Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին”
  • 2021 – Է. Ռաձինսկի, վարկածը՝ Ա. Երնջակյանի, ռեժ. Ա. Հարությունյան “Կեսարի խրախճանքը”
  • 2021 – Ք. Ֆրեշետտ, ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան “Փնտրվում է տղամարդ”
  • 2021 – Դավիթ Աբրահամյան “Հինգ պատմություն սիրո մասին”
  • 2021 – Դավիթ Աբրահամյան “Հայն ու Հայը”
  • 2021 – Վ. Շեքսպիր, ռեժիսոր՝ Ա. Երնջակյան “Համլետ”
  • 2021 – Դավիթ Աբրահամյան “Հայն ու Հայը”
  • 2022 – Դավիթ Աբրահամյան “Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա”

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային թատրոնի բեմում հանդես են եկել Վիգեն Ստեփանյանը, Եվգենիա Պոդպոմոգովան[1], Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Բ. Լիվշիցը, Մ. Ավակիմովը, Ա. Համբարձումյանը, Կ. Ուլիխանյանը, Ա. Մազմանյանը, Ք. Զամինյանը, Մ. Զամինյանը, Ա. Լարայը, Ա. Միքայելյանը, Ա. Զոտովը, Դ. Բաբայանը, Զ. Ուզունյանը, Ա. Ղուկասյանը, Գ. Սեկոյանը և այլք։

Արա Երնջակյանը համագործակցել է անվանի նկարիչներ Վալենտին Պոդպոմոգովի, Ռոբերտ Սահակյանցի, Ֆելիքս Եղիազարյանի (թատրոնի խորհրդանիշի և սրահը զարդարող դեկորատիվ պաննոյի հեղինակը), Բենիկ Պետրոսյանի, ով ձևավորել է թատրոնի շքամուտքը և կերտել է «Հանդիսատես»ը, Ս. Ղազարյանի, որն ստեղծել է երաժիշտների քանդակները Երկնագույն դահլիճում, Լ. Ավետիսյանի, Եվգ. Սաֆրոնովի, Ռ. Խաչատուրյանի հետ։

Տարբեր տարիների կոլեկտիվի երաժշտական ղեկավարներն են եղել՝ Ա. Ահարոնյանը, Գ. Խաչիկյանը, Արտաշես Քարթալյանն իր ջազ-նվագախմբով (Արմեն Հյուսնունց՝ սաքսոֆոն, Ռ. Բարխուդարյան՝ թավջութակ, Ալ. Գրիգորյան՝ հարվածային գործիքներ), Վահագն Հայրապետյանը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի 58 հասցեում, Մատենադարանի հարևանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]