Ռուբեն Ջաղինյան
| Ռուբեն Ջաղինյան | |
|---|---|
Պրոդյուսեր |
|
| ԱԱՀ՝ | Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 28, 1969 |
| Ծննդավայր՝ | Երևան (Հայաստան) |
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը (28 ապրիլի 1969թ.,Երևան, Հայկական ՍՍՀ, ՍՍՀՄ) 2013թ. մարտի 5-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է:
Բովանդակություն |
Կրթություն [խմբագրել]
1994թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: (1987-1989թթ.ծառայել է Սովետական բանակում:)
Սկիզբ [խմբագրել]
1991-1994թթ Երևանի բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին: ԵրԲԻ ինքնատիպ, նուրբ և սրամիտ հումորով թիմը երկու անգամ դարձել է Բարձրագույն լիգայի չեմպիոն: Թիմի վերջին ելույթը եղել է 1994թ:
«Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրն է (1991թ.) և գլխավոր տնօրենը (1991-2013թթ.):
2013թ. մարտի 5-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է:
Ընտանիք [խմբագրել]
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Կինը՝ Թամարա Ջաղինյանը (Ասատրյան) ծնվել է Երևանում՝ 1979 թվականին: Ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, այնուհետև սովորել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ ստացել է իրավաբան-միջազգայնագետի որակավորում:
Ստեղծագործական ձեռքբերումներ [խմբագրել]
Ռուբեն Ջաղինյանը մի շարք զվարճալի հեռուստածրագրերի («Հայկական տարբերակ» «Հայկական ռադիո»), հեռուստանախագծերի («100 տարբերակ», «Կարմիր, թե սև», «Հայաստանի համը», «Գարաժ»), գեղարվեստական կինոնկարների («Մեր բակը», «Մեր բակը-2», «Մեր բակը-3», «Տաքսի «Էլի լավ ա»», «Պահանջվում է միլիոնատեր»), վավերագրական ֆիլմերի («Հրաշագործի աշունը», «Դյադյա» Վալյա», «Մի լուսանկարի պատմություն», «Մեր քաղաքապետը», «Քարացած մեղեդի», «Պատգամ», «Քանի դեռ կամ»), երաժշտական նախագծերի («Երևան-Մոսկվա.տրանզիտ», «Երևան-Կիև. տրանզիտ», «Էրեբունի-Երևան»), երեխաների համար հեռուստանախագծերի («Մենք գիտենք, որ դու գիտես») և ֆէշըն շոուների (ISIS, «Սթայլ» նորաձևության տուն, «Fashion Jazz Quartet») պրոդյուսերն է:
2005-2009 թ.թ.-ին` «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար:
Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է:
2006-2011թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավարը:
Ռուբեն Ջաղինյանը հետևյալ նախագծերի գլխավոր պրոդյուսերն է`
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը» (1996)
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 2» (1998)
- Վավերագրական կինոնկար «Քանի դեռ կամ» (2000)
- Գեղարվեստական կինոնկար «Մեր բակը 3» (2006)
- Երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2006)
- Հեռուստանախագիծ «100 տարբերակ» (2006)
- Տոնական միջոցառում «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007)
- Երաժշտական նախագիծ «Երևան-Մոսկվա տրանզիտ» (2007)
- Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007)
- Վավերագրական կինոնկար «Մեր քաղաքապետը» (2008)
- Միջոցառումների շարք «Հայկական ջազ 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)
- Նորաձևությունների ցուցադրություն «Fashion Jazz Quartet» (2008)
- Տոնական միջոցառումներ` նվիրված Հայկական ազգային բանակի օրվան (2009)
- Գեղարվեստական կինոնկար «Տաքսի «Էլի լավ ա» » (2009)[1]
- Վավերագրական կինոնկար «Հրաշագործի աշունը» (2009) [2]
- Վավերագրական կինոնկար «Դյադյա Վալյա» (2009)
- Վավերագրական կինոնկար «Մի լուսանկարի պատմություն» (2009)
- Վավերագրական կինոնկար «Քարացած մեղեդի» (2009)
- Վավերագրական կինոնկար «Պատգամ» (2009)
- Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2009)
- Երաժշտական նախագիծ «Երևան-Կիև տրանզիտ» (2009)
- Հեռուստանախագիծ «Կարմիր, թե սև» (2009)
- Բալետ «Սպարտակ» (2009)
- Միջոցառումների շարք «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2010)
- Հեռուստանախագիծ «Հայաստանի համը» (2010)
- Հեռուստանախագիծ «Գարաժ» (2010) [3]
- Գեղարվեստական կինոնկար «Պահանջվում է միլիոնատեր» (2010)[4] [5]
- Օպերա «Աիդա» (2010)[6]
- Արկածային կատակերգություն «Փեսացուն կրկեսից» (2011)[7]
- Կատակերգություն «Poker AM» (2012) [8]
Պարգևներ [խմբագրել]
2007թ. - «Գարեգին Նժդեհ» մեդալ (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար):
2008թ.- Մովսես Խորենացու մեդալ` հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:
2008թ. - ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության ( Armenian Jazz 70) կազմակերպման համար:
2009թ. – ՀՀ Նախագահի մրցանակ արվեստի բնագավառում: [9]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Տաքսի «Էլի լավ ա» » կինոնկարի պաշտոնական կայք
- ↑ «Հրաշագործի աշունը» ֆիլմը հաղթել է մի շարք փառատոններում (Panorama.am)
- ↑ «Գարաժ» հեռուստանախագծի պաշտոնական կայք
- ↑ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին BRAVO.am կայքում
- ↑ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
- ↑ Opera "Aida" - Sharmstore.am
- ↑ «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգություն - Sharmholding.com/blog
- ↑ «Poker AM» կինոկատակերգություն - sharmpictures.am
- ↑ Նախագահը մրցանակներ շնորհեց (ԹԵՐԹ.am)
Արտաքին հղումներ [խմբագրել]
Facebook Էջ
Կաղապար:Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահներ