Վլադիմիր Վասիլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վասիլև
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1940(1940-04-18)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Լիտվա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան, պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, բալետի ուսուցիչ և կինոռեժիսոր
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինԵկատերինա Մաքսիմովա
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class
«Վաստակի համար» շքանշանի ասպետ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
Կայքvasiliev.com
 Vladimir Vasiliev Վիքիպահեստում

Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլև (ռուս.՝ Владимир Викторович Васильев, ապրիլի 18, 1940(1940-04-18)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բալետի ռուս խորհրդային արտիստ, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973

1958 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Բեմելը՝ 1958 թվականին, Մեծ թատրոնում։

Տիրապետել է հազվադեպ էլևացիայի և թռիչքային տեխնիկայի, նրան հարազատ են դասական և ժողովրդական պարերի զուգակցմամբ ստեղծված դերապարերը՝ Իվանուշկա (Շչեդրինի «Սապատավոր ձիուկը»), Մեջնուն (Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն»), Մպարտակ (Խաչատրյանի «Մպարտակ», լենինյան մրցանակ, 1970), Ալբերտ (Ադանի «ժիզել»), Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճր»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Պետրուշկա (Ստրավինսկու «Պետրուշկա») և այլն։ Նաև բեմադրել է բալետներ։

Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում (Երևանում՝ 1967 թվականին, Ալբերտի և Բազիլի դերապարերով) և արտասահմանում։ Լենինյան կոմերիտմիության 1968, ԽՍՀՄ պետական 1977 մրցանակներ։ Փարիզի Պարի ակադեմիայի Վ․ Ֆ․ Նիժինսկու անվան, Բալետի արտիստների միջազգային մրցույթի (Վառնա) «Գրան Պրի» (երկուսն էլ՝ 1964) մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Васильев Владимир Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վասիլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 291