Jump to content

Փելիքս IV (III) (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փելիքս IV (III)
լատին․՝ Felix PP. IV (III)
54-րդ Հռոմի Պապ
526 թվականի հուլիսի 12 — 530 թվականի սեպտեմբերի 22
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Հովհաննես I
Հաջորդող Բոնիփակիոս II
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծննդյան անուն Ֆիմբրիոս
Ծնունդ անհայտ
Samnium
Մահ սեպտեմբերի 22, 530
Հռոմ[1]
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Փելիքս IV (III) (անհայտ, Samnium - սեպտեմբերի 22, 530, Հռոմ[1]լատին․՝ Felix PP. IV (III);)՝ Հռոմի Պապ 526 թվականի հուլիսի 12-ից մինչև 530 թվականի սեպտեմբերի 22-ը։ Սրբադասված է Կաթոլիկ եկեղեցու կողմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փելիքս IV-ը օծում է Կոսմայի և Դամիանոյի բազիլիկը Հռոմում

Փելիքս IV-ը (ծննդյան անունը՝ Ֆիմբրիոս) Բենևենտոյից Կաստորիայի որդին էր։ 526 թվականի մայիսի 18-ին Հռոմի Պապ Հովհաննես I-ը մահացավ Ռավեննայի բանտում՝ դառնալով Թեոդորիխ թագավորի կասկածների զոհը։ Թագավորը Հռոմ բերեց Փելիքսին, ով այդ ժամանակ դեռևս կարդինալ էր, և նրան հռչակեց Հովհաննեսի իրավահաջորդ։ Հոգևորականները և աշխարհիկ մարդիկ, վախենալով տիրակալի զայրույթից, Փելիքսին 526 թվականի հուլիսի 12-ին՝ նրա նախորդի մահից գրեթե երկու ամիս անց, հաստատեցին առաքելական գահին։ Փելիքսը վայելում էի Թեոդորիխի, նրան հաջորդած Աթալարիխ թագավորի և վերջինիս մոր՝ թագուհի-ռեգենտուհի Ամալասունտայի հարգանքը։ 526 թվականի օգոստոսի 30-ին Թեոդարիխը մահացավ, և նրա եղբորորդի Աթալարիխի մանկահասակության պատճառով ռեգենտությունը ստանձնեց Ամալասունտան՝ Թեոդորիխի դուստրը, ով լավ էր տրամադրված քրիստոնյաների հանդեպ։ Սրա շնորհիվ Պապը թագավորական ընտանիքից արտոնություններ և անշարժ գույք ստացավ եկեղեցու համար։ Այսպես, թագուհին Եկեղեցուն հանձնեց հռոմեական ֆորումում գտնվող երկու հնագույն շինությունները։ Ամալասունտա թագուհին հրովարտակ արձակեց, ըստ որի Պապը հռչակվում էր միջնորդ դատավոր և իրավունք ուներ լուծելու վիճելի հարցերը աշխարհականների և հոգևորականության միջև։ Փելիքսը մոտ 39 եպիսկոպոսներ նշանակեց:

Փելիքս IV պապը

Թագավորական պալատի հետ դրական հարաբերությունների արդյունքում թագավորական հրամանագիր հրապարակվեց, որը հաստատում էր այն հին սովորույթը, որով հոգևորականության ներկայացուցչի դեմ հանցագործություններ կատարած բոլոր քաղաքացիական անձինք ենթարկվում էին Պապի կամ եկեղեցական դատարանի դատին։ Տասը ֆունտ ոսկու չափով տուգանք սահմանվեց նրան, ով կխախտեր այդ կանոնը։ Սահմանվեց, որ տուգանքներից ստացված եկամուտները բաժանվում էին աղքատներին։ Նույնիսկ Գրեգորովիուսը նշում է՝ «...այս արտոնությունները կարելի է համարել հոգևորականներին աշխարհիկ դատարաններից ազատելու անհրաժեշտ պայման և նրա ապագա քաղաքական ուժի հիմք»։

Փելիքսը նամակագրություն է ունեցել Գալլիայի Եկեղեցու հետ, Կեսար Արելատսկուն ուղղված նամակում ձևակերպել է քահանաների թեկնածուների՝ իր պահանջները։

Փելիքսը լրջորեն հիվանդացավ 530 թվականին՝ մտահոգված լինելով հռոմեացիների միջև առաջացած քաղաքական տարաձայնություններով։ Հոգևորականության և Սենատի ներկայությամբ Պապը իր իրավահաջորդ հայտարարեց Բոնիփակիոսին և սպառնաց եկեղեցուց հեռացնել բոլոր նրանց, ովքեր անկարգություններ կկազմակերպեն՝ դժգոհ լինելով այդ ընտրությունից։ Հրաշք կատարվելու՝ Պապի բուժման պարագայում Հռոմի Պապ Բոնիփակիոսը կորցնելու էի իրավահաջորդի կարգավիճակը։ Սենատը, իր հերթին, աքսորի և գույքի բռնագրավման սպառնալիքով արգելեց պապի իրավահաջորդի շուրջ վեճերը՝ քանի դեռ նա դեռ կենդանի էր։

Պապի այս՝ դավանական կարգի տեսանկյունից անօրինական ընտրության վերաբերյալ որոշման հիմքում ընկած էր Սիմմաքոս պապի օրոք 499 թվականին Սինոդի ընդունած այն կանոնը, ըստ որի պապը կարող է ընտրել իր իրավահաջորդին, և Եկեղեցին պետք է ընդունի այդ ընտրությունը։ Միայն այն դեպքում, երբ պապը կմահանա առանց իրավահաջորդին մատնացույց անելու, ապա անհրաժեշտ կլինի ընտրություն անցկացնել։ Այս կանոնի նպատակը Սիմմաքոսի օրոք հոգևորականության պառակտումը դադարեցնելն էր, նույն նպատակն էր հետապնդում նաև Փելիքսը. հոգևորականության շրջանում մեծ ժողովրդականություն էր վայելում Բոնիփակիոսի մրցակից Դիոսկորը։

Փելիքս IV-ը մահացավ 530 թվականի սեպտեմբերի 22-ին, բայց նրա՝ իրեն իրավահաջորդ նշանակելու նախաձեռնությունը Եկեղեցուն չազատեց կոնֆլիկտից։

Նշանակալի իրադարձություններ պոնտիֆիկատի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փելիքսի IV-ի քահանայապետությունը նշանավորվել է երեք հիմնական իրադարձություններով՝

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փելիքսը կառուցեց և օծեց Կոսմայի և Դամիանոյի բազիլիկը Հռոմում։

Կոսմայի և Դամիանոյի բազիլիկը

Բազիլիկի ապսիդում (շենքի կիսաշրջանաձև ելուստ) կարելի է դիտարկել հոյակապ խճանկարներ, որոնք պատկերում են նեև հենց իրեն՝ Փելիքսին։ Դա Հռոմի առաջին տաճարն էր՝ նվիրված Արևելյան եկեղեցու սրբերին, և այն, ամենայն հավանականության, պետք է համարել Կոստանդնուպոլսի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերի նշան։ Գրեգորովիուսը նշում է, որ «հնարավոր է, որ դա դիվանագիտական սիրալիրություն էր ուղղափառ կայսեր նկատմամբ, ում հետ Հռոմեական եկեղեցին այն ժամանակ բարեկամական հարաբերություններ էր փնտրում»։

Փելիքսի կարգային համարը հակասում է Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական պատմությանը։ Փելիքս II-ը պաշտոնապես հակապապ էր, ուստի Փելիքս IV-ը իրականում Փելիքս III-ն էր։

Փելիքս IV-ի հարգանքի տուրքը մատուցվում է սեպտեմբերի 22-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Biagia Catanzaro, Francesco Gligora, Breve Storia dei papi, da San Pietro a Paolo VI, Padova 1975, pag. 65;
  • Catholic Encyclopedia, Volume VI. New York 1909, Robert Appleton Company;
  • AA. VV., Grande Dizionario Illustrato dei Papi, Edizioni Piemme, Casale Monferrato, 1989
  • John N.D. Kelly, Gran Dizionario Illustrato dei Papi, Casale Monferrato (AL), Edizioni Piemme S.p.A., 1989, ISBN 88-384-1326-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Феликс, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)