«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 16. | Տող 16. | ||
{{կաթողիկոսներ}} |
{{կաթողիկոսներ}} |
||
[[fi:Kevork IV Konstantinopolilainen]] |
|||
[[fr:Georges IV Kérestédjian]] |
|||
[[ru:Геворг IV]] |
18:17, 14 Հունիսի 2011-ի տարբերակ
Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի — Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից: Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում: 1827-1829 թթ.ին սովորել է Գում Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ: Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին: Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն: 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն: Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ: Նրա ջանքերով են ստոեղծվել <<Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի>> (1874), <<Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց>> (1875), <<Ժամագիրք>> (1877), <<Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց>> (1882) գրքերը: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է <<Մեծագործ>> պատվատիտղոսի:
Նախորդող՝ Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի |
Կաթողիկոս 1866–1882 |
Հաջորդող՝ Մակար Ա Թեղուտցի |