Ոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
79 Պլատին

Ոսկի Սնդիկ

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
79Au
Ոսկու բյուրեղները
Դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՈսկի / Aurum (Au), Au, 79
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
196,966569(4)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d10 6s1
Ատոմի շառավիղ144 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ134 պմ
Իոնի շառավիղ(−3e) 185 (+1e) 137 պմ
Էլեկտրաբացասականություն2,64 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալAu←Au3+ 1,50 В, Au←Au+ 1,70В
Օքսիդացման աստիճաններ−1,1,3,5
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 889,3 (9,22) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1337,33 Կելվին (1064,18 °C, 1947,52 °F)
Եռման ջերմաստիճան3129 Կելվին (2856 °C, 5173 °F)
Հալման տեսակարար ջերմունակություն12,68 կՋ/մոլ
Հալման տեսակարար ջերմունակություն~340 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն25,39[4] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ10,2 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ4,0781
C/a հարաբերություն1
Դեբայի ջերմաստիճան170,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 318 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
79
Ոսկի
196,967
4f145d106s1

Ոսկի (լատին․՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1, К, L, M, N թաղանթները լրացված են։

Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է, tհալ=1064°С,tեռ=2947°С։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։

Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում, «Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախա-սլավոնական լեզվով «*zolto» («ոսկի»), համանունլիտ.՝ geltonas «դեղին», լատիշ․՝ zelts «ոսկի»[5], այլ լեզուներում. գոթ.՝ gulþ, գերմ.՝ gold, անգլ.՝ gold, հետագայում՝ սանսկրիտ՝ हिरण्य (híraṇya IAST), ավեստերեն՝ zaranya, օսերեն՝ zærījnæ «ոսկի», ինչպես նաև սանսկրիտ՝ हरि (hari IAST) «դեղին, ոսկեգույն, կանաչավուն», հնդեվրոպական նախալեզվում արմատը՝ ǵʰel - «դեղին, կանաչ, փայլուն»։ լատին․՝ aurum նշանակում է «դեղին» և կապված է՝ Auror - լուսաբաց բառի հետ։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ոսկու բյուրեղները (99,99 %)

Երկրակեղևում ոսկու պարունակությունը 4,3•10−7 զանգված %[6][7]) է, տարածվածությամբ 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մասամբ բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի, սելենի, ծարիրի, բիսմութի հետ։

Հայտնի են ոսկու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային հանքավայրերը։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին ոսկին հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։

Հազվադեպ հանդիպող միներալները՝

  • կալավերիտ (AuTe2),
  • սիլվանիտ (AgAuTe4) և այլն, սովորաբար ուղեկցվում են նրբափոշի բնածին ոսկով։ Բնածին ոսկին արծաթ (մինչև 43 %), երբեմն նաև բիսմութ, սնդիկ, պլատին, մանգան (մինչև 0,9 %), պարունակող պինդ լուծույթ է։ Այն, կախված խառնուրդների պարունակությունից, դեղին է, կարմիր կամ կանաչավուն։

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին ոսկու մեծ կտորները հանդիպում են հազվադեպ, գտնված (Ավստրալիայում) ամենախոշորները՝ «Հոլտերմանի սալը» (մոտ 285 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել։

Բնածին ոսկու ամենախոշոր կտորը (36,2 կգ) ԽՍՀՄ-ում գտնվել է Ուրալում։ Ոսկու հիմնական պաշարները գտնվում են ԽՍՀՄ-ում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և Կանադայում։

Ոսկի է արդյունահանվում նաև 38 այլ երկրներում։ Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ։ Ծովի և գետի ջրերում նրա պարունակությունը 4․109 գ/լ է, ոսկեբեր շրջանների ստորերկրյա ջրերում՝ 10−6 գ/լ։ Որոշ բույսեր (ձիաձետ, եգիպտացորեն) կուտակում են ոսկի։

Հայաստանում և Արցախում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ։ Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի (Կոտայքի մարզ), Ամուլսարի հանքավայրը, Արցախում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու ձուլակտոր

Ոսկին դեղնափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1064,43 °C, եռմանը՝ 2947 °C, խտությունը՝ 19320 կգ/մ3 (20 °C-ում)։ Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է (զիջում է արծաթին)։ Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ։ Նրանից կարելի է գլանել մինչև 8•10−6 մմ հաստության նրբաթիթեղ և ձգել 5•10−3 մմ հաստության լար։

Քիմիապես պասիվ է, օդում՝ անգամ խոնավության առկայությամբ չի օքսիդանում։ Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում։ Լուծվում է ցիանաջրածնական թթվում, արքայաջրում և օքսիդացնող թթուների խառնուրդներում։ Նրան բնորոշ է կոմպլեքսային միացությունների առաջացումը։

Մաքուր ոսկին չափազանց փափուկ է օգտագործման համար և պետք է օգտագործվի այլ համաձուլվածքների հետ, ինչպիսիք են՝ արծաթը, պղինձը և այլն։ Ոսկին և նրա բազմաթիվ համաձուլվածքները առավել հաճախ օգտագործվում են զարդերի և ոսկեդրամների արտադրության մեջ։

Իր բարձր էլեկտրահաղորդունակության և կոռոզիայի նկատմամբ լավ դիմադրողականույթյան ու քիմիական հատկությունների, ոսկին 20-րդ դարում լայնորեն օգտագործվում է արդյունաբերության բազմաթիվ ոլորտներում։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացություններում եռարժեք է կամ միարժեք, կոմպլեքսային միացություններում՝ հազվադեպ երկարժեք։ Մետաղների լարվածության շարքում ոսկին գտնվում է ջրածնից, պղնձից և արծաթից աջ։ Անմիջականորեն միանում է միայն հալոգենների և որոշ մետաղների հետ։

Թթվածնական միացությունները ստանում են անուղղակի ճանապարհով։ АuО-ի գոյությունը կասկածելի է։ Ոսկու (III) օքսիդը (Au2O3) ստացվում է հիդրօքսիդից և անկայուն է՝ 220 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է, ջրում չի լուծվում։

Au(OH)3 ջրում վատ լուծվող, դեղնաշագանակագույն ամֆոտեր հիդրօքսիդ է։ Գերակշռող թթվային հատկությունների պատճառով կոչվում է ոսկեթթու, ալկալիների հետ առաջացնում է աուրատներ։ Ոսկին ջրածնի հոսանքում տաքացնելիս (~1400 °C) աննշան քանակներով առաջանում է հեշտ ցնդող և անկայուն հիդրիդը՝ AuH։

Անկայուն են նաև ոսկու (I) հալոգենիդները՝ AuCl, AuBr և այլն։ Ոսկու փոշին քլորի մթնոլորտում (200 °C) առաջացնում է AuCl3, որը հեշտ ցնդող, կարմիր բյուրեղական նյութ է։ Լուծվում է ջրում առաջացնելով կարմրաշագանակագույն կոմպլեքսային թթու՝ H2[AuOCl3]։ Աղաթթու ավելացնելիս ստացվում է ոսկիքլորաջրածնական թթու (բաց դեղին), որը բյուրեղանում է H[AuC14]•2H2O բաղադրությամբ։

Ոսկու (III) քլորիդը հեշտությամբ վերականգնվում է, անագի (II) քլորիդով վերականգնելիս ստացվում է չափազանց կայուն ոսկու ծիրանագույն կոլոիդային լուծույթը։ Այդ ռեակցիան օգտագործում են ոսկու վերլուծական հայտնաբերման համար։ Քանակական որոշման նպատակով ոսկին նստեցնում են ջրային լուծույթներից այլ վերականգնիչներով (FeSO4, H2SO3, Н2С2O4 և այլն) կամ կիրառում են մետաղափորձական վերլուծության եղանակը։

Ոսկու (III) թթվածնավոր թթուների աղերը կայուն են միայն համապատասխան թթվի խիտ լուծույթներում (նոսր լուծույթներում հիդրոլիզվում են)։ Թթվածնի առկայությամբ ոսկին լուծվում է նատրիումի (կալիումի) ցիանիդի լուծույթում և առաջացնում ցիանաուրատ (I)՝

Արծաթի, պալադիումի և պղնձի հետ ոսկին առաջացնում է պինդ լուծույթներ, այլ մետաղների հետ՝ ներմետաղական միացություններ (Na2Au)[8], KAu2, Be5Au, Mg3Au, Ba3Au2 և այլն)։

Քիմիապես շատ իներտ է. թթվածնի, ջրածնի և ածխածնի հետ ընդհանրապես չի փոխազդում։ Մինչև 150°С տաքացնելիս քլորի հետ առաջացնում է AuCl3, որը 190°С-ում քայքայվում է AuCl-ի.

Լուծվում է «արքայաջրում».

Ոսկու միացություները անկայուն են և հեշտությամբ վերականգնվում են.

Արդյունքում ստացվում է ոսկու կարմիր կամ վարդագույն կոլոիդ լուծույթ։ Առաջացնում է ցիանային կոմպլեքսներ՝ ցիանաուրատներ.

Այս ռեակցիան ընկած է հանքերից ոսկու արդյունաբերական կորզման հիմքում։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հին ժամանակներից սկսած ոսկին դատարկ ապարից բաժանում էին նստվածքազտման եղանակով՝ օգտվելով նրանց խտությունների մեծ տարբերությունից։ 19-րդ դարի վերջերից սկսվեցին լայնորեն կիրառվել ամալգամացման (հայտնի է մ․ թ․ ա․ 1-ին դարից) և ցիանացման եղանակները։

Մանրացված և հարստացված հանքանյութից ոսկին կորզում են կալիումի կամ նատրիումի ցիանիդների լուծույթներով, ապա նստեցնում ցինկով։ Ոսկու կորզումը սնդիկով (ամալգամացում) աստիճանաբար ավելի հազվադեպ է իրականացվում։ Ոսկու նշանակալի քանակներ են ստացվում պղնձի և բազմամետաղական հանքանյութերի վերամշակման թափոններից։

Ցրոնային ոսկու զգալի մասը կորզում են լողացող հունափոր մեքենաների (դրագների) միջոցով․ փխրեցված ապարը լվանում են երկաթե ծակոտկեն թիթեղներով, նախշազարդ փայտով կամ կանեփաթելի գորգով պատված թեք ջրհորդաններում։ Դատարկ ապարը լվացվում է ջրի շիթով, իսկ ոսկու հատիկները մնում են ջրհորդանի հատակին։

Խառնուրդներ պարունակող ոսկին մաքրում են (աֆինաժ) էլեկտրոլիզով։ Անոդը ձուլում են մաքրվող ոսկուց, կաթոդը մաքուր ոսկու թերթ է։ Որպես էլեկտրոլիտ օգտագործում են AuCl3֊-ի աղաթթվային լուծույթը։ Կաթոդի վրա նստում է 99,99 % մաքրության ոսկի։ Խառնուրդները անջատվում են որպես անոդային տիղմ։

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ոսկին բաղկացած է միայն 197Au կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 177-204 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները (27 իզոտոպ)։ 195Au (T1/2 = 185 օր), 198Au (2,7 օր) և 199Au (3,15 օր) իզոտոպները օգտագործվում են արդյունաբերության, բժշկության մեջ և գիտահետազոտական աշխատանքներում, որպես ռադիոակտիվ ինդիկատորներ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ոսկին օգտագործվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում։ Գեղեցիկ տեսքի, քիմիական կայունության, փափկության և գլանվելու ունակության շնորհիվ այն ենթարկվում է նուրբ գեղագիտական մշակման։

Օգտագործվում է կիրառական և դեկորատիվ արվեստում։ Ոսկու նրբաթերթերն օգտագործվել են հին հայկական մանրանկարչության մեջ։ Ոսկին օգտագործվում է նաև ժամացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու համար։

Տեխնիկայում, դրամի հատման, մեդալներ և ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար օգտագործում են ոսկու համաձուլվածքները։ Ոսկու միացություններն օգտագործվում են լուսանկարչության մեջ։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց կախույթները՝ բժշկության մեջ․ ռևմատիկ հոդաբորբերը և գայլախտը բուժելու համար։ Ոսկի պարունակող դեղամիջոցների կիրառումը հակացուցված է թոքախտի, շաքարախտի, սիրտ-անոթային, լյարդի, երիկամների և արյան հիվանդությունների դեպքում։ Ռադիոակտիվ ոսկին (սովորաբար 198Au) օգտագործվում է ուռուցքների բուժման, փայծաղի և այլ օրգանների հիվանդությունների ախտորոշման համար։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքային արտադրության պայմաններում ոսկին կատարում է համընդհանուր համարժեքի ֆունկցիա, որով ձեռք է բերում հատուկ սպառողական արժեք ու վերածվում փողի․

«Ոսկին ու արծաթը,- գրել է Կ․ Մարքսը,- իրենց բնույթով փող չեն, բայց փողն իր բնույթով ոսկի ու արծաթ է»

Որպես փող ոսկու առանձնացման պատճառը դրա ֆիզիկական և քիմիական հատկություններն են։ Ոսկու զգալի մասն օգտագործվում է ստակներ պատրաստելու համար կամ ձուլակտորներով պահվում որպես կենտրոնական բանկերի (պետության) ոսկու պաշար։ Այն լայնորեն օգտագործվում էր արդյունաբերական սպառման համար (ռադիոէլեկտրոնիկայում, սարքաշինության մեջ և այլն) և ոսկերչության մեջ։

Սկզբում ոսկին օգտագործվում է բացառապես զարդեր պատրաստելու համար, հետագայում այն ծառայել է որպես խնայողության ու հարստության կուտակման, նաև փոխանակության (սկզբում ձուլակտորների ձևով) միջոց։ Որպես փող Ո․ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Միջագետքի պետություններում օգտագործվել է դեռևս մ․ թ․ ա․ 1500 տարի առաջ, իսկ Հին Հունաստանում՝ մ․ թ․ ա․ 8-7-րդ դարեր։

Առաջին անգամ ոսկուց ստակներ են հատվել Լիդիայում, մ․ թ․ ա․ 7-րդ դարում, ԽՍՀՄ տարածքում՝ Հայաստանում, մ․ թ․ ա․ 1-ին դար։ Սակայն հնում ու միջին դարերում ոսկին վալյուտայի հիմնական մետաղը չէր, քանի որ փողի ֆունկցիաներ էին կատարում նաև պղինձն ու արծաթը։

Հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկին ձեռք բերելու ձգտումը, հարստանալու տենչը եղել են գաղութային ու առևտրական բազմաթիվ պատերազմների պատճառ, Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում մղել նոր հողերի որոնումների։

Ամերիկայի հայտնադործումից հետո ազնիվ մետաղների հոսքը Եվրոպա դարձավ կապիտալի նախասկզբնական կուտակման աղբյուր։ Կապիտալիզմի զարգացումը, միջմայրցամաքային առևտրի ընդլայնումը ուժեղացրին դրամամետաղների պահանջը, և, չնայած ոսկու արդյունահանումն աճում էր, սակայն բոլոր երկրներում որպես փող դեռևս լայնորեն օգտագործվում էր նաև արծաթը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին արծաթի արժեքը կտրուկ ընկավ և երկրների մեծ մասում պայմաններ ստեղծվեցին մոնոմենտալիզմի (ոսկու) անցնելու համար։ Առաջինը դա կատարվեց Մեծ Բրիտանիայում, 18-րդ դարի վերջին, իսկ 20-րդ դարի սկզբին ոսկու վալյուտան հաստատվեց աշխարհի երկրների մեծ մասում։

Տարերային ապրանքային արտադրության պայմաններում արտացոլելով մարդկանց հարաբերությունները, երևույթների մակերեսին ոսկու իշխանությունը հանդես է գալիս որպես իրերի հարաբերություն։ Այն թվում է ոսկու բնական ներքին հատկություն ու ծնում ոսկու ու փողի ֆետիշիզմ։ Ոսկով հարստություն դիզելու տենչն անչափ աճում է, մղում հրեշավոր հանցագործությունների։

Ոսկու իշխանությունը հատկապես ուժեղանում է կապիտալիստական հարաբերությունների պայմաններում, երբ ապրանք է դառնում նաև աշխատուժը։ Կապիտալիզմի ժամանակ համաշխարհային շուկայի կազմավորումը ընդլայնում է ոսկու շրջանառության ոլորտը, այն դարձնում համաշխարհային փող։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում ոսկու ստանդարտը խախտվում է։

Կապիտալիստական երկրների ներքին շրջանառությունում տիրապետող են դառնում թղթադրամներն ու ոսկով չփոխանակվող բանկային տոմսերը։ Սահմանափակվում կամ ընդհանրապես արգելվում են ոսկու արտահանումն ու առուծախը։ Դրա հետ կապված, ոսկին դադարում է շրջանառության ու վճարման միջոցի ֆունկցիաներ կատարել, բայց իդեալապես հանդես գալով որպես արժեչափ, ինչպես նաև պահպանելով գանձակուտակման միջոցի ու համաշխարհային փողի իր նշանակությունը, այն մնում է որպես կապիտալիստական երկրների դրամական համակարգի հիմք ու փոխադարձ դրամական պահանջների ու պարտավորությունների վերջնական կարգավորման գլխավոր միջոց։

Ոսկու պաշարների չափը կապիտալիստական վասուտաների կայունության և առանձին երկրների տնտեսական պոտենցիալի կարևոր ցուցանիշ է։ Արդյունաբերական սպառման, ինչպես և մասնավոր գանձակուտակման համար ոսկու առուծախը կատարվում է ոսկու շուկաներում։ Սոցիալիստական էկոնոմիկայի պայմաններում ոսկին նույնպես համընդհանուր համարժեք է և հանդես է գալիս որպես արժեչափ ու գների մասշտաբ։

1961 թվականի հունվարի 1-ից խորհրդային ռուբլին պարունակում է 0,987412 գ զուտ ոսկի։ Այդ նույն քանակությունը դրված է փոխանակային ռուբլու՝ ՏՓԽ-ի անդամ-երկրների միջազգային սոցիալիստական վալյուտայի, հիմքում։ Համաշխարհային սոցիալիստական շուկայում ոսկին կատարում է համաշխարհային փողի ֆունկցիա։

Գներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու գինը, հաշվի առնելով իր հատուկ գործառույթը, սկզբից գոյություն ուներ ոսկու ստանդրատ և մինչև 1970-ական թվականները ստեղծվել է դրամավարկային կարգավորման մարմինների պետություն, որը որպես կանոն, կենտրոնական բանկի խնդիրն էր[9][10]։

Ոսկու համաշխարհային գինը հիմնականում որոշվում է Լոնդոնի ոսկու բորսայում։ 2000-ականների 2-րդ կեսից ոսկու գինը շարունակաբար ավելացել է։ Հիմնական պատճառներից են ոսկեգործական արտադրանքի համաշխարհային վաճառքի ծավալի աճը, ԱՄՆ դոլարի դիրքերի թուլացումը և ոսկու գնումը որպես հուսալի խնայողություն՝ համաշխարհային վերջին տնտեսա-ֆինանսական ճգնաժամի հետևանքների համատեքստում։

2012 թվականի վերջին տարիներին առաջին անգամ ոսկու համաշխարհային գինը կայունացման նշաններ է դրսևորում։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակում ոսկու պահանջարկը կաճի՝ հանգեցնելով ոսկու գնի աճի միտման պահպանմանը։

Պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու պաշարներ, ոսկու ձուլածոների ու ստակների կենտրոնացված ռեզերվների ֆոնդ, որը պատկանում է երկրի կենտրոնական էմիսիոն բանկերին կամ գանձատանը։ Ոսկու ազատ շրջանառության ժամանակաշրջանում կատարում էին միջազգային վճարումների (համաշխարհային փողի), ներքին մետաղադրամայի շրջանառության, ավանդների վճարումների ու բանկային տոմսերի փոխանակման ռեզերվային ֆոնդերի դեր։

2000 թվականի հունվարից մինչ 2009 մարտ ամիս, կենտրոնական բանկերը իրենց պահուստային ոսկին կրճատել են 114 միլիոն տրոյական ունցիայով։ Այնուհետ, հավանաբար նաև ոսկու գների աճով և համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կենտրոնական բանկերը սկսել են ավելացնել իրենց ոսկու պաշարները։

Արժույթի միջազգային հիմնադրամն իր կայքում ամեն ամիս հրապարակում է կենտրոնական բանկերի ոսկու պահեստային պաշարների վերջին ամսվա տվյալները։ Այսպիսով 2015 թվականի փետրվարի դրությամբ ոսկու ամենամեծ պահեստային պաշարներն ունեն Միացյալ նահանգները՝ 261.5 միլիոն տրոյական ունցիա ծավալով։ Իսկ առաջին 4 հորիզոնականները զբաղեցնող երկրներն ընդհանրապես տիրապետում են համաշխարհային պաշարների կեսից ավելիին։

Միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի ոսկու պաշարների աճը պայմանավորում են համաշխարհային շուկայի փոփոխությունների 60 տոկոսը։ 2009 թվականից հետո Ղազախստանը իր պաշարները ավելացրել է 4 միլիոն ունցիայով փաստացի եռապատկելով եղած պաշարները։

Ամբողջ աշխարհում ոսկու խոշոր պաշարները (2013, հունվար).

Երկիր/ Կազմակերպություն Ոսկի
(տոննա)
Ոսկու ընդհանուր
կշիռը
պետական արժութային պահուստներ (%)
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 8 133,5 76,3 %
2 Գերմանիա Գերմանիա 3 391,3 73,5 %
3 Արժույթի միջազգային հիմնադրամ 2 814,0 -
4 Իտալիա Իտալիա 2 451,8 72,8 %
5 Ֆրանսիա Ֆրանսիա 2 435,4 71,2 %
6 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1 054,1 11,7 %
7 Շվեյցարիա Շվեյցարիա 1 040,1 11,0 %
8 Ռուսաստան Ռուսաստան 937,8 9,9 %
9 Ճապոնիա Ճապոնիա 765,2 3,3 %
10 Նիդերլանդներ Նիդեռլանդներ 612,5 60,6 %

Հետքարքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրականում ոսկին շատ դժվար է հայտնաբերել, քանի որ այն հազվագյուտ մետաղ է։ Աշխարհում մեկ ժամվա ընթացքում ավելի շատ պողպատ են ձուլում, քան մարդկության պատմության ողջ ընթացքում ձուլված ոսկին է։
  • 2011 թվականին ոսկու համաշխարհային արդյունաբերությունը կազմել է 2.8 հազար տոննա։ Ոսկու ամենաշատ պաշարը հայտնաբերվել է Չինաստանում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում։
  • Մարդկության ողջ պատմության ընթացքում արդյունաբերվել է 150-200 հազար տոննա ոսկի։ Ոսկու ամենախոշոր պաշարները գտնվում են մոլորակի միջուկում։ Ըստ գիտնականների՝ այնտեղ 5 անգամ ավելի ոսկի կա, քան բոլոր հայտնի և մարդկությանը հասանելի հանքերում։ Եթե այդ ոսկով հնարավոր լիներ ծածկել Երկրի մակերեսը, ապա շերտի հաստությունը կկազմեր 0.5 մետր։

-ական թվականները

  • Ոսկին էլաստիկ, բայց ծանր մետաղ է։ 1 գրամ կշռող ոսկու կտորից հնարավոր է 3 կմ երկարությամբ լար հատել, սակայն 37 սմ կողմ ունեցող ոսկու մեկ խորանարդը կշռում է 1 տոննա։
  • Ոսկու ամենախոշոր բնակտորը հայտնաբերվել է Ավստրալիայում 1872 թվականին՝ 25х63 սմ չափսերով ամբողջական գունդ, որը կշռում էր 70 կգ։
  • Ոսկու ամենափոքր մասնիկներ կան յուրաքանչյուր մարդու օրգանիզմում, ով աշխատում է ոսկու հետ կամ պահում է այն։ Եթե այրեն այն կտորը, որում պահվում է ոսկին, ապա մոխիրի մեջ կարելի թանկարժեք մետաղի փոքրիկ մասնիկներ հայտնաբերել։
  • Ոսկին չի ենթարկվում քիմիական փոխազդեցության։ Այն ձուլել կարելի է միայն կոնցենտրացված թթուների, աղաթթվի և ազոտաթթվի խառնուրդում։
  • Մաքուր ոսկին ունի 999 հարգ։ Քանի որ ոսկին շատ փափուկ է, դրա վրա կարելի է փորագրել եղունգով, ավելացնել պղինձ կամ արծաթ։ Մաքուր ոսկու քանակը խառնուրդում որոշում է հարգը։ 585 հարգի խառնուրդի 1 գրամին հասնում է 0.585 մգ ոսկի։
  • Այսօր համաշխարհային բանկային պահուստները գնահատվում են 32 հազար տոննա ոսկով։ Եթե այդ ամբողջ ոսկին ձուլեն, ապա կստացվի 1 մետր 18 սմ կողմով խորանարդ ոսկի։ Ոսկու ամենախոշոր հանքատերերն են ԱՄՆ-ն (8,1 հազար տոննա), Գերմանիան (3.4 հազար տոննա), Միջազգային արժութային հիմնադրամը (2.8 հազար տոննա)։
  • Ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը այնքան ոսկի է արդյունահանել, որքանով հնարավոր կլիներ լցնել 2 օլիմպիական լողավազան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Gold: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Золото
  4. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 272. — 671 с. — 100 000 экз.
  5. լատիշ․՝ Latviešu literārās valodas vārdnīca. [1]
  6. Некрасов Б. В. Основы общей химии. — 3-е изд., испр. и доп. — М.: Химия, 1973. — 688 с.
  7. Справочник химика. — 2-е изд., пер. и доп. — М. Л.: Химия, 1966. — Т. 1. — 1072 с.
  8. Неорганическая химия: в 3 т./Под ред. Ю. Д. Третьякова. Т. 3: Химия переходных металлов. Кн. 2. М.: Изд. центр «Академия», 2007, 400 с.
  9. Алмазова О. Л., Дубоносов Л. А. Золото и валюта: прошлое и настоящее. — М.: Финансы и статистика, 1988, с. 50.
  10. Вернее, объявлялась стоимость банкнот в граммах золота, так как золото и было международной валютой

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борисов С․ М․, Золото в экономике современного капитализма, М-, 1968․
  • Брук Лармер, Цена Золота։ National Geographic Россия, Февраль 2009, с. 85-105.
  • Определение в компонентах водных экосистем золота и других элементов методом нейтронно­активационного анализа // Вода։ технология и экология. 2009. № 2. с. 62 — 68.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 632