Ռադիոէլեկտրոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոէլեկտրոնիկա, գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառների ընդարձակ համալիրի ընդհանուր անվանումը։ «Ռադիոէլեկտրոնիկա» տերմինը միավորում է հիմնականում այն բնագավառները, որոնք կապված են էլեկտրամագնիսական ալիքների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդման, ընդունման և փոխակերպման խնդիրների հետ։ Երևան է եկել 20-րդ դարի 50-ական թվականներին և ինչ-որ չափով պայմանական տերմին է։ Ռադիոէլեկտրոնիկա ընդգրկում է ռադիոտեխնիկան և էլեկտրոնիկան, ինչպես նաև դրանց զարգացման ու դիֆերենցման հետևանքով առաջացած նոր բնագավառները՝ քվանտային էԼեկտրոնիկան, օպտոէլեկտրոնիկան, կիսահաղորդչային էլեկտրոնիկան, միկրո-էեկտրոնիկան, ինֆրակարմիր տեխնիկան, կրիոէլեկտրոնիկան, ձայնագիտական էլեկտրոնիկան (ակուստոէլեկտրոնիկա), քեմոտրոնիկան են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png