Ոսկու արդյունաբերություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ոսկու արդյունաբերություն, լեռնային արդյունաբերության ճյուղ, որը զբաղվում է արմատական և ցրոնային հանքավայրերից ոսկու արդյունահանմամբ։ Ոսկու հայթայթումը հայտնի է եղել շատ վաղուց։ Ոսկու հարուստ հանքավայրեր են հայտնաբերվել Գանայում (1471 թ.), Մեքսիկայում (1500 թ.), Պերուում և Չիլիում (1532 թ.), Բրազիլիայում (1577 թ.), Ռուսաստանում (Ուրալ, 1745 թ.), Կանադայում (Քվեբեկ, 1823 թ.), ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա, 1848 թ., Կոլորադո, 1858 թ., Նևադա, 1859 թ., Ալյասկա, 1890 թ.), Ավստրալիայում (1851 թ.), ՀԱՀ-ում (1884 թ.)։ XVI դարում արդյունահանվել է 763, XVII դարում՝ 914, XVIII դարում՝ 1890, XIX դարում՝ 11616, XX դարում (մինչև 1975 թվականը, առանց խորհրդային երկրների)՝ մոտ 60500, որի 54% ֊ը բաժին է ընկնում ՀԱՀ-ին։ Նախկին ԽՍՀՄ տարածքում պարբերաբար (երկարատև ընդմիջումներով) ոսկի է արդյունահանվել Կովկասում, Կարպատներում, Ուրալում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Հեռավոր Արևելքում։ Ճյուղի ձևավորման սկիզբը համարվում է 1745 թվականը, երբ Ուրալում հայտնաբերվեց Բերյոզովսկիի ոսկու հանքավայրը։ Ոսկին արդյունահանվում էր հիմնականում ցրոնային հանքավայրերից, իսկ համեմատաբար խոշոր արմատական հանքավայրերի թիվը մինչև 1917 թվականը չէր անցնում 10-ից։ Արդյունաբերությունն ուներ կիսատնայնագործական բնույթ, մշակվում էին միայն հարուստ հանքանյութերն ու ցրոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 636)։ |