Գոթերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գոթերեն, գոթերի լեզուն։ Պատկանում է հին գերմանական լեզուների արևելյան խմբին։ Ունեցել է երկու բարբառ՝ օստգոթական ն վեստգոթական։ Կենդանի լեզու է եղել մինչև XVI դարը։ Գրավոր հնագույն հուշարձանները մեզ են հասել գոթերի մերձսևծովյան բնակության ժամանակներից։ Դրանցից կարևորագույնը Արծաթյա կոդեքսն է (մ. թ. V-VI դարերում)՝ թարգմանություն Ավետարանից, որը վերագրվում է գոթական եպիսկոպոս Վուլֆիլային։ Կարծում են, որ նույն անձնավորությունն էլ ստեղծել է գոթական այբուբենը՝ նրա հիմքում դնելով հունարենը, մասամբ՝ լատինական այբուբենը, նաև ռունյան գիրը։ Գոթերենը մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերմանական լեզուների պատմահամեմատական ուսումնասիրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png