Վուլֆիլա
Արտաքին տեսք
| Վուլֆիլա գոթ.՝ 𐍅𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰 | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան 306 և ոչ ուշ քան 311 |
| Ծննդավայր | Դակիա, Հին Հռոմ |
| Մահացել է | 383[1] |
| Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ |
| Քաղաքացիություն | անհայտ |
| Մայրենի լեզու | կերոն և գոթերեն |
| Կրոն | Վաղ քրիստոնեություն[2] և Gothic Christianity? |
| Մասնագիտություն | միսիոներ, թարգմանիչ, աստվածաշնչի թարգմանիչ, գրող և քրիստոնյա քահանա |
| Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Վուլֆիլա, Ուլֆիլա (գոթերեն՝ 𐌿𐌻𐍆𐌹𐌻𐌰𐍃) (մոտ 311-մոտ 383 թվականներ), վեստգոթերի եկեղեցական գործիչ։ Սերում է Կապադովկիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերեվարվել է 267 թվականին, դանուբյան գոթերի արշավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341 թվականին Կոստանդնուպոլսում եպիսկոպոս-արիոսականի (արիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վուլֆիլան ստացել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսականության ձևով) է քարոզել գերմանացի ցեղերի մեջ։ Վուլֆիլան համարվում է գոթական այբուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղինակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գոթերենի հնագույն հուշարձաններ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլֆիլա» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 534)։ |