Նոբելյան մրցանակի դափնեկիր կանանց ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 17, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Նոբելյան մրցանակակիր կանանց բաշխումը ըստ տարիների

Նոբելյան մրցանակակիր կանանց ցանկ, կանանց անվանացանկ, ովքեր արժանացել են Նոբելյան մրցանակի (այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում

Նոբելյան մրցանակները ամեն տարի հանձնում են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, Կարոլինյան ինստիտուտը և Նորվեգական նոբելյան կոմիտեն։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր էական ներդրում են ունենում քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության ամրապնդման, ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում[1]։

Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով․ նա նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ։ Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար[2]։ Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, իսկ նորվեգական նոբելյան կոմիտեն շնորհում է խաղաղության մրցանակները[3]։ Մրցանակակիրները ստանում են կրծքանշան, դիպլոմ և դրամական խրախուսանք, որը փոփոխվում է տարիների ընթացքում[2]։ 1901 թվականին Նոբելյան առաջին մրցանակակիրներին շնորհվել է 150 782 շվեդական կրոն, որը 2007 թվականի դեկտեմբերին կազմել է 7 731 004 շվեդական կրոն։ 2008 թվականին հաղթողների մրցանակը կազմել է 10 000 000 շվեդական կրոն[4]։ Մրցանակները շնորհվում են Ստոկհոլմի ամենամյա տոնակատարության ժամանակ՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցի օրը։

Մինչև 2012 թվականի սկիզբը Նոբելյան մրցանակը և տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակը շնորհվել են 549 անգամ՝ 23 անգամ կազմակերպություններին և 830 անգամ՝ մարդկանց։ Նոբելյան 826 մրցանակակիրներից (չորսը՝ երկու անգամ), 43-ը կին է[5]։ Ընդ որում, առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։ Աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր[6] 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը[7]։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը[8]։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Լուսանկար Մրցանակակիր Տարիքը, երբ շնորհվել է մրցանակը Երկիր Բնագավառ Հիմնավորում
1903 Մարի Կյուրի (1867-1934)
(Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ)
36 Ֆրանսիա Ֆրանսիա ֆիզիկա «ռադիոակտիվ երևույթների ուսումնասիրության բնագավառում էական ներդրման համար»[9]
1905 Բերտա ֆոն Զուտներ (1843-1914) 62 Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա խաղաղության Նոբելյան մրցանակ շվեյցարական «Խաղաղության միջազգային բյուրո» կազմակերպության պատվավոր նախագահ, «Կորչի՛ զենքը» վեպի հեղինակ[10]
1909 Սելմա Լագերլյոֆ (1858-1940) 51 Շվեդիա Շվեդիա գրականություն «նրա ստեղծագործությունները բնութագրող ազնիվ իդեալիզմի, վառ երևակայության և հոգևոր ընկալման համար»[11]
1911 Մարի Կյուրի (1867-1934) 44 Ֆրանսիա Ֆրանսիա քիմիա «ռադիումի և պոլոնիումի հայտնաբերման համար»[12]
1926 Գրացիա Դելեդա (1871-1936) 55 Իտալիա Իտալիա գրականություն «ի նշան նրա իդեալականորեն ոգեշնչող գրքերի, որոնք յուրահատուկ պարզությամբ ներկայացնում են կյանքը նրա հայրենի կղզում, խորությամբ և ապրումակցմամբ լուծում մարդկային խնդիրները»[13]
1928 Սիգրիդ Ունսեթ (1882-1949) 46 Նորվեգիա Նորվեգիա գրականություն «գլխավորապես միջնադարում Հյուսիսի կյանքը յուրահատուկ կերպով ներկայացնելու համար»[14]
1931 Ջեյն Ադամս (1860-1935)
(Նիկոլաս Բատլերի հետ համատեղ)
71 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ խաղաղության Նոբելյան մրցանակ սոցիոլոգ, «Women's International League for Peace and Freedom» կազմակերպության նախագահ[15]
1935 Իրեն Կյուրի (1897-1956)
(Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ համատեղ)
38 Ֆրանսիա Ֆրանսիա քիմիա «նոր ռադիոակտիվ տարրերի սինթեզման համար»[16]
1938 Պեռլ Բակ (1892-1973) 46 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ գրականություն «Չինաստանի քրիստոնեական կյանքի վառ և իրապես էպիկական ներկայացման և կենսագրական գլուխգործոցների համար»[17]
1945 Գաբրիելա Միստրալ (1889-1957) 56 Չիլի Չիլի գրականություն «ի նշան նրա լիրիկական պոեզիայի, որը, ներշնչվելով բուռն զգացմունքներով, ամբողջ Լատինական Ամերիկայի համար նրա անունը դարձրել է իդեալիստական ձգտումների խորհրդանիշ»[18]
1946 Էմիլի Գրին Բոլչ (1867-1961)
(Ջոն Մոտի հետ համատեղ)
79 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ խաղաղության Նոբելյան մրցանակ պատմության և սոցիոլոգիայի նախկին պրոֆեսոր, «Women's International League for Peace and Freedom» կազմակերպության միջազգային պատվավոր նախագահ[19]
1947 Գերտի Կորի (1896-1957)
(Կարլ Կորիի և Բերնարդո Ուսայի հետ համատեղ)
51 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիոլոգիա և բժշկություն «գլիկոգենի կատալիտիկ կոնվերսիայի կուրսի բացահայտման համար»[20]
1963 Մարիա Գյոպերտ-Մայեր (1906-1972)
(Հանս Ենսենի և Յուջին Վիգների հետ համատեղ)
57 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիկա «միջուկի թաղանթի կառուցվածքին վերաբերող բացահայտման համար»[21]
1964 Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (1910-1994) 54 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն քիմիա «կենսաքիմիական կարևոր նյութերի կառուցվածքում ռենտգենյան մեթոդների կիրառության համար»[22]
1966 Նելլի Զաքս (1891-1970)
(Շմուել Ագնոնի հետ համատեղ)
75 Շվեդիա Շվեդիա գրականություն «Իսրայելի ճակատագիրը մեկնաբանող լիրիկական և դրամատիկական ստեղծագործությունների համար»[23]
1976 Բեթի Ուիլյամս (ծնվ. 1943)
(Մեյրիդ Կորիգանի հետ համատեղ)
32 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն խաղաղության նոբելյան մրցանակ Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության համար շարժման (անգլ.՝ Northern Ireland Peace Movement) (ավելի ուշ վերանվանվեց «Խաղաղ մարդկանց հանրություն», անգլ.՝ Community of Peace People) հիմնադիրներ[24]
Մեյրիդ Կորիգան (ծնվ. 1944)
(Բեթի Ուիլյամսի հետ համատեղ)
33 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
1977 Ռոզալին Սասմեն Յալոու (1921—2011)
(Ռոժե Գիյմենի և Էնդրյու Շալիի հետ համատեղ)
56 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիոլոգիա և բժշկություն «պեպտիդային հորմոնների ռադիոիմունային վերլուծության մշակման համար»[25]
1979 Մայր Թերեզա (1910-1997) 69 Հնդկաստան Հնդկաստան խաղաղության նոբելյան մրցանակ «Congregatio Sororum Missionarium Caritatis» (ռուս.՝ «Сестры Миссионерки Любви») և Կալկաթայի լիդեր[26]
1982 Ալվա Մյուրդալ (1902-1986)
(Ալֆոնսո Գարսիա Ռոբլեսի հետ համատեղ)
80 Շվեդիա Շվեդիա խաղաղության նոբելյան մրցանակ նախկին նախարար, դիվանագետ, գրող[27]
1983 Բարբարա Մաք-Կլինտոկ (1902-1992) 81 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիոլոգիա և բժշկություն «տրանսպոզոնների հայտագործման համար»[28]
1986 Ռիտա Լևի-Մոնտալչինի (1909-2012)
(Սթենլի Կոենի հետ համատեղ)
77 Իտալիա Իտալիա ֆիզիոլոգիա և բժշկություն «նյարդերի աճի գործոնի հայտնաբերման համար»[29]
1988 Գերտրուդ Էլայոն (1918-1999)
(Ջեյմս Բլեքի և Ջորջ Հիթչինգսի հետ համատեղ)
70 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիոլոգիա և բժշկություն «դեղերի ընդունման կարևորագույն սկզբունքների բացահայտման համար»[30]
1991 Նադին Գորդիմեր (ծնվ. 1923) 68 Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն գրականություն «նրա անկրկնելի գրավոր էպոսի համար, Ալֆրեդ Նոբելի խոսքերով՝ ողջ մարդկությանը շատ մեծ օգուտ տալու համար»[31]
Աուն Սան Սու Չժի (ծնվ. 1945) 46 Մյանմա Մյանմա խաղաղության նոբելյան մրցանակ «ի նշան ժողովրդավարության և մարդու իրավունքների համար մղած պայքարի»[32]
1992 Ռիգոբերտա Մենչու (ծնվ. 1959) 33 Գվատեմալա Գվատեմալա խաղաղության նոբելյան մրցանակ «սոցիալական արդարությանն ու էթնո-մշակութային հաշտեցմանն ուղղված աշխատանքների համար»[33]
1993 Թոնի Մորիսոն (ծնվ. 1931) 62 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ գրականություն «նրան, ով վեպերում աչքի է ընկնում հեռատեսությամբ և պոետիկությամբ, կյանք է տալիս ամերիկյան իրականության կարևորագույն կողմերին»[34]
1995 Քրիստինա Նյուսլայան-Վոլհարդ (ծնվ. 1942)
(Էդվարդ Լյուիսի և Էրիկ Վիշաուսի հետ համատեղ)
53 Գերմանիա Գերմանիա ֆիզիոլոգիա և բժշկություն «վաղ սաղմնային զարգացման գենետիկ վերահսկողության վերաբերյալ բացահայտումների համար»[35]
1996 Վիսլավա Շիմբորսկա (1923-2012) 73 Լեհաստան Լեհաստան գրականություն «այն պոեզիայի համար, որը թույլ է տալիս պատմական և կենսաբանական համատեքստին հեգնական ճշտությամբ ի հայտ գալ մարդկային իրականության պատառիկներում[36]
1997 Ջոդի Ուիլյամս (ծնվ. 1950)
(Հակահետևակային արկերի դեմ միջազգային շարժման հետ համատեղ)
47 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ խաղաղության նոբելյան մրցանակ «հակահետևակային արկերի վնասազերծմանն ու արգելմանն ուղղված աշխատանքի համար»[37]
2003 Շիրին Էբադի (ծնվ. 1947) 56 Իրան Իրան խաղաղության նոբելյան մրցանակ «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերի համար, հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վրա»[38]
2004 Էլֆրիդե Ելինեկ (ծնվ. 1946) 64 Ավստրիա Ավստրիա գրականություն «նրա վեպերի և պիեսների հերոսների ու հակահերոսների երաժշտականության համար, որը յուրահատուկ ձևով վերհանում է հասարակական կլիշեի և իշխանություններին ենթարկվելու անհեթեթությունը»[39]
Վանգարի Մաատաի (1940-2011) 58 Քենիա Քենիա խաղաղության նոբելյան մրցանակ «կայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության մեջ ներդրման համար»[40]
Լինդա Բակ (ծնվ. 1947)
(Ռիչարդ Աքսելի հետ համատեղ)
57 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ֆիզիոլոգիա և բժշկություն «հոտառական համակարգի ոլորտում բացահայտումների համար»[41]
2007 Դորիս Լեսինգ (1919-2013) 88 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն գրականություն «այն մասին, որ սկեպտիցիզմով, կրակով և հեռատեսությամբ հագեցած կանացի փորձը մասնատված քաղաքակրթությունը ենթարկում է վերահսկողության»[42]
2008 Ֆրանսուազա Բարրե-Սինուսի (ծնվ. 1947)
(Հարալդ զուր Հաուսենի և Լյուկ Մոնտանիեի հետ համատեղ)
61 Ֆրանսիա Ֆրանսիա ֆիզիոլոգիա և բժշկություն «մարդու իմունային անբավարարության վիրուսի բացահայտման համար»[43]
2009 Էլիզաբեթ Բլեքբորն (ծնվ. 1948)
(Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
56 Ավստրալիա Ավստրալիա,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ֆիզիոլոգիա և բժշկություն «քրոմոսոմը թելոմերով պաշտպանելու մեխանիզմների և թելոմերազ ֆերմենտի բացահայտման համար»[44]
Քերոլ Գրեյդեր (ծնվ. 1961)
(Էլիզաբեթ Բլեքբորնի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
48 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ադա Յոնաթ (ծնվ. 1939)
(Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Ստեյցի հետ համատեղ)
61 Իսրայել Իսրայել քիմիա «ռիբոսոմի կառուցվածքի և գործառույթների ուսումնասիրության համար»[45]
Հերտա Մյուլլեր (ծնվ. 1953) 56 Ռումինիա Ռումինիա,
Գերմանիա Գերմանիա
գրականություն «նրան, ով իր պոեզիայի կենտրոնացվածությամբ և արձակի անկեղծությամբ ստեղծում է թշվառների տեսարանը»[46]
Էլինոր Օսթրոմ (1933-2012)
(Օլիվեր Ուիլյամսոնի հետ համատեղ)
76 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ տնտեսագիտություն «տնտեսական կազմակերպությունների ոլորտի ուսումնասիրությունների համար»[47]
2011 Էլեն Ջոնսոն-Սերլիֆ (ծնվ. 1938)
(Լեյմա Գբովիի և Տավակուլ Կարմանի հետ համատեղ)
73 Լիբերիա Լիբերիա խաղաղության նոբելյան մրցանակ «կանանց իրավունքների և անվտանգության համար մղած պայքարի և խաղաղաստեղծ գործունեության համար»[48]
Լեյմա Գբովի (ծնվ. 1972)
(Տավակուլ Կարմանի և Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ համատեղ)
39 Լիբերիա Լիբերիա
Տավակուլ Կարման (ծնվ. 1979)
(Լեյմա Գբովիի և Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ համատեղ)
32 Եմեն Եմեն
2013 Ալիս Մանրո (ծնվ. 1931) 82 Կանադա Կանադա գրականություն «ժամանակակից պատմվածքի վարպետին»[49]
2014 Մալալա Յուսուֆզայ (ծնվ. 1997) (Քայլաշ Սատյարտխիի հետ համատեղ) 17 Պակիստան Պակիստան խաղաղության նոբելյան մրցանակ «ի նշան երեխաների և երիտասարդների նկատմամբ բռնության դեմ և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար պայաքարելու»[50]
Մեյ-Բրիթ Մոզեր (ծնվ. 1963) (Ջոն Օ’Կիֆի և Էդվարդ Մոզերի հետ համատեղ) 51 Նորվեգիա Նորվեգիա ֆիզիոլոգիա և բժշկություն «ուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու համար պատասխանատու բջիջների համակարգի բացահայտման համար»[51]
2015 Տու Յույու (ծնվ. 1930) (Ուիլյամ Քեմփբելի և Սատոսի Օմուրայի հետ համատեղ)) 84 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան ֆիզիոլոգիա և բժշկություն «մալարիայի բուժման նոր եղանակների ոլորտում բացահայտումների համար»[52]
Սվետլանա Ալեքսիևիչ (ծնվ. 1948) 67 Բելառուս Բելառուս գրականություն «նրա բազմաձայն ստեղծագործության համար»[53]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alfred Nobel – he Man Behind the Nobel Prize». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  2. 2,0 2,1 «The Nobel Prize». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  3. «The Nobel Prize Awarders». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  4. Денежный эквивалент Нобелевской премии. Справка
  5. «Nobel Laureates Facts». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  6. РИА Новости, 2.10.2009: Среди Нобелевских лауреатов 2009 года рекордно много женщин
  7. «Российская газета», 12.10.2009: Впервые нобелевским лауреатом по экономике стала женщина
  8. «Malala Yousafzai becomes youngest-ever Nobel Prize winner». The Express Tribune. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Nobel Peace Physics 1903». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  10. «Nobel Peace Prize 1905». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  11. «Nobel Prize in Literature 1909». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  12. «The Nobel Prize in Chemistry 1911». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  13. «Nobel Prize in Literature 1926». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  14. «Nobel Prize in Literature 1928». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  15. «Nobel Peace Prize 1931». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  16. «The Nobel Prize in Chemistry 1935». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  17. «Nobel Prize in Literature 1938». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  18. «Nobel Prize in Literature 1945». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  19. «Nobel Peace Prize 1946». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  20. «Nobel Prize in Physiology or Medicine 1947». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  21. «The Nobel Prize in Physics 1963». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  22. «The Nobel Prize in Chemistry 1964». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  23. «Nobel Prize in Literature 1966». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  24. «Nobel Peace Prize 1976». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  25. «Nobel Prize in Physiology or Medicine 1977». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  26. «Nobel Peace Prize 1979». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  27. «Nobel Peace Prize 1982». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  28. «Nobel Prize in Physiology or Medicine 1983». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  29. «Nobel Prize in Physiology or Medicine 1986». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  30. «Nobel Prize in Physiology or Medicine 1988». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  31. «Nobel Prize in Literature 1991». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  32. «Nobel Peace Prize 1991». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  33. «Nobel Peace Prize 1992». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  34. «Nobel Prize in Literature 1993». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  35. «Nobel Prize in Physiology or Medicine 1995». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  36. «Nobel Prize in Literature 1996». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  37. «Nobel Peace Prize 1997». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  38. «Nobel Peace Prize 2003». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  39. «Nobel Prize in Literature 2004». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  40. «Nobel Peace Prize 2004». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  41. «Nobel Prize in Physiology or Medicine 2004». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  42. «Nobel Prize in Literature 2007». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  43. «Nobel Prize in Physiology or Medicine 2008». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  44. «Nobel Prize in Physiology or Medicine 2009». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  45. «Nobel Prize in Chemistry 2009». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
  46. «Nobel Prize in Literature 2009». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  47. «Nobel Prize in Economics 2009». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
  48. «Nobel Peace Prize 2011». Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  49. «The Nobel Prize in Literature 2013» (PDF). Нобелевский фонд. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  50. «The Nobel Peace Prize 2014». www.nobelprize.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  51. «The 2014 Nobel Prize in Physiology or Medicine. Press Release». Нобелевский комитет. 6 октября 2014. Վերցված է 6 октября 2014-ին.
  52. «Youyou Tu - Facts». Nobel Media AB. 2015. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  53. «The Nobel Prize in Literature 2015». www.nobelprize.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]