Էլեն Ջոնսոն-Սերլիֆ
Էլեն Ջոնսոն-Սերլիֆ անգլ.՝ Ellen Johnson-Sirleaf | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1938[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրովիա, Լիբերիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, Հարվարդի համալսարան (1971), Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, College of West Africa? (1955), Madison Business College?, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Կոլորադոյի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ, ձեռնարկատեր, գրող և international forum participant |
Աշխատավայր | Համաշխարհային բանկ, Citibank?, Էյչ-Էս-Բի-Սի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր և Open Society Initiative for West Africa? |
Ամուսին | անհայտ |
Զբաղեցրած պաշտոններ | President of Liberia? և Finance Minister of Liberia? |
Կուսակցություն | Unity Party? և True Whig Party? (1980) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha և The Links? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էլեն Ջոնսոն-Սերլիֆ (անգլ.՝ Ellen Johnson-Sirleaf, հոկտեմբերի 29, 1938[1][2][3][…], Մոնրովիա, Լիբերիա), քաղաքագետ և Լիբերիայի 24-րդ նախագահը՝ սկսած 2006 թվականից։ 2011 թվականին ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թավակկոլ Կարմանի և Լեյմա Գբովիի հետ միասին` «կանանց անվտանգության և խաղաղության կառուցման գործում կանանց լիարժեք ներգրավվածության համար առանց բռնության պայքարի համար»[16]։ Ընտրություններում նրա տարած հաղթանակի մասին պաշտոնապես հայտարարվել է 2005 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա աֆրիկյան երկրի առաջին կին-նախագահն է։ Ջոզեֆ Բոկայը Ջոնսոն-Սերլիֆի կառավարության փոխնախագահն է։ Խիստ բնավորության և վճռականության համար նրան հաճախ համեմատում են «երկաթե լեդիի» հետ։ 2006 թվականի հունվարի 16-ին նրա երդմնակալության արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և ԱՄՆ-ի առաջին տիկին Լորա Բուշը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարվարդի համալսարանում հանրային կառավարման ոլորտում մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո` 1972 թվականին Ջոնսոն-Սերլիֆին հրավիրել են աշխատել կառավարությունում` որպես Լիբերիայի ֆինանսների նախարարի օգնական` նախագահ Ուիլյամ Ռիչարդ Տոլբերտի աշխատակազմում, որտեղ նրան մեղադրել են ավելի քան 3 միլիոն դոլարի գողության համար։ 1980 թվականին նա դարձել է ֆինանսների նախարար և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1985 թվականը` Սեմուել Դոուի օրոք և դատապարտվել է տասը տարվա ազատազրկման` Հանրապետության նախագահի կողմից հաստատված ռազմական ռեժիմը խորհրդարանում քննադատելու համար։ Սակայն շուտով նրան ազատ են արձակել և երկրից վտարել են Նայրոբի։ Միայն 1997 թվականին նա կարողացել է վերադառնալ Լիբերիա` որպես Համաշխարհային բանկի և «Citibank»-ի տնտեսագետ։
Նախ պաշտպանելով Չարլզ Թեյլորին սերժանտ Սեմյուել Դոուի դեմ պայքարում` ավելի ուշ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը 1997 թվականի նախագահական ընտրություններին դարձել է նրա ընդդիմադիրը։ Ընտրությունների արդյունքների համաձայն, նա հավաքել է ընդամենը ձայների 10 %-ն այն ժամանակ, երբ նրա մրցակից Չարլզ Թեյլորը հավաքել է 75%։ Որոշ ժամանակ անց Չարլզ Թեյլորը մեղադրել է նրան դավաճանության համար, քանի որ Էլենն ակտիվ գործունեություն է ծավալել հանրապետության նախագահին վարկաբեկելու ուղղությամբ` իր համար հարթակ պատրաստելով գալիք 2005 թվականի ընտրություններին։ Չարլզ Թեյլորի` 2003 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնաթող լինելուց հետո Էլեն Ջոնսոն-Սերլիֆը կրկին դարձել է Միասնություն կուսակցության առաջնորդ։
2005 թվականի նախագահական ընտրությունների ժամանալ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը քվեարկության առաջին փուլում հավաքել է 192,326 ձայն և այդ արդյունքներով նա երկրորդն էր՝ հայտնի Ֆուտբոլիստ Ջորջ Վեայից հետո։ Սակայն քվեարկության երկրորդ փուլում, որը կայացել է նոյեմբերի 8-ին, նա հաղթող է ճանաչվել։ Արդեն նոյեմբերի 11-ին պետական հանձնաժողովը ընդունել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հաղթանակը։ 2005 թվականի նոյեմբերի 23-ին բոլոր ձայների հաշվումից հաստատվել է, որ Էլենը հաղթել է ձայների ավելի քան 20 % մեծամասնությամբ։ Տեղական և անկախ օտարերկրյա դիտորդների կողմից ոչ մի լուրջ նկատողություն չի արձանագրվել։
2011 թվականի նախագահական ընտրություններին նա վերընտրվել է` հավաքելով ձայների ավելի քան 90 %-ը[17][18]։
Էլեն Ջոնսոն-Սերլիֆը ունի չորս որդի և վեց թոռ, նրանցից ոմանք ապրում են Ատլանտայում, Ջորջիա։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- From Disaster to Development (1991)
- The Outlook for Commercial Bank Lending to Sub-Saharan Africa (1992)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թվական, Ռուզվելտի մրցանակ խոսքի ազատության համար (1988 Franklin Delano Roosevelt Freedom of Speech Award)
- Ռալֆ Բունշի մրցանակ միջազգային հարաբերությունների առաջխաղացման համար (Ralph Bunche International Leadership Award)
- Աֆրիկյան աստղի շքանշանակիր, Լիբերիայի ազատության համար (Grand Commander Star of Africa Redemption of Liberia)
- Տոգո շքանշանի շքանշանակիր (Commander of the Order of Togo)
- Խաղաղության Նոբելյան մրցանակ (2011)
- pro Merito Melitensi շքանշան (2014, Մալթայի շքանշան)[19]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաշվապահական գործ. Մեդիսոնի բիզնես դպրոց (Մեդիսոն, Վիսկոնսի, 1960-ականների սկիզբ)
- Պետական կառավարում, Հարվարդի համալսարան (1973)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2011/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2007/10/20071029.html
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://news.biharprabha.com/2013/09/liberia-president-ellen-johnson-sirleaf-to-get-indira-gandhi-prize-for-peace/
- ↑ https://www.ifw-kiel.de/konfer/wwp
- ↑ https://awpc.cattcenter.iastate.edu/directory/ellen-johnson-sirleaf/
- ↑ https://web.archive.org/web/20191102083606/http://www.ritarikunnat.fi/index.php/fi/ritarikunnat/64-ritarikunnat/palkitut/216-suomen-valkoisen-ruusun-ritarikunnan-suurristin-ketjuineen-saajat-ulkomaalaiset
- ↑ https://emansion.gov.lr/2press.php?news_id=1308&related=7&pg=sp
- ↑ https://www.namibian.com.na/index.php?page=archive-read&id=178266
- ↑ Citations for Recipients of Honorary Degrees at Yale University 2010 // Yale Daily Bulletin — Yale University, 2010.
- ↑ https://www.brown.edu/about/administration/corporation/honoraries
- ↑ «The Nobel Peace Prize 2011» (անգլերեն)։ Nobel Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-10-7
- ↑ «В Либерии проходит второй тур президентских выборов»։ euronews։ 8 ноября 2011 года։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Лауреат Нобелевской премии переизбрана на пост президента Либерии»։ Лента.Ру։ 11 ноября 2011 года
- ↑ OFFICIAL VISIT OF THE PRESIDENT OF LIBERIA TO THE SOVEREIGN ORDER OF MALTA
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոնրովիա քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոլորադոյի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լիբերիայի նախագահներ
- Պետության կին ղեկավարներ
- Կանայք պատերազմում
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին նախագահներ