Քերոլ Գրեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոլ Գրեյդեր
անգլ.՝ Carol Greider
GREIDER Carol 2014 - Less vignetting.jpg
Ծնվել էապրիլի 15, 1961(1961-04-15)[1][2][3] (61 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Դեյվիս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկենսաբան, մոլեկուլային կենսաբան, գենետիկ և կենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան, Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա և Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Գիտական ղեկավարԷլիզաբեթ Բլեքբերն
Պարգևներ
Ամուսին(ներ)Nathaniel C. Comfort?[12][13]
Կայքgreiderlab.org
Commons-logo.svg Carol Greider Վիքիպահեստում

Քերոլ Գրեյդեր (անգլ.՝ Carol Greider, ապրիլի 15, 1961(1961-04-15)[1][2][3], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, մոլեկուլային կենսաբան։ 2009 թվականին Էլիզաբեթ Բլեքբերնի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[14]։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2003)[15], ԱՄՆ Բժշկության ազգային ակադեմիայի (2010) և Ամերիկյան փիլիսոփայական միության (2016)[16] անդամ է, փիլիսոփայության դոկտոր (1987), Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2014-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Գրեյդերն ավարտել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը (բակալավր, 1983)։ 1987 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում։

1988 թվականին ընդունվել է Քոլդ Սփրինգ Հարբորի լաբորատորիա՝ որպես անկախ ուսանող, 1990 թվականից՝ նրա օգնական հետազոտող, 1994 թվականից՝ հետազոտող։ 1997 թվականին տեղափոխել է իր լաբորատորիան Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոց։ 2003 թվականից նա այդ համալսարանի անվանի պրոֆեսոր է (Դանիել Նաթանս պրոֆեսոր) և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ամբիոնի տնօրեն, իսկ 2014 թվականից՝ անվանի վաստակավոր պրոֆեսոր (Blooomberg Distinguished):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեյրդների միջազգային մրցանակ (1998)
  • Ռոզենստիլի մրցանակ (1999)
  • Փասանո մրցանակ (1999)
  • Ռիչարդ Լաունսբերի մրցանակ (2003)
  • Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնական բժշկական հետազոտությունների համար (2006)
  • Ուայլի մրցանակ (2006)
  • Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (2007)
  • Դիքսոնի մրցանակ (2007)
  • Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտեդերի մրցանակ (2009)
  • Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]