Էլիզաբեթ Բլեքբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բլեքբերն
անգլ.՝ Elizabeth Helen Blackburn
Elizabeth Blackburn 2009-01.JPG
Ծնվել էնոյեմբերի 26, 1948(1948-11-26)[1][2][3][…] (74 տարեկան)
Հոբարթ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկենսաբան, մոլեկուլային կենսաբան, կենսաքիմիկոս, international forum participant և համալսարանի դասախոս
ԳործակիցԵյլի համալսարան[4] և Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո[5][6]
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան, Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Salk Institute for Biological Studies?
Գործունեության ոլորտԲջջագենետիկա, կենսաբանություն[7] և ֆիզիոլոգիա[7]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ավստրալիայի գիտությունների ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն[9]
Ալմա մատերՄելբուրնի համալսարան, Դարվինի քոլեջ (Քեմբրիջ), Քեմբրիջի համալսարան (1975)[10], University High School? և Janet Clarke Hall?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1975)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][7]
Գիտական ղեկավարՖրեդերիկ Սանգեր
Եղել է գիտական ղեկավարՔերոլ Գրեյդեր
Հայտնի աշակերտներՔերոլ Գրեյդեր
Պարգևներ
Ավստրալիայի շքանշանակիր[22]

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[12]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[13][14]

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Հարվիի մրցանակ

[15]

Գայդների միջազգային պարգև

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

Վիկտորիա նահանգի կանանց պատվավոր ցանկ

Albany Medical Center Prize?

Alfred P. Sloan, Jr. Prize?

[16]

Հեյնիկեն բժշկական մրցանակ

Դիքսոնի անվան բժշկագիտության մրցանակ

Gruber Prize in Genetics?

Pearl Meister Greengard Prize?

Ռոզենստիլի մրցանակ

Կալիֆորնիայի փառքի սրահ

E. B. Wilson Medal?

Keio Medical Science Prize?

Meyenburg Prize?

Bristol-Myers Squibb Award for Distinguished Achievement in Cancer Research?

[17]

ASCB Public Service Award?

Grand Prix Charles-Leopold Mayer?

NAS Award in Molecular Biology?

Keith R. Porter Lecture?

WICB Senior Award?

Weizmann Women & Science Award?

Թայմ 100

[18]

Robert J. and Claire Pasarow Foundation Award for Distinguished Contributions to Cancer Research?

[19]

Թագավորական մեդալ

Corresponding Member of the Australian Academy of Science?

Fellow of the Royal Society of New South Wales?

[20]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[21]

Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Vanderbilt Prize in Biomedical Science?

[23]

Distinguished Fellow of the Royal Society of New South Wales?

[24]

American Institute of Chemists Gold Medal?

[25]
և

Australia Prize?

Կայքblackburnlab.ucsf.edu(անգլ.)
Commons-logo.svg Elizabeth Blackburn Վիքիպահեստում

Էլիզաբեթ Էլեն Բլեքբերն[26] (անգլ.՝ Elizabeth Helen Blackburn, նոյեմբերի 26, 1948(1948-11-26)[1][2][3][…], Հոբարթ, Ավստրալիա), ամերիկացի գիտնական-բջջագենետիկ։ 2009 թվականին Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[27]։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է (1992)[28], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (1993)[29], Բժշկության ինստիտուտի անդամ (2000), Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2007)[30]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքբերնը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Մելբուռնի համալսարանում ստացել է բակալավրի (B.Sc., 1970) և մագիստրոսի (M.Sc., 1972) աստիճան։ Սովորել է նաև Քեմբրիջի Դարվինի քոլեջում։

1975 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է դոկտորի կոչում (Ph.D.), իսկ 1975-1977 թվականներին աշխատել է Եյլի համալսարանում։ 1978 թվականին աշխատանքի է ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի մոլեկուլային կենսաբանության ամբիոնում։

1985 թվականին Բլեքբերնը Քերոլ Գրեյդերի հետ բացահայտել է թելոմերազի ֆերմենտը։ 1990 թվականին աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում, որը ղեկավարել է 1993-1999 թվականներին։

1998 թվականին դարձել է Բջջային կենսաբանության ամերիկյան հանրության, իսկ 2010 թվականին՝ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Ամերիկայի գենետիկայի հանրության խորհրդի անդամ է (2000-2002)։

2003 թվականին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն։

2016 թվականին կոչ-նամակ է հղել Գրիփիսին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին՝ դադարեցնել պայքարը ԳՄՕ-ների դեմ[31][32][33]։

Ամերիկայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի (1991), Միկրոկենսաբանության ակադեմիայի (1993), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (2000), «Cell» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Ջոն Սեդատի հետ, ունեն մեկ որդի՝ Բենջամինը[34]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - ԱՄՆ ազգային ակադեմիայի մրցանակ մոլեկուլային կենսաբանության բնագավառում
  • 1990 - Հարվեյի Հանրության դասախոս Նյու Յորքի Հարվեյի Հանրությունում
  • 1991 - Եյլի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր
  • UCSF կանանց ֆակուլտետի ասոցիացիայի մրցանակ
  • 1998 - Ավստրալիայի մրցանակ
  • 1998 - Գեյրդների միջազգային մրցանակ
  • 1998 - Շառլ Լեոպոլդ Մայերի մրցանակ
  • 1999 - Ռոզենստիլի մրցանակ (Քերոլ Գրեյդերի հետ համատեղ)
  • 1999 - Հարվիի մրցանակ
  • 1999 - Կեյոյի մրցանակ
  • 1999 - Տարվա գիտնական Կալիֆոռնիա նահանգում
  • 2000 - Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիա, Գ. Հ. Ա. Կլոուսի հուշամրցանակ
  • 2000 - Ամերիկյան օնկոլոգիական ընկերության պատվո մեդալ
  • 2000 - Դիքսոնի մրցանակ
  • 2001 - «AACR-Pezcoller» հիմնադրամի միջազգային մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
  • 2001 - «General Motors» քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի Ալֆրեդ Պ. Սլոան կրտսերի մրցանակ
  • 2001 - Վիլսոնի մեդալ՝ ամերիկյան բջջային կենսաբանության միության կողմից
  • 2003 - Ռոբերտ Ջ. և Քլեր Պասարով հիմնադրամի բժշկական հետազոտությունների մրցանակ
  • 2004 - Հեյնեկենի մրցանակ
  • 2005 - Բենջամին ֆրանկլինի մեդալ
  • 2005 - Քըրք Ա. Լենդոն «AACR» մրցանակ՝ քաղցկեղի հիմնական հետազոտության համար
  • 2006 - Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնարար բժշկական հետազոտությունների համար (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
  • 2006 - Գրուբերի մրցանակ գենետիկայի ոլորտում
  • 2006 - Ուայլի մրցանակ
  • 2006 - Մայենբուրգի մրցանակ
  • 2007 - Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ժոզեֆ Գալի հետ համատեղ)
  • 2008 - Լ՛Օրեալ-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ «Գիտության կանանց համար»
  • 2008 - Օլբանի բժշկական կենտրոնի մրցանակ
  • 2008 - Փերլ Մեյստեր Գրինգարդի մրցանակ
  • 2009 - Մայք Հոգգի մրցանակ
  • 2009 - Պոլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտադթերի մրցանակ
  • 2009 - Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)[35]
  • Ավստրալիայի ազգային համալսարանի Բժշկական հետազոտությունների գերազանցության համար Կուրտինի մեդալ (2011)
  • 2012 - Ամերիկյան քիմիկոսների ինստիտուտի ոսկե մեդալ
  • 2012 - Լիլիա Գրուբերի հիշատակի մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
  • 2013 - Շրեդինգեր դասախոսություն (Լոնդոնի կայսերական քոլեջ)
  • 2015 - Լոնդոնի Թագավորական միության թագավորական մեդալ

2007 թվականին Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2009/blackburn-bio.html
  5. Davos 2014 Participant List
  6. Davos 2016 Participant List
  7. 7,0 7,1 7,2 Czech National Authority Database
  8. http://www.nasonline.org/member-directory/members/64209.html
  9. Fellows Directory (բրիտ․ անգլ.)
  10. http://www.salk.edu/news-release/nobel-laureate-elizabeth-blackburn-named-salk-institute-president/
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. http://www.laskerfoundation.org/awards/2006basic.htm
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2009/blackburn-bio.html
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  16. GM Cancer Previous Prize Winners
  17. GRANTS AND AWARDS PROGRAM FACT SHEET
  18. http://content.time.com/time/specials/2007/completelist/0,29569,1595326,00.html
  19. Science Careers — 2013.
  20. https://www.royalsoc.org.au/about-us/fellows
  21. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  22. Australian Honours Search Facility
  23. https://www.vumc.org/oor/vanderbilt-prize-biomedical-science
  24. https://gazette.legislation.nsw.gov.au/so/download.w3p?id=Gazette_2018_2018-13.pdf
  25. https://www.theaic.org/award_winners/goldmedal.html
  26. БЛЭКБЕРН / Мартынова Е. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  27. «The 2009 Nobel Prize in Physiology or Medicine - Press Release» (pdf) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-05 
  28. Elizabeth Blackburn(անգլ.)
  29. Elizabeth Blackburn(անգլ.)
  30. «Professor Elizabeth Blackburn»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-01-ին։ Վերցված է 2022-03-31 
  31. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  32. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  33. Список нобелевских лауреатов подписавших письмо
  34. «UCSF’s Elizabeth Blackburn Receives Nobel Prize in Physiology or Medicine - UCSF's Nobel Prize»։ web.archive.org։ 2009-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-11-ին։ Վերցված է 2021-12-14 
  35. Blackburn, Greider, Szostak share Nobel: «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-22-ին։ Վերցված է 2009-10-05 
  36. Alice Park։ «The Time 100: Elizabeth Blackburn»։ Time Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին։ Վերցված է 2008-05-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]