Ռոզալին Սասմեն Յալոու
Ռոզալին Սասմեն Յալոու անգլ.՝ Rosalyn Sussman Yalow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1921[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | մայիսի 30, 2011[4][2][3][…] (89 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Mount Moriah Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և կենսաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Եշիվա համալսարան և Հանթեր քոլեջ |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Հանթեր քոլեջ և Ուոլթոն ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | A. Aaron Yalow? |
![]() |
Ռոզալին Սասմեն Յալոու (անգլ.՝ Rosalyn Sussman Yalow, հուլիսի 19, 1921[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մայիսի 30, 2011[4][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[13]), ամերիկացի կենսաֆիզիկոս։ Պեպտիդային հորմոնների բացահայտման ռադիոիմունոլոգիական մեթոդների զարգացման համար 1977 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1978)[14][15]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզալին Սասմեն Յալոուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 19-ին Նյու Յորքում` հրեա ներգաղթյալներ Սիմոն Սասմենի և Կլարա Ցիպպերի ընտանիքում, ովքեր աշխատում էին փաթեթավորման առևտրի բնագավառում։ 1941 թվականին ավարտել է Հանթեր քոլեջը, որտեղ Ռոզալինի մոտ հետաքրքրություն է ձևավորվել ֆիզիկայի նկատմամբ։ Ռոզալին գիտեր, որ ոչ մի ինստիտուտ կնոջը չի ընդունի, և նա որպես մեքենագրուհի աշխատանքի է անցնում Կոլումբիայի համալսարանում, այնուհետև ստանձնում է քարտուղարի պաշտոն։ Սակայն նույն տարում Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից հրավեր է ստանում, ինչը պայմանավորված էր պատերազմի պատճառով տղամարդկանց պակասով։ 1943 թվականին Ռոզալին ամուսնացել է Ահարոն Յալոուի հետ։ 1945 թվականին Ռոզալին Սասմեն Յալոուն միջուկային ֆիզիկայի բնագավառում դարձել է գիտությունների դոկտոր։
Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատել է Բրոնքսի հիվանդանոցի վետերանների գործերով վարչությունում, որտեղ Սողոմոն Բերսոնի հետ համատեղ մասնակցել է արյան կենսաբանական բաղադրիչների ռադիոիզոտոպային մեթոդի մշակմանը։ Սկզբում նրանք մշակել են մարդկային պլազմայում չափազանց զգայուն ինսուլինի հայտնաբերման մեթոդը[16]։ Մշակված ռադիո իմմունոլոգիական մեթոդը լայն կիարռում է գտել արյան մանր այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են հորմոնները, վիտամինները, ֆերմենտները, որոնք նախօրոք չեն չափվել արյան ցածր խտության պատճառով։
Չնայած գիտական աշխատանքի մեծ մասը Յալոուն իրականացրել է Սողոմոն Բերսոնի հետ, Բերսոնը մահացել է մինչև Նոբելյան մրցանակ ստանալը։
Մահացել է 2011 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գայրդների հիմնադրամի միջազգային մրցանակ, 1971 թ.
- Դիքսոնի մրցանակ, 1972 թ.
- Ամերիկյան բժշկական ասոցիացիայի մրցանակ, 1975 թ.
- Հիմնահենքային բժշկական հետազոտության համար Ալբերտ Լասկերի մրցանակ, 1976 թ.
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ, 1977 թ. (Սողոմոն Բերսոնը մահացել է 1972 թվականին և չի կարողացել կիսել մրցանակը)
- ԱՄՆ ազգային գիտական մեդալ, 1988 թ.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոբելյան մրցանակ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
- Ռադիոիմմունային անալիզ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ялоу Розалин Сасмен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/48894.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 1976 Winners — Lasker Foundation.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1977 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Rosalyn S. Yalow — National Women's Hall of Fame.
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1978/06/15/women-of-the-year/8a16f6a7-62fc-4b00-bf6b-205e64368131/
- ↑ Rosalyn S. Yalow, Nobel Medical Physicist, Dies at 89.(անգլ.)
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter Y»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է June 2, 2011
- ↑ Straus, Eugene (2000), Rosalyn Yalow: Nobel Laureate: Her Life and Work in Medicine, Basic Books, pp. 222–223, ISBN 0-7382-0263-0, https://books.google.am/?id=k2BSOpipdpcC&printsec=frontcover&dq=Nobel+prize&q=Nobel+prize&q=Rosalyn%20Yalow(չաշխատող հղում)
- ↑ Yalow RS, Berson SA. Immunoassay of endogenous plasma insulin in man. J Clin Invest 1960;39:1157-75. PMID 13846364.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոզալին Սասմեն Յալոուի կենսագրությունը «Գիտություն և տեխնիկա» էլեկտրոնային գրադարանի կայքում
- Ռոզալին Յալոուի ինքնակենսագրությունը Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոզալին Սասմեն Յալոու կատեգորիայում։ |
- Հուլիսի 19 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 2011 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Կին գյուտարարներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա կին գիտնականներ