Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին
Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (անգլ.՝ Dorothy Crowfoot Hodgkin, Dorothy Mary Hodgkin, մայիսի 12, 1910[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4][5] - հուլիսի 29, 1994[1][2][3][…], Ilmington, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1947 թվական), Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964 թվական)[16][17][18][19][20][21]։ ԽՍՀՄ Գիտությունների (1976 թ.)[22], ԱՄՆ Գիտությունների ակադեմիաների անդամ (1971 թվական)։

Մշակել, զարգացրել է ռենտգենակառուցվածքային անալիզը. մեթոդ, որի միջոցով որոշվում է բիոմոլեկուլների եռաչափ կառուցվածքը։ Նրա ամենահայտնի բացահայտումներից են պենիցիլինի կառուցվածքի հաստատումը, որը նախկինում ենթադրվում էր Բորիս Էրնստ Չեյնի և Էդվարդ Աբրահամի կողմից, այնուհետև վիտամին B12 կառուցվածքը, որի համար նա դարձավ երրորդ կինը, ով արժանացավ Քիմիայի Նոբելյան մրցանակի։
1969 թվականին, որպես 35-ամյա գործունեության արդյունք և 5 տարի Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Կրոուֆուտ-Հոջքին վերծանել է ինսուլինի կառուցվածքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորոտի Մարի Կրոուֆուտը ծնվել է Կահիրեում հնագետ, գիտնական Ջոն Ուինթեր Կրոուֆուտի (1873-1959 թվականներ) և հնագետ, հին եգիպտական մանածագործվածքների փորձագետ Գրեյս Մարի Կրոուֆուտի (1877-1957 թվականներ) ընտանիքում։
Ապրել է Եգիպտոսի անգլիական հայրենադարձների համայնքում, Անգլիայում է անցկացրել տարվա մի քանի ամիսները։ Այցերից մեկի ժամանակ, երբ նա 4 տարեկան էր, ծագեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա չորս մորեղբայրները զոհվեցին պատերազմում[23]։ Մինչև պատերազմի ավարտ Կրոուֆուտը մնաց Անգլիայում ազգականների և ընկերների մոտ։
1921 թվականին ընդունվել է Սըր Ջոն Լեմանի անվան ավագ դպրոց, 1928-1932 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ռենտգենակառուցվածքային անալիզի գծով։ 1932 թվականից աշխատել է Քեմբրիջի համալսարանում, համագործակցել է Ջոն Բեռնալի հետ, մշակել միաբյուրեղային սպիտակուցների ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդը, որոնք կան արգանդի լուծույթներում, ուսումնասիրել ստերինների, պոլիպեպտիդների, ամինաթթուների կառուցվածքը։
Աշխատանքները նվիրված են բարդ կենդանաբանական ակտիվ միացությունների ռենտգենակառուցվածքային հետազոտություններին։ Իրականացրել է ինսուլինի (1936 թվական), խոլեստերինի (1945 թվական), պենիցիլինի (1949 թվական) և B12 վիտամինի (1956 թվական) ռենտգենակառուցվածքային վերլուծությունը և պարզել նրա ազդեցության մեխանիզմը օրգանիզմում։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոնդոնի թագավորական ընկերության մեդալ, 1956 թվական[24]
- Նոբելյան մրցանակ քիմիայից, 1964 թվական
- Պատվո շքանշանի (Միացյալ Թագավորություն), 1965 թվական
- Կոպլիի մեդալ, 1976 թվական
- Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ, 1982 թվական
- Լենինի անվան մրցանակ, 1987 թվական
- Լենինի մեդալ[25]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KNAW Past Members
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Кроуфут-Ходжкин Дороти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 484.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Czech National Authority Database
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 606. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52628.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1964/hodgkin-bio.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1336391689&single=true
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
- ↑ 15,0 15,1 Kindred Britain
- ↑ Dodson Guy (2002)։ «Dorothy Mary Crowfoot Hodgkin, O.M. 12 May 1910 - 29 July 1994»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 48: 179–219։ doi:10.1098/rsbm.2002.0011
- ↑ Glusker J. P. (1994)։ «Dorothy crowfoot hodgkin (1910-1994)»։ Protein Science 3 (12): 2465–2469։ PMC 2142778։ PMID 7757003։ doi:10.1002/pro.5560031233
- ↑ Glusker J. P., Adams M. J. (1995)։ «Dorothy Crowfoot Hodgkin»։ Physics Today 48 (5): 80։ Bibcode:1995PhT....48e..80G։ doi:10.1063/1.2808036
- ↑ Johnson L. N., Phillips D. (1994)։ «Professor Dorothy Hodgkin, OM, FRS»։ Nature Structural Biology 1 (9): 573–576։ PMID 7634095։ doi:10.1038/nsb0994-573
- ↑ Perutz Max (1994)։ «Obituary: Dorothy Hodgkin (1910-94)»։ Nature 371 (6492): 20–20։ Bibcode:1994Natur.371...20P։ PMID 7980814։ doi:10.1038/371020a0
- ↑ Perutz M. (2009)։ «Professor Dorothy Hodgkin»։ Quarterly Reviews of Biophysics 27 (4): 333–337։ PMID 7784539։ doi:10.1017/S0033583500003085
- ↑ Ходжкин (Кроуфут-Ходжкин) Дороти Мэри на официальном сайте РАН
- ↑ «Dorothy Hodgkin 1910 - 1994»։ A Science Odyssey: People and Discoveries a 1997 PBS documentary and accompanying book
- ↑ Royal Medal (անգլ.).
- ↑ «Тэтчер и Ходжкин: как химия одолела политику»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dorothy Hodgkin tells her life story at Web of Stories (video)
- CWP – Dorothy Hodgkin in a study of contributions of women to physics
- Encyclopaedia Britannica, Dorothy Crowfoot Hodgkin
- Dorothy Crowfoot Hodgkin: A Founder of Protein Crystallography Archived 2012-01-12 at the Wayback Machine.
- Nobel Prize 1964 page Archived 2008-07-23 at the Wayback Machine.
- DorothyHodgkin.com Archived 2014-09-29 at the Wayback Machine.
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1994 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի քիմիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կենսաքիմիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Բրիտանացի կին քիմիկոսներ