Jump to content

Ստերիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերոլի քիմիական կառուցվածքը։

Ստերիններ, ստերոլներ, ստերոիդների դասի բազմացիկլ սպիրտներ։ Լայնորեն տարածված են բնության մեջ։ Ստերինների մեծամասնությունը օպտիկապես ակտիվ, բյուրեղային, օրգանական լուծիչներում լուծվող և ջրում չլուծվող նյութեր են։ Մոլեկուլը պարունակում է ածխածնի 27—29 ատոմ։ Օրգանիզմներում ստերիների նախորդը սկվալեն ածխաջրածինն է։ Կենդանիների և մարդու կարևորագույն ստերիններ խոլեսթերինն է, սնկերի մեջ տարածված է էրգոստերինը, բույսերում՝ թսիտոստերինը և ստիգմաստերինը։ Ստերենները կենսաբանական թաղանթների կառուցվածքային բաղադրիչն են։ Ստերները պարունակվում են բարձրակարգ կենդանիների նյարդային հյուսվածքում, լյարդում, սերմնաբջիջներում ևն։ Ստերենների ամենաուսումնասիրված ֆունկցիաները խոլեստերինի և էրգոստերինի փոխարկումներն են համապատասխանաբար ստերոիդ հորմոնների և D խմբի վիտամինների։ Ստերենները հումք են ծառայում նշված նյութերի արդյունաբերական ստացման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 123