Բերնարդո Ուսայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Բերնարդո Ուսայ
Bernado Houssay.JPG
Ծնվել է ապրիլի 10, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5]
Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել է սեպտեմբերի 21, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})[2][3][4][5] (84 տարեկանում)
Բուենոս Այրես, Արգենտինա
Գերեզման Լա Չակարիտա գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտություն բժիշկ, գիտնական և դեղագործ
Հաստատություն(ներ) Բուենոս Այրեսի համալսարան
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia Argentina de Letras, Buenos Aires National Academy of Medicine, Accademia Nazionale delle Scienze detta dei XL և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատեր Բուենոս Այրեսի համալսարան և Բուենոս Այրեսի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներին իսպաներեն[7]
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[8][9] Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ և James Cook Medal
Bernardo Houssay Վիքիպահեստում

Բերնարդո Ալբերտո Ուսայ (իսպ.՝ Bernardo Alberto Houssay, ապրիլի 10, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5], Բուենոս Այրես, Արգենտինա - սեպտեմբերի 21, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})[2][3][4][5], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆիզիոլոգ, ով 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի կենդանիների մոտ արյան շաքարի (գլյուկոզա) քանակը կարգավորող հիպոֆիզար հորմոնների դերակատարությունը հայտնաբերելու համար: Գիտության բնագավառում առաջին լատինաամերիկացի նոբելյան մրցանակակիրն է: Մրցանակը կիսել է Կառլ Ֆերդինանտ Քորիի և Գերթի Քորիի հետ, ովքեր մրցանակի են արժանացել ածխաջրածնի նյութափոխանակության մեջ գլյուկոզայի դերի հայտնաբերման համար[10][11][12][13]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդո Ալբերտո Ուսայը ծնվել է 1887 թվականին Բուենոս Այրեսում, Ֆրանսիայից արտագաղթած Ալբերտ և Կլարա Ուսայների ընտանիքում: 14 տարեկան հասակում ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի դեղագործական դպրոց, 1904-1910 թվականներին՝ նույն համալսարանի բժշկական դպրոց, երբ ընդամենը 17 տարեկան էր: Երրորդ կուրսում դարձել է հետազոտող և ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ: Ավարտելուց հետո անմիջապես մշակել և ներկայացրել է հիպոֆիզար էքստրակտների ֆիզիոլոգիական գործունեության վերաբերյալ բժշկական գիտությունների դոկտորի իր թեզը, որը տպագրվել է 1911 թվականին: Այս թեման նա զարգացրել և մշակել է իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում: 1908 թվականից եղել է նույն ամբիոնի ասիստենտ, դոկտորականը պաշտպանելուց հետո՝ Բուենոս Այրեսի համալսարանի Անասնաբուժական դպրոցի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ սկսել է իր անձնական պրակտիկան որպես Բուենոս Այրեսի քաղաքային հիվանդանոցի բժշկի օգնական: 1913 թվականին դարձել է Ալվեար հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1915 թվականից ղեկավարել է Բուենոս Այրեսի Ազգային հանրային առողջապահական լաբորատորիայի Փորձարարական պաթոլոգիայի բաժինը:

1919 թվականին Ուսայը նշանակվել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական դպրոցի նախագահ, և մինչև 1943 թվական դպրոցը փոխակերպել և ղեկավարել է՝ այն դարձնելով միջազգային դասի բժշկության և փորձարարական ֆիզիոլոգիայի բարձր գիտահետազոտական բաժին: Իր ազատական քաղաքական գաղափարների համար 1943 թվականին ռազմական դիկտատուրայի կողմից զրկվում է պաշտոնից, և Ուսայը ստիպված հաստատում է իր հետազոտական կապերն ու խումբը Բիոլոգիայի և բժշկության փորձարակական ինստիտուտում (Instituto de Biología y Medicina Experimental): Խուան Պերոնի հեռանալուց հետո Ուսայը վերականգնվել է Բուենոս Այրեսի համալսարանում, որտեղ աշխատել է մինչև մահ: 1957 թվականից նա ղեկավարել է Ազգային գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը:

Ուսայն աշխատել է ֆիզիոլոգիայի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նյարդային, մարսողական, շնչառական և արյան շրջանառության համակարգերի, սակայն նրա հիմնական ավանդը, որի համար 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, եղել է գլյուկոզի նյութափոխանակությունում առաջնային մասի հիպոֆիզի հորմոնների դերի բացահայտումը: 1930-ական թվականներին Ուսայը ցույց տվեց առաջնային մասի հիպոֆիզի շաքարային դիաբետի ազդեցությունը և առաջնային հիպոֆիզի հետ շաքարախտի խստության նվազումը:

Ուսայի աշակերտներից շատերը, որոնք ակտիվ գործունեության էին ծավալում, նույնպես հայտնի դարձան. նրանից են Էդուարդո Բրաուն-մենենդեսը, Միգել Ռոլանգո Կովիանը (ով դարձավ բրազիլական նեյրոֆիզիոլոգիայի «հայրը» և Սան Պաուլոյի համալսարանի Ռիբեյրաո Պրետոյի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը): Ուսայը նրանց հետ գրել է Լատինական Ամերիկայում մարդու ֆիզիոլոգիայի առավել ազդեցիկ դասագիրքը իսպաներեն և պորտուգալերեն: Ուսայը հրատարակել է ավելի քան 600 գիտական աշխատություններ և մի քանի մասնագիտական գրքեր:

Ուսայը նաև ակտիվ է եղել որպես գիտական հետազոտությունների և բժշկական կրթության գիտական ղեկավար ինչպես Արգենտինայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում: 1943 թվականին նա Արքայական ընկերության արտասահմանյան անդամ է[10]:

Մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի ժամանցույց Բերնարդո Ուսայի պատվին Կորդոբա քաղաքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  6. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/houssay.html
  7. http://data.bnf.fr/ark:/12148/cb109049543
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1947/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. 10,0 10,1 Young F., Foglia V. G. (1974)։ «Bernardo Alberto Houssay 1887–1971»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 20: 246–270։ doi:10.1098/rsbm.1974.0011 
  11. «The Nobel Prize in Physiology or Medicine 1947 Carl Cori, Gerty Cori, Bernardo Houssay»։ Nobelprize.org։ Վերցված է 8 July 2010 
  12. Sawyer C. H. (1991)։ «Remembrances of Contributions of Philip Smith and Bernardo Houssay to the Development of Neuroendocrinology»։ Endocrinology 129 (2): 577–578։ PMID 1855459։ doi:10.1210/endo-129-2-577 
  13. Sulek K. (1968)։ «Nobel prize for Carl Ferdinand Cori and Gerta Theresa Cori in 1947 for discovery of the course of catalytic metabolism of glycogen. Prize for Alberto Bernardo Houssay for discovery on the role of the hypophysis in carbohydrate metabolism»։ Wiadomosci lekarskie (Warsaw, Poland : 1960) 21 (17): 1609–1610։ PMID 4882480 
  14. http://www.gf.org/fellows/all-fellows/bernardo-a-houssay/