Բեթի Ուիլյամս
Բեթի Ուիլյամս անգլ.՝ Betty Williams | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 17, 2020[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | St Dominic's Grammar School for Girls? |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ |
Աշխատավայր | Nova Southeastern University? և Սեմ Հյուսթոնի պետական համալսարան |
Ամուսին | Ralph Williams? և James Perkins? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[7] |
Betty Williams (Northern Ireland) Վիքիպահեստում |
Բեթի Ուիլյամս (անգլ.՝ Betty Williams, մայիսի 22, 1943[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - մարտի 17, 2020[4], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), «Խաղաղասեր մարդկանց համայնք» (անգլ.՝ Community of Peace People) կազմակերպության համահիմնադիր լինելու համար 1976 թվականին Մեյրիդ Քորրիգանի հետ միասին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Այս կազմակերպության գործունեությունը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի արյունալի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ուիլյամսը ղեկավարում է Երեխաների համաշխարհային հիմնադրամը և հանդիսանում է Երեխաների պաշտպանության միջազգային կենտրոնի նախագահը։ Նա նաև Վաշինգտոնում Ասիայի Ժողովրդավարության ինստիտուտի նախագահն է և Նովա Հարավարևելյան համալսարանի պատվավոր հյուր-պրոֆեսոր է։ Նա դասախոսություններ է կարդացել խաղաղության, կրթության, միջմշակութային և միջհամայնքային հասկացությունների, հակա-ծայրահեղականության և երեխաների իրավունքների թեմաներով։
Ուիլյամսը Նոբելյան դափնեկիրների գագաթաժողովի հիմնադիր անդամ է, որը 2000 թվականից ի վեր տեղի է ունենում ամեն տարի[8]։
2006 թվականին Ուիլյամսը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մեյրեդ Քորրիգեն Մագուիրի, Շիրին Էբադիի, Վանգարի Մաաթայի, Ջոդի Ուիլյամսի և Ռիգոբեր Մենչու Թումի հետ միասին դարձել է Կանանց Նոբելյան նախաձեռնության հիմնադիրը։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Մերձավոր Արևելքը, Եվրոպան և Աֆրիկան ներկայացնող այս վեց կանայք համախմբել են իրենց փորձը՝ արդարության, հավասարության և խաղաղության միասնական ջանքերում։ Կանանց Նոբելյան նախաձեռնության նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանությանը նպաստող աշխատանքներին։ Ուիլյամսը PeaceJam-ի անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիամսը ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում 1943 թվականի մայիսի 2-ին։ Նրա հայրը մսագործ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Բեթին իր հիմնական կրթությունը ստացել է Բելֆաստի Սուրբ Թերեզայի հիմնական դպրոցում, ապա ընդունվել է Սուրբ Դոմինկի ավագ դպրոց։ Ֆորմալ կրթությունն ավարտելուց հետո դարձավ գրասենյակի աշխատակից։
Հյուսիսային Իռլանդիայում նրա հայրը բողոքական էր, իսկ մայրը կաթոլիկ էր․ այս առիթով Ուիլիամսը հետագայում ասել է, որ նա ստացել է կրոնական հանդուրժողականություն և աշխարհայացքի ընդլայնում, որը նրան դրդել էր աշխատել հանուն խաղաղության։ 1970-ական թվականների սկզբին նա միացել է հակաբռնության արշավին, որը գլխավորում էր մի բողոքական քահանա[9]։
Խաղաղասիրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթի Ուիլյամսը 1976 թվականի օգոստոսի 10-ին երեք երեխաների մահվան մասին վկայություն տվեց հրապարակային ասպարեզում այն մասին, թե ինչպես է Դանի Լենոն անունով ԻՀԲ-ի ահաբեկիչը մեքենայով հարվածում նրանց։ Վերջինս Թագավորական սահամանային զորագնդի կողմից մահացու վիրավորվել է[10]։ Երեք երեխաների մայրրը՝ Աննա Մագուայրը, դեպքից հետո ողջ էր մնացել, սակայն 1980 թվականին ինքնասպանություն գործեց Նոր Զելանդիայում[11]։
Այս միջադեպը այնքան էր ազդել Ուիլյամսի վրա, որ ողբերգական իրադարձությունից երկու օր անց նա 6000 ստորագրություն հավաքեց խաղաղության միջնորդության համար և արժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը։ Նա հիմնադրել է «Կանայք խաղաղության համար» կազմակերպությունը, որը հետագայում Քիարան ՄաքՔեոյի աջակցությամբ անվանափոխվեց՝ դառնալով Խաղաղասեր մարդկանց համայնք։
Ուիլյամսը շուտով խաղաղ քայլերթ է կազմակերպել սպանված երեխաների գերեզմաններում, որին ներկա էին 10 հազար բողոքական և կաթոլիկ կանայք։ Այնուամենայնիվ, խաղաղ քայլը բուռն կերպով խափանվեց Իռլանդիայի հանրապետական բանակի անդամների կողմից, որոնք մեղադրեցին նրանց «բրիտանացիների կողմից մոլորեցված» լինելու համար[12]։ Հաջորդ շաբաթ Ուիլյամսը մեկ այլ քայլերթ էր կազմակերպել, որը հաջողությամբ ավարտեց առանց միջադեպերի։ Այս անգամ խաղաղ երթին մասնակցում էր 35.000 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 E' morta Betty Williams, premio Nobel e ideatrice della Città della Pace (իտալ.)
- ↑ Betty Williams — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation.
- ↑ https://nobelwomensinitiative.org/laureate/
- ↑ «14th Nobel Peace Laureate Summit takes place in Rome». Anadolu. AA. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Williams, Betty (1976 թ․ դեկտեմբերի 10). «Peace must be built from below». Anadolu. AA. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ [1]
- ↑ Williams, Betty. «'Each Child Belongs to Us': A New way forward for children of the world». Peace Proposal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին. «Provisional I.R.A., on a mission to kill British soldiers, opened fire from the back of a speeding car on an Army foot patrol. They missed. The foot patrol returned fire killing the driver of the car, a young man named Danny Lennon.»
- ↑ Nobel Peace Laureates Conference Արխիվացված 16 Սեպտեմբեր 2011 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nobel Committee information on 1976 Peace Laureates Արխիվացված 2004-08-03 Wayback Machine
- http://lectures.syr.edu/betty-jody-williams Արխիվացված 2013-01-28 Wayback Machine – brief bio
- Peace People in NI – a socialist position
- Williams 02 Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Ուիլյամս» հոդվածին։ |
|