Ադա Յոնաթ
Ադա Յոնաթ եբրայերեն՝ עדה יונת | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1939[1][2][3] (83 տարեկան) Երուսաղեմ, Իսրայել[4] |
Բնակության վայր(եր) | Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոլեկուլային կենսաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, բյուրեղագիր, կենսաքիմիկոս և գիտնական |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան և Q102212738? |
Գործունեության ոլորտ | բյուրեղագիտություն, structural biology?[6], մոլեկուլային կենսաբանություն[6], Կենսաքիմիա[6] և Ռիբոսոմ[6] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Լեոպոլդինա և Լոնդոնի թագավորական ընկերություն[8] |
Ալմա մատեր | Երուսաղեմի հրեական համալսարան և Գիտությունների Վեյցման ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | եբրայերեն[9] և անգլերեն[10] |
Գիտական ղեկավար | Wolfie Traub? |
Ազդվել է | Ուիլյամ Լիփսքոմ |
Պարգևներ | |
![]() |
Ադա Յոնաթ (եբրայերեն՝ עדה יונת, հունիսի 22, 1939[1][2][3], Երուսաղեմ, Իսրայել[4])[17], իսրայելացի գիտնական, բյուրեղագետ, առավել հայտնի է ռիբոսոմների կառուցվածքի ուսումնասիրության իր աշխատանքով։ Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի Հելեն և Միլթոն Ա. Կիմելման բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականին ռիբոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ ուսումնասիրությունների համար Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ դառնալով իսրայելացի 10 նոբելյան մրցանակակիրներից առաջին իսրայելցի կինը, որ արժանանում է Նոբելյան մրցանակի[18], Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիր գիտնականը[19][20]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնաթը (ծննդյան անունը՝ Լիֆշից)[21] ծնվել է Երուսաղեմի Գեուլա շրջանում[22], Հիլլել և Էսթեր Լիֆշիցների ընտանիքում, ովքեր սիոնիստ հրեաներ էին և Պաղեստին էին գաղթել Լեհաստանի Զդունսկա Վոլյա քաղաքից 1933 թվականին նախքան Իսրայելի հիմանդրումը[23]։ Ադայի հայրը ռաբբի էր, և նա սերում էր ռաբբունական ընտանիքից։ Երուսաղեմում հաստատվելով՝ ընտանիքը նպարեղենի խանութ բացեց, սակայն դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշ ընտանիքների հետ միասին ապրում էին խիտ բնակեցված շրջանում, և Յոնաթը հիշում է, որ իր միակ զբաղմունքը գրքերն էին[24]։ Չնայած աղքատ պայմաններին, ծնողները Ադային ուղարկել են հարևանությամբ գործող դպրոց՝ ապահովելով նրա համար լավ կրթություն։ Երբ հայրը 42 տարեկան հասակում մահացավ, ընտանիքը տեղափոխվեց Թել Ավիվ[25]։ Յոնաթը ընդունվեց Տիչոն Հադաշ ավագ դպրոց, չնայած մայրը չէր կարող վճարել ուսման համար. փոխարենը նա ուսանողներին մաթեմատիկայի դասեր էր տալիս[26]։ Ադայի համար ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Կյուրին[27], սակայն նա նշում է, որ Կյուրիով տարվել է պատանի տարիքում՝ կարդալով նրա կենսագրականը[28]։ Ադան վերադարձել է Երուսաղեմ, 1962 թվականին ավարտել Երուսաղեմի հրեական համալսարանի քիմիական ֆակուլտետը (բակալավրի աստիճան), 1964 թվականին՝ նույն համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը (մագիստրոսի աստիճան)։ 1968 թվականին բյուրեղագնդիկների ճառագայթային ուսումնասիրության համար Գիտությունների Վեյցման ինստիտուտից ստացել է դոկտորի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ Վոլֆի Տրաուբ)[29][30][31]։
Ադա Յոնաթն ունի մեկ դուստր՝ Հագիթ Յոնաթը, ով աշխատում է Շեբա բժշկական կենտրոնում և մեկ թոռնիկ՝ Նոան[32]։ Նա հակա-օկուպացիոն ակտիվիստ դոկտոր Ռուչամա Մարտոնի զարմուհին է[33]։
Ադա Յոնաթը կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Համասի բոլոր բանտարկյալներին, ասելով.
![]() |
Պաղեստինցիներին գերի պահելով՝ նրանք վնասում են Իսրայելին և նրա քաղաքացիներին, երբ ազատ արձակելու բանտարկյալներ չունենանք, նրանք ստիպված չեն լինի զինվորներին առևանգել[34]։ | ![]() |
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969-1970 թվականներին Ադա Յոնաթն աշխատել է ԱՄՆ-ում, այդ թվում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1970 թվականին նա Իսրայելում հիմնում է սպիտակուցների բյուրեղագիտության լաբորատորիա։ 1979-1984 թվականներին Բեռլինի Մաքս Պլանկի անվան մոլեկուլային գենետիկայի ինստիտուտում Հեյնց Գունտեն Ուիտմանի հետ եղել է խմբային առաջնորդ, 1977-1978 թվականներին՝ Չիկագոյի համալսարանի այցելու պրոֆեսոր։
Ադա Յոնաթն առաջիններից էր, որ ուսումնասիրել է ռիբոսոմները և առաջինն է օգտագործել սպիտակուցային բյուրեղագրության ցածր ջերմաստիճանի եղանակը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարվիի մրցանակ, 2002
- Պաուլ Կարերի ոսկե մեդալ, 2004
- Քիմիայի Վոլֆ մրցանակ Ջորջ Ֆեհերի հետ, 2006
- Ռոտշիլդի կենսական գիտությունների մրցանակ, 2006
- Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ Պերեց Լավիի (բժշկագիտություն) և պրոֆեսոր Էլի Կեշետի (կենսաբանություն) հետ, 2006
- Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ Հարրի Նոլերի հետ, 2007
- Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ կրիստոգենիայի և բյուրեղների իննովացիոն տեխնիկայի բնագավառում ներածության և ռիբոսոմալ բյուրեղների բնագավառում սպիտակուցային կենսասինթեզի ներդրման համար, 2008[35]
- Քիմիայի Նոբելյան մրցանակ Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ, 2009[36]։ Առաջին իսրայելցի կինն է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի[37]
- Վիլհելմ Էքսներ մեդալ, 2010[38]
2015 թվականի մայիսի 27-ին արժանացել է Լոձի բժշկական համալսարանի պատվավոր կոչման[39]։ Նույն տարում արժանացել է Մաիլայի Դե լա Սալե համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[40]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
- ԱՄՆ գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
- Իսրայելի բնագիտական և հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ
- Եվրոպայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
- Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության անդամ
2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Յոնաթին շնորհվել է Գիտությունների պապական ակադեմիայի անդամի կոչում[41]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ada Yonath. Can structures lead to better drugs? Lessons from ribosome research // From molecules to medicines / J. L. Sussman, and P. Spadon, eds. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 231-251. - 249 p. - ISBN 978-90-481-2338-4.
- Ada Yonath. Ribosome: an ancient cellular nano-machine for genetic code translation // Biophysics and the challenges of emerging threats / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 121-155. - 180 p. - ISBN 978-90-481-2367-4.
- Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance, and antibiotics inactivation // New Technologies for Current Challenges in Biology and Beyond / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2007. - P. 121-147. - 155 p. - ISBN 978-1402058998.
- Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance and antibiotics activity (англ.) // Molecules and Cells : Ж. - 2005. - Vol. 20, no. 1. - P. 1-16.
- Ada Yonath. Antibiotics targeting ribosomes: resistance, selectivity, synergism, and cellular regulation (англ.) // Annual Review of Biochemistry : Ж. - 2005. - Vol. 74. - P. 649-679.
- Ada Yonath, Anat Bashan. Initiation, peptide bond formation and amino acid polymerization are hampered by antibiotics (англ.) // Annual Review of Microbiology : Ж. - 2004. - Vol. 58. - P. 233-251.
- Ada Yonath. Ribosomal crystallography: dynamics, flexibility and peptide bond formation // Conformational Proteomics of Macromolecular Architecture / R.H. Cheng and L. Hammar, eds. - New Jersey: World Scientific Publishing, 2004. - P. 245-290. - 420 p. - ISBN 981-238-615-1.
- Ada Yonath. Ribosomes, the machines of life // Life science for the 21st century / E. Keinan, I. Schechter and M. Sela, eds. - Weinheim, Germany: Wiley-VCV Press, 2004. - P. 1-47. - 372 p. - ISBN 978-3-527-30588-9.
- Ada Yonath. Ribosomal Tolerance and Peptide Bond Formation (англ.) // Biological Chemistry : Ж. - 2003. - Vol. 384. - P. 1411-1419.
- Ada Yonath. The search and its outcome: high-resolution structures of ribosomal particles from mesophilic, thermophilic and halophilic bacteria at various functional states (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 2002. - Vol. 31. - P. 257-273.
- Ada Yonath. High-resolution structures of large ribosomal subunits from mesophilic eubacteria and halophilic archaea at various functional states (англ.) // Current Protein and Peptide Science : Ж. - 2002. - Vol. 3, no. 1. - P. 67-78.
- Ada Yonath and Francois Franceschi. Ribosomes // Encyclopedia of Molecular Biology / T. E. Creighton, ed. - A. Wiley-Interscience Publication, J. Wiely and Sons, 1999. - P. 2197-2202. - 2878 p. - ISBN 978-0-471-15302-3.
- Ada Yonath. Approaching atomic resolution in crystallography of ribosomes (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 1992. - Vol. 21. - P. 77-93.
- Ada Yonath, Heinz-Günter Wittman. Approaching the molecular structure of ribosomes (англ.) // Biophysical Chemistry : Ж. - 1988. - Vol. 29, no. 1-2. - P. 17-29.
- Ada Yonath, Heinz-Günter Wittman. New aspects in 3-dimensional structure determination of ribosomal particles // Structure and Expression / M. H. Sarma, R. H. Sarma, eds. - Schenectady, NY: Adenine Press, 1988. - P. 191-207. - 342 p. - ISBN 978-0940030213.
- Ada Yonath, Heinz-Günter Wittman. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Methods in Enzymology : Ж. - 1988. - Vol. 164. - P. 95-117.
- Ada Yonath. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Trends in Biochemical Sciences : Ж. - 1984. - Vol. 9, no. 5. - P. 227-230.
- A. Yonath, J. Müssig, H. G. Wittman. Parameters for crystal growth of ribosomal subunits (англ.) // Journal of Cellular Biochemistry : Ж. - 1982. - Vol. 19, no. 2. - P. 145-155.
- A. Podjarny, A. Yonath, W. Traub. Application of multivariate distribution theory to phase extension for crystalline proteins (англ.) // Acta Crystallographica Section A : Ж. - 1976. - Vol. 32, no. 2. - P. 281-292.
- A. Yonath, W. Traub. Polymers of tripeptides as collagen models. IV. Structure analysis of poly(L-proly-glycyl-L-proline) (англ.) // Journal of Molecular Biology : Ж. - 1969. - Vol. 43, no. 3. - P. 461-477.
- W. Traub, A. Yonath, S. M. Segal. On the molecular structure of collagen (англ.) // Nature : Ж. - 1969. - Vol. 221, no. 5184. - P. 914-917.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.nytimes.com/2009/10/08/science/08nobel.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Czech National Authority Database
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/20004897.html
- ↑ 8,0 8,1 https://royalsociety.org/news/2020/04/outstanding-scientists-elected-as-fellows-and-foreign-members-of-the-royal-society/
- ↑ https://www.youtube.com/watch?v=J2KUQtAbyts
- ↑ https://www.youtube.com/watch?v=ETc4DaARjpI
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2009/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://www.uni-frankfurt.de/44556747/Preistr%C3%A4ger_innen_seit_1952
- ↑ https://www.chem.tamu.edu/medals+lectureships/cotton-medal/Cotton-Medal.php
- ↑ https://www.aps.org/programs/international/programs/beller.cfm
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew), Recipient's C.V.»
- ↑ Lappin Yaakov (2009-10-07)։ «Nobel Prize Winner 'Happy, Shocked'»։ Jerusalem Post։ Վերցված է 2009-10-07
- ↑ Karin Klenke, Women in Leadership: Contextual Dynamics and Boundaries, Emerald Group Publishing, 2011, p. 191.
- ↑ Interview, Ada E. Yonath, The Nobel Prize in Chemistry 2009
- ↑ «מנכ"ל המדינה (p. 4; 18.11.09 “ידיעות אחרונות”) PDF»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Ada Yonath- L'Oréal-UNESCO Award»։ Jerusalem Post։ 2008-03-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-17-ին։ Վերցված է 2020-09-12
- ↑ István Hargittai, Magdolna Hargittai “Candid science 6”: Interview with Ada Yonath (p. 390): In this source the surname is spelled Livshitz.
- ↑ Talk given at Moriah College, Sydney, 18 February 2010 as noted by a student present from James Ruse Agricultural High School
- ↑ «Israeli professor receives Life's Work Prize for women in science»։ Ministry of Foreign Affairs։ 2008-07-28
- ↑ «Former 'village fool' takes the prize, Jerusalem Post»։ Արխիվացված օրիգինալից January 17, 2012-ին։ Վերցված է September 12, 2020
- ↑ «ISRAEL21c - Uncovering Israel»։ Israel21c
- ↑ Talk given at Moriah College, 18 February 2010
- ↑ «(IUCr) European Crystallography Prize»։ iucr.org
- ↑ Traub Wolfie, Yonath Ada (1966)։ «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .I. X-RAY STUDIES OF POLY (L-PROLYL-GLYCYL-L-PROLINE) AND RELATED POLYTRIPEPTIDES»։ Journal of Molecular Biology 16 (2): 404։ doi:10.1016/S0022-2836(66)80182-1
- ↑ Yonath Ada, Traub Wolfie (1969)։ «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .4. STRUCTURE ANALYSIS OF POLY(L-PROLYL-GLYCYL-L-PROLINE)»։ Journal of Molecular Biology 43 (3): 461։ doi:10.1016/0022-2836(69)90352-0
- ↑ Ofri Ilani։ «Israel's Prof. Ada Yonath wins Nobel Prize for Chemistry»։ Haaretz.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-03-ին։ Վերցված է 2017-02-20
- ↑ Former 'village fool' takes the prize Archived January 17, 2012, at the Wayback Machine., Judy Siegel-Itzkovich, Jerusalem Post 8 March 2008
- ↑ Israeli Nobel Laureate calls for release of all Hamas prisoners Archived 2010-02-08 at the Wayback Machine., Haaretz 10 October 2009
- ↑ «Albert Einstein World Award of Science 2008»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-04-ին։ Վերցված է 2017-02-20
- ↑ «Nobel Prize in Chemistry 2009»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 10, 2009-ին։ Վերցված է 2009-10-07
- ↑ Wills Adam (2009-10-07)։ «Ada Yonath-First Israeli Woman to win Nobel Prize»։ Jewish Journal։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-22-ին։ Վերցված է 2009-10-07
- ↑ Editor, ÖGV. (2015). Wilhelm Exner Medal. Austrian Trade Association. ÖGV. Austria.
- ↑ zk Biuro։ «Uniwersytet Medyczny w Łodzi»։ www.umed.pl։ Վերցված է 2015-05-01
- ↑ http://www2.warwick.ac.uk/services/gov/hongrads/summer2015
- ↑ «Rinunce e nomine»։ vatican.va
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Information and Resources, from the Office of Scientific and Technical Information, United States Department of Energy
- "APS user shares the “Israeli Nobel” for chemistry" Archived 2009-05-07 at the Wayback Machine., from the Argonne National Laboratory Advanced Photon Source (APS), United States Department of Energy
- The Official Site of Louisa Gross Horwitz Prize
- Weizmann Institute of Science, Yonath-Site
- Talk of Ada Yonath at the Origins 2011 congress Archived 2014-02-22 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադա Յոնաթ կատեգորիայում։ |
- Հունիսի 22 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելցի գիտնականներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Կին կենսաբաններ
- Իսրայելցի կին քիմիկոսներ
- Իսրայելցի կին գիտնականներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա կին գիտնականներ