Հյուսիսային Նիկոսիա (թուրքերեն՝ [Kuzey] Lefkoşa), դե-ֆակտո անկախ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը։ Սա Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային մասն է և կառավարվում է Նիկոսիայի թուրքական համայնքի կողմից։ 2011 թվականի տվյալներով 61,378 մարդ է բնակվում քաղաքի հյուսիսային մասում, իսկ մետրոպոլիտենում ավելի քան 82 հազար բնակիչ։
1960-ականների միջհամայնքային բռնությունների պատճառով Կիպրոսի Հանրապետությունը բաժանվեց 2 մասի՝ հույն կիպրական (հարավային) և թուրք կիպրական (հյուսիսային) հատվածների 1963 թվականին։ 1974 թվականին հունական ռամական խունտայի կողմից կատարվելիք կղզին միավորելու հեղաշրջումը հանգեցրեց թուրքերի ներխուժումը Կիպրոս, և դրանից հետո միջազգային հանրությունը համարում է տարածքը Թուրքիայի օկուպացված տարածք։
Քաղաքը տարածքի տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնն է, շատ խանութներով, ռեստորաններով և սուպերմարկետներով։ Սա պատմական պատե քաղաքի տունն է։ Կենտրոնում Աթաթուրքի հրապարակն է, իսկ Դերեբոյու շրջանը ժամանակակից մետրոպոլիտենի կենտրոնն է և ամենազբաղված հատվածը։