Jump to content

Հյուգենոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուգենոս
լատին․՝ Hyginus PP.
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Աթենք, Achaea, Հին Հռոմ
Մահ 142
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Հյուգենոս (լատին․՝ Hyginus, անհայտ, Աթենք, Achaea, Հին Հռոմ - 142, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, սուրբ հույն, որը Հռոմեական եկեղեցին գլխավորել է 136-140 թվականներին։ Ծնվել է Աթենքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Liber Pontificalis (Պապերի գիրք), Հյուգենոսը ծնունդով եղել է Աթենքից։ Աղբյուրները վկայում են, որ նա նախկինում եղել է փիլիսոփա, հավանաբար, նրա անունը համապատասխանում է երկու լատինացի փիլիսոփաների անվան հետ։ Համարվում է, որ Հյուգենոսը վերջնական հիմնել է հոգևորականների բաշխումը ըստ հիերարխիայի աստիճանի, ինչպես նաև սովորույթ է մտցրել խաչակնքվել։ Հռոմեացի կաթոլիկների հիշատակը կատարվում է հունվարի 11-ին[1]։ Հիրենեոս ԼիոնացիՆ ասում էր, որ Վալենտինը ժամանել է Հռոմ Հյուգենոսի կառավարման ժամանակ և այնտեղ մնացել է մինչ Անիկետոսի պոնտիֆիկատի ավարտը։ Կերդոնը՝ Մարկիոնոսի նախորդը, Հյուգենոսի կառավարման ժամանակ նույնպես ապրում էր Հռոմում։ Նա խոստովանեց իր սխալները և կարողացավ վերադառնալ եկեղեցի, սակայն ի վերջո կրկին դարձավ հերետիկոս և բաժանվեց եկեղեցուց։ Այդ իրադարձություններից որն է տեղի ունեցել Հյուգենոսի ժամանակ՝ հայտնի չէ։

Աղբյուրները չեն պարունակում տեղեկություններ այն մասին, որ Հյուգենոսը կրոնական հավատի պաշտպանության զոհ է դարձել։ Նա թաղված է Վատիկանի բլրի վրա՝ Պետրոս առաքյալի կողքին։

Պահպանվել են երեք նամակներ, որոնք վերագրվում են Հյուգենոսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Гигин, римский папа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուգենոս (Հռոմի պապ)» հոդվածին։