Հիասքանչ Ռոզամունդ
Հիասքանչ Ռոզամունդ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1861 |
բարձրություն | 51,9 սանտիմետր |
լայնություն | 41,7 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Քարդիֆի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Ուելսի ազգային թանգարան |
հիմնական թեմա | Ռոզամունդ Քլիֆորդ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Հիասքանչ Ռոզամունդ» (անգլ.՝ Fair Rosamund), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1861 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Քարդիֆի Ուելսի ազգային պատկերասրահի ու թանգարանի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է Ռոզամունդ դե Քլիֆորդը՝ Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի սիրուհին, որին գեղեցկության համար անվանել են «Հիասքանչ Ռոզամունդ»։ Ռոզամունդը գտնվում է պատշգամբում, սպասում է թագավորի այցին։ Նրա ձեռքերի կարմիր թելը թագավորին պետք է տանի իր ննջարան[2]։ Թելը հանդիսանում է միակ հղումը Ռոզամունդի պատմությանը, որը նկարագրվում է լեգենդներում[3]։ Ճաղաշարը, որին կռթնել է հերոսուհին, զարդարված է թագով պսակված սրտերով, ինչը խորհրդանշում է նրա սիրեցյալ թագավորի կարգավիճակը։ Մազերի միջի վարդը հղում է հանդիսանում նրա անվանը[3]։ Հերոսուհու հագուստը բավականին բաց է և մերկացնում է ուսերը, ինչը արձակած մազերի և դեմքի կարմրության հետ կազմում է վիկտորյական դարաշրջանի սիրուհու բնութագրական օրինակ՝ վայելչատես սեքսուալ կին[3]։
Դանթե Գաբրիել Ռոսսետտին նկարի վրա աշխատել է 1861 թվականի կեսերին։ Հայտնի է, որ մարջանե ուլունքները, որոնք կրում է հերոսուհին, նկարիչը ժամանակավոր վերցրել է Էդվարդ Բյորն-Ջոնսի կին Ջորջիանայից[2]։ Նրա մեկ այլ վզնոց հայտնվել էր «Bocca Baciata» նկարում[4]։
Այս նկարի համար բնորդուհի է դարձել Ֆաննի Կորնֆորտը[5]։ 1861 թվականի հուլիսի 11-ին իր նամակներից մեկում նկարիչը հայտնել է, որ ստեղծագործության վրա աշխատանքն ավարտել է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/fair-rosamund-116888
- ↑ 2,0 2,1 2,2 «Fair Rosamund». Rossetti Archive.
- ↑ 3,0 3,1 3,2 «To Paint a Mistress — two views on Fair Rosamund». Museum of Wales.
- ↑ «Rossetti and His Baubles». Preraphaelite Sisterhood.
- ↑ «Fair Rosamund». Museum of Wales.